Cover Image
փակիր այս գիրքըԹամրազյան Հրանտ Սմբատի (1926-2001)
Դիտել փաստաթուղթըՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Ինչ ստեղծել է Հրանտ Թամրազյան գրականագետն ու քննադատը, ստեղծել է գիտնականի խորաթափանցությամբ ու արվեստագետի ներշնչանքով, գեղեցկության առողջ ըմբռնումով ու հայրենասիրական ազնիվ կրքով...
Ի դեմս նրա մենք ունենք մի բարձր մտավորական, գրական, քաղաքացիական ու բարոյական մի տաղանդ, որ այնքան էլ հաճախակի հայտնվող երևույթ չէ»։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թ.սեպտեմբերի 26 – ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում / ՀՀ Տավուշի մարզ /։ Վախճանվել է 2001 թ. փետրվարի իննին Երևանում։
1943 թ. ավարտել է Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը։
1943-1948 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1944-1945 թթ. սովորելուն զուգընթաց աշխատել է ՀՍՍՀ Ռադիոկոմիտեում՝ որպես թղթակցական ցանցի ղեկավար։
1945-1948 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ բաժնի վարիչ։
1948-1952 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտացումով։
1952-1955 թթ. աշխատել է Հայաստանի Հրատպետկոմի գեղարվեստական գրականության բաժնում՝ որպես ավագ խմբագիր։
1954 թ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1955 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1958 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես հայ գրականության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ նույն ամբիոնի դոցենտ։
1962 թ. «Շիրվանզադեի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1964 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1968-1980 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի սովետահայ գրականության ամբիոնի վարիչը։
1970 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1973 թ. «Երիտասարդ Չարենցը» աշխատության համար շնորհվել է Հայաստանի Գրողների միության գրական Առաջին մրցանակ։
1974 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի՝ իններորդ դասարանի «Հայ գրականության» դասագրքի համար։
1986 թ. «Հայ քննադատություն» աշխատության առաջին և երկրորդ գրքերը արժանացել են Հայաստանի Գրողների միության՝ Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակին։
1986 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1986 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշանով»։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թ. սեպտեմբերի 26-ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում / ՀՀ Տավուշի մարզ /։
1943 թ. ավարտելով Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սովորելուն զուգընթաց աշխատելով ՀՍՍՌ Ռադիոկոմիտեում։
Հրանտ Թամրազյանը 1952 թ. ավարտում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ «Հայ գրականություն» մասնագիտացումով։ 1955 թ. ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես հայ գրականության դասախոս, հետո՝ նույն ամբիոնի դոցենտ։
1954 թվականից նա Հայաստանի Գրողների միության անդամ էր։ 1962 թ. «Շիրվանզադեի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Պրոֆեսորի կոչման է արժանացել 1964 թ.։
Պրոֆեսոր Հ. Թամրազյանը 21 տարի ղեկավարել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնը։
Կես դարից ավելի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանը եղել է հայ գրական կյանքի առաջին գծում և տիրական ազդեցություն է ունեցել գրականության ընթացքի վրա։
Ի սկզբանե գրականագետը հավասար հետաքրքրություն է ցուցաբերել հայ դասական գրականության նկատմամբ՝ անցյալի գրականության ուսումնասիրությունը դարձնելով ամուր հիմք՝ ժամանակակից գրական կյանքն իմաստավորելու համար։
Շիրվանզադեին նվիրված նրա առաջին աշխատությունը՝ «Շիրվանզադեի կյանքն ու գործը», Արսեն Տերտերյանի ուսումնասիրությունից հետո նոր խոսք էր գրականագիտության մեջ այդ ասպարեզում։ Հետագայում Հ. Թամրազյանի հետաքրքրությունները խորանալով ընդգրկեցին ողջ հայ գրականությունը՝ արևմտյանն ու արևելյանը, բոլոր դարաշրջանները. Խորենացուց մինչև Չարենց, մինչև Սփյուռքի գրողները՝ Հակոբ Ասատուրյանն ու Հակոբ Կարապենցը։
Պրոֆեսոր Թամրազյանի գիտական հարուստ ժառանգության մի մասը վերաբերում է հայ գրական մեծերից Թումանյանի, Չարենցի, Դեմիրճյանի, Տերյանի ստեղծագործությունների քննությանը։
Հրանտ Թամրազյանը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները քննում է լայն առնչությունների մեջ՝ շեշտելով Թումանյանի հոգևոր հարազատությունը հայոց միջնադարյան ավանդների, մասնավորապես Գրիգոր Նարեկացու հետ։
Բացահայտելով Թումանյանի էպիզմի առանձնահատկությունը՝ ընդգծում է, որ այն չի սահմանափակվում պատմողականությամբ կամ արտաքին աշխարհի օբյեկտիվ նկարագրությամբ, ինչը էպիզմի պարզունակ ըմբռնումն է։ Գրականագետը ցույց է տալիս, որ Թումանյանն առանց հեղինակային նվազագույն միջամտության շարժման մեջ է դնում ողջ տիեզերքը, ուր ամեն մի իր, առարկա, մարդ ու կենդանի գործում է ինքնուրույն, ապրում է սեփական կյանքով, իր բնական միջավայրում՝ հարազատ իր էությանը. «... Հենց այդ էպիկականի հատկանիշի շնորհիվ էլ Թումանյանի միասնական աշխարհում ամեն մի արարած ունի իր ձայնը, իր բախտն ու մտածմունքը, իր վարքն ու բնավորությունը»։
Հրանտ Թամրազյանը Թումանյանի մեծությունը բնութագրող ընդհանրացում է անում. «Ընդհանուր առմամբ ՝ հենց Թումանյանը կարողացավ ազատագրվել կենցաղի կապանքներից, բարձրանալ ստորոտից դեպի բարձունք, այսինքն՝ մտավ գեղարվեստական ընդհանրացումների ոլորտը՝ իմաստավորելով մարդկային հարաբերությունները, բացահայտելով հոգու գաղտնիքները, հայտնագործելով կերպարների բնական ու հուզական աշխարհը»։
Ակադեմիկոս Թամրազյանը ընթերցողին տանում և հաղորդակից է դարձնում հայ պոեզիայի կեսդարյա ուղու ներքին խմորումներին, ստեղծագործական որոնումներին, հայ գրականությանը տևական փառք բերող բանաստեղծական հաղթանակների պատմությանը, սքանչանում Թումանյան, Տերյան , Չարեց լուսավոր անունների պոեզիայի առանձնահատկությունների բացահայտումներով, համոզվում, որ նրանցից մեկի բացակայությունը անկատար կարող էր դարձնել հայ պոեզիան՝ նվազեցնելով և՛ նրա կենսունակությունը, և՛ ստեղծագործական ոգու թռիչքը։
Թումանյան-Տերյան-Չարենց բանաստեղծական շղթան պրոֆեսոր Թամրազյանի ուսումնասիրություններում ի հայտ է գալիս ժառանգական կապերով, ստացած և թողած ավանդներով, ստեղծագործական առնչություններով։
Եղիշե Չարենց Մարդը, Բանաստրղծը, Արվեստագետը շուրջ քսան տարի զբաղեցրել է Հ. Թամրազյանի միտքը՝ դառնալով գրականագետի վերլուծության ու գնահատանքի նյութը. Նա իր կյանքի վերջին քառորդ դարն ապրել է Չարենցով՝ բնավ չնվազեցնելով հայ մյուս մեծերի նկատմամբ ունեցած գիտական հետաքրքրությունը։
Չարենցի վերականգնումից հետո, երբ նրա անունն սկսեց նորից շռնդալից հնչել, նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր, ուսումնասիրություններ, մենագրություններ, հոդվածներ։
Թամրազյանն իր առջև խնդիր է դրել, ինչպես ինքն է նշում. «... ընտրել Չարենցի կյանքի և ստեղծագործության նշանակալից և շիկացած կետերը, կյանքի կարևոր դրվագները, առավել ուժեղ և ազդեցիկ երկերը, որոնք նոր սկիզբ են դարձել մայրենի գրականության զարգացման ճանապարհին և ազդել նաև հասարակական մտքի շարժման ընթացքի վրա»։
Անդրադառնալով բանաստեղծի ստեղծագործական թռիչքի բարձրակետերին՝ Թամրազյանն ստեղծել է Չարենցի աշխարհայացքային , ստեղծագործական զարգացումների ամբողջ զիգզագները, անցման փուլերն արտահայտող, տրամաբանական ճիշտ կառուցվածք ունեցող ամբողջական գրականագիտական աշխատություններ։ Չարենցին նվիրված երկերում Թամրազյանը հատուկ ուշադրություն է դարձնում Չարենցի անհատականության ձևավորմանը։ Քայլ առ քայլ հետևելով Չարենցի ստեղծագործական ուղու «շիկացած» կետերին՝ Թամրազյանը նկատում և առանձնացնում է մի հատկանշական գիծ, մի նրբերանգ , որն ընդգծում է բանաստեղծի յուրահատկությունը և նրա բերած նպաստը հայ պոեզիային։ Գրականագետը իր ասելիքը հաճախ հիմնավորում է զուգահեռների միջոցով, զուգահեռներ ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող գրողների, մասնավորապես Ապոլիների հետ։
Չարենցին նվիրված ուսումնասիրությունների «շիկացած» կետերից են «Երկիր Նաիրի» վեպի և «Խմբապետ Շավարշը» պոեմի վերլուծությունները, ինչն ապացույցն է Հ. Թամրազյանի՝ ազգային ճակատագրի նկատմամբ զգայուն վերաբերմունքի, իսկ Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի և Չարենցի «պոեմանման վեպի» նույնանունությունն արդեն իսկ նրանց միջև զուգահեռ անցկացնելու պահանջ է առաջացնում՝ դրդելով խոսել նրանց առնչությունների և հակասությունների մասին։
Հ. Թամրազյանը հստակորեն սահմանագծում է այն ավանդները, որ Չարենցը ժառանգել է իր նախորդից՝ Տերյանից ու նաև այն լիցքը, որ վեպում, թաքուն թե բացահայտ, ուղղված է Տերյանի դեմ։ Չարենցը Տերյանից ժառանգել է «Հոգևոր Հայաստանի գաղափարը», քանի որ «Երկիր Նաիրի» ձևակերպումն ունի նախ և առաջ հոգևոր, և ոչ ֆիզիկական, նյութական ու տարածքային իմաստ։ Նաիրի երկիրը հենց Տերյանի շնորհիվ է մեր գիտակցության մեջ Հայաստան աշխարհի հոգևոր տարբերակը դարձել։ Եվ, վերլուծելով Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը, Թամրազյանը եզրակացնում է. «Վահան Տերյանը իր հետնորդին՝ Չարենցին , թողնում է երկու ավանդ՝ հոգևոր Հայաստանը և հայրենասիրության մակերեսային ըմբռնումների ու քաղաքականության քննադատությունը, վերլուծման սթափ հայացքը ։ Ուրեմն՝ անվիճելի էր նախորդից զատվելու ճամփաբաժանի խնդիրը, որից էլ ծնվում են բարդություններ, արգելքներ, և ծագում է հոգևոր պայքարի անհրաժեշտությունը» , - գրում է Թամրազյանը։ Թամրազյանի բնորոշմամբ՝ «Չարենցը Տերյանի աշխարհն է մտնում «մռայլ ծիծաղով», պսակազերծում է երազից, ցավից , լուսե պատրանքներից հյուսած բանաստեղծական մթնոլորտը», նա ցույց է տալիս Նաիրյան երկրի մյուս երեսը։ Վեպի գաղափարական շեշտադրման և կերպավորման մեջ շարունակվում է Չարենցի վեճը Տերյանի հետ։ Դա հատկապես վերաբերում է Մազութի Համոյի կերպարին, որի ճառերը «ոճավորվում են Տերյանի բանաստեղծական խոսքերով»։ «Չարենցը հենց այս լեզվագարությունն ու անհիմն ոգևորությունն է երգիծում», - գրում է Թամրազյանը։
Պատմական այս հանգամանքների լույսի տակ է գրականագետը քննում խմբապետ Շավարշի վարքագիծը և պոեմն ամբողջությամբ։ Թամրազյանն իրավացիորեն վերանայում է պոեմի երգիծական անվանումը՝ այն համարելով հոգեբանական պոեմ։ Նա «Խմբապետ Շավարշը» համեմատում է «Դեպի լյառն Մասիս» պոեմի հետ։ Երկու պոեմների ծնունդն էլ մի գիշերվա հոգեկան ապրումների միջոցով ստեղծված մի ամբողջ կյանքի պատմություն է։ Թամրազյանը քայլ առ քայլ հետևում է գրական հերոսի /Շավարշի/ հոգեկան վայրիվերումներին, ցույց է տալիս դրանց ակունքները, կերպարի բնավորության և վարքագծի լույսն ու ստվերը։
«Խմբապետ Շավարշի» քննությունը չարենցագիտության նվաճումներից է, որի նշանակությունը չի նվազել ցայսօր։ Այն նաև պրոֆեսոր Թամրազյանի գրականագիտական ժառանգության առավել արժեքավոր էջերից է։
Դժվար է մեկ առ մեկ անդրադառնալ Հրանտ Թամրազյան գրականագետի ու քննադատի ծանրակշիռ վաստակը կազմող բոլոր ստեղծագործություններին, այն ամենին, որ վերլուծությունն են մեր նոր ու ժամանակակից գրականության նշանավոր երևույթների՝ կապված Դուրյանի ու Թումանյանի, Իսահակյանի ու Վարուժանի, Տերյանի ու Բակունցի և շատ ուրիշ հեղինակների կյանքի ու ստեղծագործության հետ՝ այդ ամենին անդրադառնալով նորովի, աշխատելով հաղթահարել սովորության և ավանդույթի ուժը, գրական երևույթներին նայել արվեստի ըմբռնման սեփական տեսանկյունից, առաջնորդվել սեփական զգացողություններով, որոնք միշտ եղել են առողջ, սթափ, հետևաբար՝ անվրեպ։
1953 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀԽՍՀ Պետական մրցանակի, Հայաստանի ԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, 1996 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Հրանտ Սմբատի Թամրազյանը նաև Ուսուցիչ էր, գիտնական-մանկավարժ, ինչպես ռուս քննադատ Ալեքսանդր Գոռլովսկին է նկատել. «...Հրանտ Թամրազյանը իր հոգեկան խառնվածքով արվեստագետ է»։ Թամրազյանը արվեստի բարձրագույն չափանիշներով էր առաջնորդվում՝ քննելով հայ միջնադարյան, արևմտահայ ու արևելահայ, ժամանակակից բանաստեղծների գործերը, չխնայելով ճշմարիտ քննադատական խոսքը, ստույգ նկատառումները հանուն կատարյալ գրականության բարձր մակարդակի ապահովման։
Կյանքում և աշխատանքում նա ազնիվ ընկեր էր, լավ խորհրդատու, անշահախնդիր սատարող, բարձր և յուրօրինակ մտավորական։

  1. Ադդարյան Գ. Գրական ընդմիջում։ (Հր. Թամրազյանի ծննդյան 60-ամյակը) //Գարուն.- 1987.- № 1.- էջ 42-43:
  2. Ադդարյան Գ. Հայ գրաքննադատության փայլուն դեմքը՝ Հրանդ Թամրազյան։(Ծննդյան 60-ամյակը) //Ազգային մշակույթ (Բեյրութ).- 1986.- 2 նոյեմբերի:
  3. Թամրազյան Հր. Պոեզիայի պատմության քառուղիներում.- Երևան։ Հայաստան.- 1971.- 268 էջ.- Գրախոսություն /Ս. Աթաբեկյան. Դարը և բանաստեղծությունը //Սովետական գրականություն.- 1972.- № 6.- էջ 156-160:
  4. Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը.- Երևան, 1995.- 508 էջ.- Գրախոսություն / Սերգեյ Աթաբեկյան. Թումանյանագիտությունը նոր հանգրվանում //Հայաստան.- 1995.- 17, 19 հոկտեմբերի:
  5. Աթաբեկյան Ս. Հրանտ Թամրազյան: (Ծննդյան 50-ամյակի առթիվ) //Երևանի համալսարան.- 1976.- № 3.- էջ 35-38:
  6. Շիրվանզադեի դրամատուրգիան.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 212 էջ.- Գրախոսություն /Ս. Աղաբաբյան. Արժեքավոր աշխատություն Շիրվանզադեի մասին //Սովետական Հայաստան.- 1955.- 24 սեպտեմբերի:
  7. Աղաբաբյան Ս. Մեծարժեք մենագրություն Շիրվանզադեի մասին: («Շիրվանզադեի կյանքը և գործը») //Սովետական Հայաստան.- 1964.- № 2.- էջ 35-36:
  8. Աղաբաբյան Ս. Սիամանթոյի մեկնաբանությունը: (Հր. Թամրազյանի «Սիամանթո» գրքի մասին) //Գրական հերկերում.- Երևան։ Հայաստան.- 1974.- էջ 258-265:
  9. Երիտասարդ Չարենցը.- Երևան։ Հայաստան.- 1974.- 218 էջ.- Գրախոսություն /Անանյան Գ. Նոր գիրք Չարենցի մասին //Սովետական գրականություն.- 1974.- № 2.- էջ 119-121:
  10. Անանյան Գ. Վաստակաշատ ճանապարհ: (Հրանտ Թամրազյանի ծննդյան 50-ամյակի առթիվ) //Սովետական դպրոց.- 1976.- 23 սեպտեմբերի:
  11. Ասլանյան Մ. Հր Թամրազյանի հրապարակային դասախոսությունը Եղիշե Չարենցի մասին //Նոր կյանք (Լոս անջելես).- 1988.- № 11.- 3 մարտի:
  12. Ասմարյան Լ. Բանաստեղծության մեծ աշխարհը։ [Հր. Թամրազյանի «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը» գրքի մասին] //Երեկոյան Երևան.- 1987.- 28 մայիսի:
  13. Թամրազյան Հր. Հայ քննադատություն.- Գիրք 3.- Եր.- 1992.- 686 էջ.- Գրախոսություն /Զավեն Ավետիսյան. Վերընթերցված հայ քննադատությունը //Հայաստանի Հանրապետություն.- 1993.- 28 հոկտեմբերի.- էջ 6:
  14. Բաբայան Ա. Մեծ գրողի ճշմարտացի դիմանկարը։ (Հր. Թամրազյանի «Շիրվանզադե. կյանքը և գործը» գրքի մասին) //Սովետական գրականություն.- 1962.- № 1.- էջ 137-142:
  15. Գրական դիմանկարներ և հոդվածներ.- Երևան։ Հայաստան, 1975.- Հ. 1.- 428 էջ.- Գրախոսություն /Ա. Բաղդասարյան. Լրաբեր հասարակական գիտությունների //ՀՍՍՀ ԳԱ.- 1975.- № 11.- էջ 112-114:
  16. Գաբրիելյան Վ. Կյանքի և գրականության սիրով։ (Պրոֆ. Հր. Թամրազյանի ծննդյան 50-ամյակը) //Երևանի համալսարան.- 1976.- 2 հոկտեմբերի:
  17. Գալստյան Գ. Գիտական բարձր մակարդակով։ (Հր. Թամրազյանի մասին) //Ասպարեզ (Լոս Անջելես).- 1988.- 25 մարտի:
  18. Գալստյան Հ. Բանաստեղծի վերակենդանացած երիտասարդությունը։ (Հր. Թամրազյան «Երիտասարդ Չարենցը») //Հայրենիքի ձայն.- 1974.- 17 հուլիսի:
  19. Գեղամյան Ս. Գիրք սփյուռքահայ գրողի մասին։ [Հր. Թամրազյանի «Հակոբ Ասատուրյան» գրքի մասին] //Հանդես Երևանի համալսարանի.- 1993.- № 3.- էջ 54-55:
  20. Գիմ Դա. Դոկտոր պրոֆեսոր Հրանդ Թամրազյանը «Համազգայինի» հարկի տակ //Ասպարեզ (Լոս անջելես).- 1988.- 25 մարտի:
  21. Գրիգորյան Ա. Պատասխան քննադատին։ («Գրականագիտական մոլոր ուղիներում» հոդվածի առիթով) //Գրական թերթ.- 1962.- 16 փետրվարի:
  22. Հայ քննադատություն։.- Գիրք 2. VI-XV դար.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 539 էջ.- Գրախոսություն /Կ. Դանիելյան. Գրական մաքառում և ինքնահաստատում.- Գրական թերթ.- 1986.- 5 սեպտեմբերի:
  23. Դավթյան Ռ. Արժեքավոր ուսումնասիրություն Դերենիկ Դեմիրճյանի մասին։ (Հր. Թամրազյանի «Դերենիկ Դեմիրճյան» գրքի մասին) //Ավանգարդ.- 1977.- 9 դեկտեմբերի:
  24. Դերենիկ Դեմիրճյան.- Երևան։ Հայաստան, 1976.- 182 էջ.- Գրախոսություն /Ռ. Դավթյան. Մեծ գրողի հմայիչ կերպարը //Ավանգարդ.- 1977.- 14 փետրվարի:
  25. Դավթյան Վ. Խորաթափանց ներշնչանքով։ (Հր. Թամրազյանի ծննդյան 60-ամյակը): Սովետական Հայաստան.- 1986.- 6 օգոստոսի:
  26. Դավթյան Վ. Խորաթափանց արվեստագետ գրականագետը։ (Հր Թամրազյանի ծննդյան 60-ամյակը) //Նավասարդ (Լոս Անջելես).- 1986.- Թիվ 63.- էջ 17-21:
  27. Սովետահայ գրականության պատմություն.- Երևան։ Եր. համալսարանի հրատ.- 1980.- 688 էջ.- Գրախոսություն /Վ. Դավթյան. Պատմության դասերը //Գրական թերթ.- 1981.- 17 հուլիսի:
  28. Դավթյան Վ. Ա. Ակունքների մոտ։ [Հր. Թամրազյանի «Երիտասարդ Չարենը» գրքի մասին] //Գրքերի աշխարհ.- 1974.- 15 հուլիսի:
  29. Դավթյան Վ. Ա. Գնահատելի և ողջունելի։ («Հակոբ Ասատուրյան» գրքի մասին) //Ազգ.- 1993.- 1 դեկտեմբերի.- № 23:
  30. Դարբինյան Հր. Գրականագիտական լուրջ նվաճում։ (Հր. թամրազյանի «Շիրվանզադե. կյանքը և գործը» գրքի մասին) //Գրական թերթ.- 1961.- 15 դեկտեմբերի:
  31. Եղիշե Չարենց.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 472 էջ.- Գրախոսություն /Պ. Դեմիրճյան. Չարենցի ոգեղեն աշխարհը.- Գրական թերթ.- 1981.- 2 հոկտեմբերի:
  32. Դեմիրճյան, Պ. Եվ դարձյալ բանաստեղծության գաղտնիքը։ («Բանաստեղծության հազարամյա խորհուրդը» գրքի մասին) //Գրական թերթ.- 1987.- 19 հունիսի:
  33. Դոլուխանյան Ա. Հայ միջնադարի գրական-քննադատական միտքը։ («Հայ քննադատություն» գրքի Ա և Բ հատորների մասին) //Գարուն.- 1987.- № 8.- էջ 56-57:
  34. Հովհաննես Թումանյան /Բանաստեղծը և մտածողը.- Երևան, 1995.- 508 էջ.- Գրախոսություն /Վարդան Դևրիկյան. Գիրք բանաստեղծի և մտածողի մասին //Էջմիածին.- 1995.- 17 հունիսի.- էջ 6:
  35. Զարդարյան Հ. Սիամանթոն և իր ոճը։ (Հր. Թամրազյանի «Սիամանթո» գրքի մասին): Զարդարյան Հ. Մեր կյանքը.- Երևան։ Սովետական գրող, 1982.- էջ 247-264:
  36. Էմին Գ. Բանավեճ՝ սովետահայ պոեզիայի զարգացման կենսական հարցերի շուրջ։ [Բանավեճ՝Հր. Թամրազյանի ստեղծագործությունների վերաբերյալ] //Գրական թերթ.- 1954.- 13 փետրվարի:
  37. Ղարիբջանյան Գ. Գիրք Չարենցի մասին։ (Հր. Թամրազյան «Եղիշե Չարենց») //Սովետական գրականություն.- 1982.- № 2.- էջ 136-142:
  38. Մաթևոսյան Հրաչյա. Գրականության հոգս ու բույրով։ (Հրանտ Թամրազյանի ծննդյան 50-ամյակը) //Գրական թերթ.- 1986.- 12 սեպտեմբերի:
  39. Մաթևոսյան Հրանտ. Գեղեցկությունների պաշտպանը։ (Հր. Թամրազյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1986.- 12 սեպտեմբերի:
  40. Մաթևոսյան Ջ. Երիտասարդ Չարենցը։ (Հր. Թամրազյանի «Երիտասարդ Չարենցը» գրքի մասին) //Բանվոր (Լենինական).- 1974.- 16 հուլիսի:
  41. Մաղալյան Վ. Ս. Գիրք սփյուռքահայգրողի մասին։ [Հր. Թամրազյանի «Հակոբ Ասատուրյան» գրքի մասին] //Երևանի համալսարան.- 1993.- 30 նոյեմբերի:
  42. Հայ քննադատություն. Գիրք 2. VI-XV դար.- Երևան։ Սովետական գրող.- 1985.- 539 էջ.- Գրախոսություն /Ա. Մարտիրոսյան. Համարձակ հետազոտողի հղացումը //Գրքերի աշխարհ.- 1986.- № 1:
  43. Երիտասարդ Չարենցը.- Երևան, 1974.- 217 էջ.- Գրախոսություն /Ա. Մարության //Ավանգարդ.- 1974.- 17 հուլիսի:
  44. Մելքոնյան Մ. Մեծատաղանդ պոետի ջահելությունը։ (Հր. Թամրազյանի «Երիտասարդ Չարենցը» գրքի մասին) //Երեկոյան Երևան.- 1974.- 16 օգոստոսի:
  45. Մկրյան Մ. Սովետահայ գրականության գիտական պատմություն։ (Հր. Թամրազյանի «Սովետահայ գրականության պատմություն» գրքի մասին) //Սովետական Հայաստան.- 1981.- 1 փետրվարի:
  46. Մնացականյան Լ. Հիմնարար ուսումնասիրություն։ («Հայ քննադատություն» եռահատորի մասին) //Գրական թերթ.- 1996.- 19 հուլիսի:
  47. Մնացականյան Վ. Գաղափարը և նրա մարմնավորումը։ (Բանավեճ. քննարկվում են նաև Հր. Թամրազյանի հոդվածները) //Գրական թերթ.- 1974.- 2 օգոստոսի:
  48. Երիտասարդ Չարենցը.- Երևան։ Հայաստան, 1974.- 217 էջ.- Գրախոսություն /Վ. Մնացականյան. Նոր խոսք Չարենցի մասին //Գրական թերթ.- 1974.- 2 օգոստոսի:
  49. Մուրադյան Ն. Գրական դիմանկարներ։ (Հր. Թամրազյանի «Գրական դիմանկարներ, հոդվածներ» գրքի մասին) //Գրական թերթ.- 1976.- 6 փետրվարի:
  50. Մուրադյան Ս. Հայ գրականության նվիրյալը։ (Հր. Թամրազյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Սովետական դպրոց.- 1986.- 18 սեպտեմբերի:
  51. Մուրադյան Ս. Հրանտ Թամրազյան– 60 //Երիտասարդ գիտաշխատող.- 1986.- № 3.- էջ 32-34:
  52. Նազինյան Ա. Մեծարժեք մենագրություն Շիրվանզադեի դրամատուրգիայի մասին։ (Հր. Թամրազյանի «Շիրվանզադեի դրամատուրգիան» գրքի մասին) //Կոմունիստ (Բաքու).- 1955.- 16 նոյեմբերի:
  53. Հայ քննադատություն.- Երևան։ Սովետական գրող, 1985.- Գիրք 2.- 539 էջ.- Գրախոսություն /Լ. Ներսիսյան. Ջերմորեն հանձնարարում եմ //Գրքերի աշխարհ.- 1986.- № 1.- էջ 4:
  54. Պետրոսյան Ե. Թումանյանական աշխարհը տանող նոր ճանապարհ։ (Տպավորություններ Հր. Թամրազյանի «Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը» մենագրությունից) //Հայաստանի Հանրապետություն.- 1995.- 17 հոկտեմբերի:
  55. Պետրոսյան Ե. Գիրք Սիամանթոյի մասին։ (Հր. Թամրազյանի «Սիամանթո» գրքի մասին) //Սովետական դպրոց.- 1970.- 11 փետրվարի:
  56. Շիրվանզադեի դրամատուրգիան.- Երևան։ Հայպետհրատ.- 1954.- 212 էջ.- Գրախոսություն /Էդ. Ջրբաշյան. Մի մենագրության դրական փորձը //Սովետական գրականություն.- 1955.- № 11.- էջ 138-141:
  57. Սահինյան Հ. Ինքնադրոշմ, պատկերավոր։ («Հայ քննադատություն» գրքի Ա հատորի մասին) //Գրքերի աշխարհ.- 1983.- № 6:
  58. Սահինյան Հ. Փնտրված անուն։ (Հր. Թամրազյանի 50-ամյակը) //Գրական թերթ.- 1976.- 10 սեպտեմբերի:
  59. Սարգսյան Մ. Բազմավաստակ գիտնականը։ (Հր. Թամրազյանի ծննդյան 60-ամյակը) //Գրական թերթ.- 1986.- 12 սեպտեմբերի:
  60. Սարինյան Ս. Շիրվանզադեի դրամատուրգիան։ (Հր. Թամրազյանի «Շիրվանզադեի դրամատուրգիան» գրքի մասին) //Գրական թերթ.- 1955.- 5 մարտի:
  61. Սիմոնով Կ. Զեկուցում Հայաստանի սովետական գրողների 3-րդ համագումարում։ (Բանավեճ՝ Հր. Թամրազյանի հետ) //Գրական թերթ.- 1954.- 6 օգոստոսի:
  62. Տայան Ա. Մի գեղեցիկ հուշարձան։ (Հր. Թամրազյանի «Սիամանթո» գրքի մասին) //Սովետական Հայաստան.- 1965.- 12 նոյեմբերի:
  63. Ուլուբաբյան Բ. Թարմ ու խորաթափանց հայացքով։ («Հայ քննադատություն» գրքի Բ հատորի մասին) //Գրքերի աշխարհ.- 1986.- № 1:
  64. Ուլուբաբյան Բ. Խիզախ ու լուրջ ճանապարհ։ (Հր. Թամրազյանի ծննդյան 50-ամյակի առթիվ) //Հայրենիքի ձայն.- 1976.- 15 սեպտեմբերի:
  65. Ուլուբաբյան Բ. Քննդատության ակունքները։ («Հայ քննադատություն» գրքի Ա հատորի մասին) //Գրական թերթ.- 1983.- 16 սեպտեմբերի:
  66. Հայ քննադատություն. Գիրք 2. VI-XV դար.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 539 էջ.- Գրախոսություն /Ս. Փանոսյան. Հայ քննադատության հազարամյա ուղին //Սովետական գրականություն.- 1986.- № 5.- էջ 135-138:
  67. Քալանթարյան Ժ. Ակունքների մոտ։ («Հայ քննադատություն» գրքի Ա հատորի մասին) //Հայրենիքի ձայն.- 1984.- 1 օգոստոսի:
  68. Քալանթարյան Ժ. Գրականության ուղին՝ պատմության լույսի տակ։ (Հր. Թամրազյանի «Սովետահայ գրականության պատմություն» գրքի մասին) //Սովետական գրականություն.- 1981.- № 5.- էջ 136-139:
  69. Օհանյան Ա. Կեսդարյան սպասումից հետո։ (Հր. Թամրազյանի «Սիամանթո» գրքի մասին) //Սովետական Հայաստան.- 1965.- № 8.- էջ 29-30:
  70. Ֆարմանյան Տ. Սկիզբը սքանչացումն է։ (Հարցազրույց Հր. Թամրազյանի հետ՝ ծննդյան 60-ամյակի առթիվ) //Երեկոյան Երևան.- 1986.- 25 սեպտեմբերի:
  71. Ֆելեքյան Հ. Անվանի գիտանականի վաստակը։ (Հր Թամրազյանի ծննդյան 50-ամյակը) //Սովետական Հայաստան.- 1976.- 7 սեպտեմբերի:
  72. На литературных путях /Размышление об армянской поэзии.- Москва: Советский писатель.- 1973.- 278 с.- Գրախոսություն /Հ. Ֆելեքյան. Մտորումներ հայ պոեզիայի մասին //Սովետական Հայաստան.- 1973.- 10 օգոստոսի:
  73. Շիրվանզադե /Կյանքը և գործը.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 591 էջ.- Գրախոսություն /Հ. Ֆելեքյան. Շիրվանզադեի մասին՝ ազնիվ կրքով ու ոգևորությամբ.- Երևան, 1961.- 21 դեկտեմբերի:
  74. Армянское литературоведение: (О книге Гр. Тамразяна «История армянской критики») //Республика Армения.- 1992.- 14 февраля.
  75. Арутюнов Л. Творческое наследие Ширванзаде: (О монографии Гр. Тамразяна «Ширванзаде. Жизнь и творчество».- Москва: Советский писатель, 1967.): Перевод с арм. Н. Гончар //Вопросы литературы.- М.- 1968.- № 3.- С. 200-204.
  76. О монографии «Ширванзаде. Жизнь и творчество».- Ер., 1961 (на арм. яз.).- Գրախոսություն /А. Петросян. Ширванзаде и его предшественники //Вопросы литературы.- М., 1962.- № 10.- С. 207-210:
  77. Тамразяну Г. С. – 50 лет: (Поздравление союза писателей СССР и редакции «Литературной газеты») //Литературная газета.- М., 1976.- 22 сентября.
  78. Тамразяну Г. С. – 60 лет: (Поздравление союза писателей СССР и редакции «Литературной газеты») //Литературная газета.- 1987.- 20 мая.
  79. Review of National Literatures //ARMENIA.- New York: Published for the Council on National Literatures by Griffon House Publications, 1984.- P. 13.

1949

Երիտասարդ բանաստեղծի հասունությունը։ (Հրաչյա Հովհաննիսյանի մասին) //Ավանգարդ.- 1949.- 25 հունւսի:
Ընդդեմ գրական խոտանի։ (Վ. Արամունու և Ց. Շողենցի բանաստեղծությունների ժողովածուների մասին) /Հր. Թամրազյան, Հր. Հովհաննիսյան //Գրական թերթ.- 1949.- 17 օգոստոսի:

Խանդավառ երգիչը։ (Թաթուլ Հուրյանի «Բանաստեղծություններ և պոեմներ» գրքի մասին) //Ավանգարդ.- 1949.- 30 նոյեմբերի:
Հովհաննես Հովհաննիսյան։ (Մահվան 20-ամյակի առթիվ) //Ավանգարդ.- 1949.- 28 սեպտեմբերի:

Նոր-Այրի «Նովելներ և վիպակներ» գիրքը //Գրական թերթ.- 1949.- 24 հոկտեմբերի:

Նոր ճանապարհի համար։ (Գևորգ Էմինի «Նոր ճանապարհ» գրքի մասին) /Հր. Թամրազյան, Ս. Աղաբաբյան //Գրական թերթ.- 1949.- 24 օգոստոսի:

1950

Առաջին գիրքը։ (Շահեն Թաթիկյանի «Հաղթանակի օրը» գրքի մասին) //Գրական թերթ.- 1950.- 31 օգոստոսի:

Բանաստեղծուհու նոր գիրքը։ (Սիլվա Կապուտիկյանի «Այս իմ երկիրն է» գրքի մասին) //Սովետական գրականություն և արվեստ.- 1950.- № 3.- էջ 121-127:

Հայ դրամատուրգիայի հիմնադիրը։ (Գ. Սունդուկյանի ծննդյան 125-ամյակի առթիվ) //Ավանգարդ.- 1950.- 13 հուլիսի:

Մեծ թեման փակուղու առաջ։ (Քր. Թափալցյանի «Պատերազմ» վեպի 2-րդ հատորի մասին) /Հր. Թամրազյան, Ս. Աղաբաբյան //Գրական թերթ.- 1950.- 10 ապրիլի:

1951

Բանաստեղծությունների երեք ժողովածու։ (Վահագն Դավթյանի, Հր. Հովհաննիսյանի և Պարույր Սևակի առաջին ժողովածուների մասին) //Սովետական գրականություն և արվեստ.- 1951.- № 10.- էջ 142-149:

Հովհաննես Շիրազի «Գիրք խաղաղության և սիրո» գիրքը //Գրական թերթ.- 1951.- 29 ապրիլի:

Համո Սահյանի «Սլացքի մեջ գիրքը //Ավանգարդ.- 1951.- 8 մարտի:

Բանվոր դասակարգը կյանքում և վեպերում //Սովետական գրականություն և արվեստ.- 1951.-№ 7.- էջ 102-114:

Հաղթանակի պայծառ հավատով։ (Զ. Մարգարյանի «Ակնարկներ և պատմվածքներ» գրքի մասին) //Գրական թերթ.- 1951.- 10 հոկտեմբերի:

1952

Հարազատ երկրի համար։ (Ա. Շահբազի «Ակնարկներ և պատմվածքներ» գրքի մասին) //Ավանգարդ.- 1952.- 3 հունվարի:

«Երիտասարդ գրող» ալմանախը //Սովետական գրականություն և արվեստ.- 1952.- № 1.- էջ 149-152:

Պոեզիայի կենսական ուժը։ (Ս. Կապուտիկյանի «Իմ հարազատներըգրքի մասին) //Ավանգարդ.- 1952.- 15 մարտի:

Կյանքի հետ, կյանքի համար։ (Ս. Կապուտիկյանի ստեղծագործական ուղին) //Սովետական գրականություն և արվեստ.- 1952.- № 4.- էջ 134-143:

Պետրոս Դուրյան։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ) //Ավանգարդ.- 1952.- 20 մայիսի:

Շիրվանզադեն և ռեալիստական դրամատուրգիայի մի քանի հարցեր //Գրական թերթ.- 1952.- 9 օգոստոսի:
1953

Գրական խալտուրայի և անսկզբունքայնության դեմ։ (Ա. Սարոյանի «Խաղաղության երթը» գրքի մասին) //Սովետական գրականություն և արվեստ.- 1953.- № 2.- էջ 142-148:

Պոեզիան և կյանքը։ [Պոեզիայի հարցերը քննարկման արդյունքում] //Գրական թերթ.- 1953.- 10 հունիսի:
1954

Ետպատերազմյան սովետահայ պոեզիան։ (ՀՍԳ 3-րդ համագումարում կարդացված զեկուցումից) //Գրական թերթ.- 1954.- 25 հուլիսի:

Մեծ բովանդակություն բարձր արվեստի համար //Սովետական գրականություն և արվեստ.- 1954.- № 4.- էջ 98-121:

Շիրվանզադեի դրամատուրգիան.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 212 էջ:

Շիրվանզադեի դրամատուրգիան //Սովետական գրականություն և արվեստ.- 1954.- № 1.- էջ 129-151; № 2..- էջ 111-140:

Պոեզիայի ժողովրդայնության համար։ (Զեկուցում՝ Հայաստանի սովետական գրողների 3-րդ համագումարում) //Սովետական գրականություն և արվեստ.- 1954.- № 9.- էջ 115-128:

Սովետահայպ ոեզիայի զարգացման կենսական հարցերը։ (Քննարկում՝ՀՍԳ միությունում) //Գրական թերթ.- 1954.- 13 փետրվարի:
1955

Ալեքսանդր Շիրվանզադե։ (Մահվան 20-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1955.- 7 oգոստոսի:

Առաջին խիզախումը։ (Ալ. Շիրվանզադեի «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքի մասին) //Գրական թերթ.- 1955.- 7 օգոստոսի:

Գուսան Աշոտ։ [Առաջաբան] /Գուսան Աշոտ, Գուսանի սերը.- Երևան, 1955.- էջ 37:

Ժողովրդի ազնիվ, իմաստուն քնարը։ (Ավետիք Իսահակյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1955.- 29 հոկտեմբերի:

Ժողովրդի գրողը։ (Վրթանես Փափազյան) //Գրական թերթ.- 1955.- 30 ապրիլի:

Ժողովրդի գրողը։ (Վրթանես Փափազյանի մասին) //Գրական թերթ.- 1955.- 30 ապրիլի:

Ժողովրդի մեծ գրողը։ (Ալեքսանդր Շիրվանզադեի մահվան 20-ամյակի առթիվ).- Եր.- 1955.- 2 սեպտեմբերի:

Упрощённая картина большой жизни: (О книге А. Араксманяна "Свобода в издании") //Коммунист.- 1955.– 9 сентября.
1956

Ալեքսանդր Շիրվանզադե /Կյանքն ու գործունեությունը.- Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956.- 180 էջ:

Արսեն Տերտերյանի «Պերճ Պռոշյան» աշխատությունը //Սովետական գրականություն.- 1956.- № 3.- էջ 149-153:

Արևի, գարնան ու սիրո երգիչը։ (Միսաք Մեծարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1956.- 31 հունվարի:

Ընդդեմ սուբյեկտիվ քննադատության //Սովետական Հայաստան.- 1956.- 4 օգոստոսի:

Լուրջ գործի սկզբին։ (Հակոբ Սալախյանի «Եղիշե Չարենց» գրքի մասին) //Սովետական գրականություն.- 1956.- № 9.- էջ 152-155:

Պոեզիայի մայրուղիներով։ (Համո Սահյանի «Բարձունքի վրա» գրքի մասին) //Գրական թերթ.- 1956.- 22 հուլիսի:

Драматургия Ширванзаде /[Пер. с арм. Г. Татосян].- Ереван: Айпетрат, 1956.- 139 с.

Прямой разговор: (О поэзии Советской Армении) //Дружба народов.- 1956.- № 5, С. 159-165.
1957

Կոնֆլիկտն ու կերպարները մեր վեպերում։ (Ս. Խանզադյանի «Հողը», Ս. Այվազյանի «Լեռնցիներ», Քր. Թափալցյանի «Ոսկե հովիտ») //Սովետական գրականություն.- 1957.- № 1.- էջ 124-151:

Հայ գրականության պատմություն /Դասագիրք միջն. դպր. 9-րդ դասարանի համար.- Երևան։ Լույս, 1957-1968.- 2347 էջ [էջերի ընդհանուր քանակը]:

Александр Ширванзаде: (Критико-биографический очерк) /Ширванзаде Ал. Собрание сочинений.- Москва: Известия, 1957.- Т. 1, С. 5-29.
1958

Ալեքսանդր Շիրվանզադե։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ) //Լույս Փարիզի.- 1958.- 8 նոյեմբերի:

Եղիշե Չարենցը և սովետահայ պոեզիան //Սովետական գրականություն.- 1958.- № 1.- էջ 99-110:

Ընդդեմ անսկզբունք բանավեճի և մերժելի բարքերի։ (Նախահամագումարյան ամբիոն) //Գրական թերթ.- 1958.- 17 սեպտեմբերի:

Հայրենի գրականության հպարտությունը։ (Ալ. Շիրվանզադեի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1958.- 14 նոյեմբերի:

Հայրենի գրականության հպարտությունը։ (Շիրվանզադեի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1958.- 14 նոյեմբերի:

Մեծ կյանքի ճանապարհին։ (Շիրվանզադեի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գրական Ադրբեջան.- 1958.- № 5.- էջ 85-104:

Նորից մի պիեսի և նրա բեմադրության մասին։ (Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի մասին ) //Սովետական արվեստ.- 1958.- № 5.- էջ 54-62:

Շիրվանզադե /Համառոտ ակնարկ.- Երևան։ Հայպետհրատ., 1958.- 143 էջ:

Վ. Դավթյանի «Լուսաբացը լեռներում» գիրքը //Սովետական գրականություն.- 1958.- № 7.- էջ 175-182:

Տրադիցիայի ուժը։ (Ալ. Շիրվանզադեի մասին) //Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ․ Հասարակական գիտություններ.- 1958.- № 10.- էջ 11-18:

Ал. Ширванзаде /(Критико-биографический очерк).- Ереван: Айпетрат., 1958.- 98 с.
1959

Կենսական հարցեր։ (Ժամանակակից հայ պոեզիայի մասին) //Գրական թերթ.- 1959.- 10 ապրիլի:

Պոեզիայի ժողովրդայնության մասին։ (Զեկուցում Հայաստանի սովետական գրողների 4-րդ համագումարում) //Գրական թերթ.- 1959.- 11 հունվարի:
1960

Առողջ սկզբունքի, ճշմարիտ խոսքի համար //Գրական թերթ.- 1960.- 8 հունվարի:

Ժողովրդի հետ, ժողովրդի համար։ (Գեղամ Սարյանի ստեղծագործական կյանքի 40-ամյակը) //Սովետական գրականություն.- 1960.- № 11.- էջ 161-172:

Շիրվանզադեն և նրա նախորդները։ (Քննադատական ռեալիզմի պատմությունից) //Սովետական գրականություն.- 1960.- № 7.- էջ 123-142:

Սովետահայ գրականության զարգացման ուղիները 30-ական թվականներին //Գրական թերթ.- 1960.- 14 հոկտեմբերի:

Սովետահայ դրամատուրգիայի ավանդը /Հր. Թամրազյան, Ս. Աղաբաբյան //Սովետական արվեստ.- 1960.- № 11.- էջ 50-53:

Սովետահայ դրամատուրգիայի ավանդը /Հր. Թամրազյան, Ս. Աղաբաբյան //Սովետական արվեստ.- 1960.- № 12.- էջ 34-38:

Ал. Ширванзаде и развитие реализма в армянской литературе //Из истории литератур народов Закавказья.- Ер.- Изд-во Ер. ун-та., 1960.- С. 139-161.
1961

Գեղամ Սարյան։ [Առաջաբան]: Գեղամ Սարյան /Երկերի ժողովածու.- Երևան, 1961.- Հ. 1.- էջ 5-22:

Ժողովրդային պոեզիայի արգասավոր ուղին։ (Սովետահայ պոեզիայի պատմությունից) //Սովետական գրականություն.- 1961.- № 2.- էջ 101-120:

Շիրվանզադե /Կյանքը և գործը.- Երևան։ Հայպետհրատ., 1961.- 592 էջ:

Պատմական թեմատիկան և «Մխիթար սպարապետը» //Գրական թերթ.- 1961.- 25 օգոստոսի:

Սովետահայ գրականությունը 30-ական թվականներին /Սովետահայ գրականության պատմություն.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1961.- Հ. 1.- էջ 499-626:
1962

Գրական ուղիներում.- Երևան։ Հայպետհրատ., 1962.- 313 էջ:
1963

Հսկաներն ու թզուկները։ (Բեյրութում լույս տեսնող «Սփյուռք» շաբաթաթերթի և նրա խմբագիր Ս. Սիմոնյանի հոդվածի մասին) //Գրական թերթ.- 1963.- 1 փետրվարի:

Մեծ բանաստեղծի ավանդները։ (Եղիշե Չարենցի «Երկերի» 1-ին հատորի մասին) //Սովետական Հայաստան.- 1963.- 11 հոկտեմբերի:

Սովետահայ գրականության զարգացման ուղիների մասին //Գրական թերթ.- 1963.- 20 սեպտեմբերի, 27 սեպտեմբերի:

Քննադատությունը գիտության և արվեստի ճանապարհին //Սովետական գրականություն.- 1963.- № 9.- էջ 131-144:

С позиций исторической правды: [О книге С. Ханзадяна «Мхитар Спарапет»] //Дружба народов.- 1963.- № 9, С. 273-276.
1964

Սիամանթո //Սովետական գրականություն.- 1964.- № 6.- էջ 109-142:

Սիամանթո.- Երևան։ Հայպետհրատ., 1964.- 247 էջ:

О путях развития советской армянской литературы //Литературная Армения.- Ер., 1964.- № 1, С. 67-73.
1965

Երկու խոսք մի հարցաթերթիկի առթիվ։ (Սովետահայ գրականության խնդիրների մասին) //Սովետական գրականություն.- 1965.- № 7.- էջ 123-131:

Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» //Գրական թերթ.- 1965.- 7 մայիսի:
1966

Ակադեմիկոս Արսեն Տերտերյանի կյանքի և գիտական գործունեության համառոտ ակնարկ //Տերտերյան Ա.Հ. Կենսամատենագիտություն.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1966.- էջ 7-51:

Անտիպ էջեր Հրաչյա Քոչարի արխիվից //Բանբեր Հայաստանի արխիվների.- 1966.- № 3.- էջ 205-233:

Եկեք պարզ խոսենք...: (Հայ գրականության դասավանդման հարցերը 9-10-րդ դասարաններում) //Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում.- 1966.- № 1.- էջ 35-41:

Խոսք պոեզիայի ճանապարհի մասին //Գրական թերթ.- 1966.- 15 ապրիլի, 22 ապրիլի:

Հայ գրականություն։ Դասագիրք միջնկարգ դպրոցի IX-XI դասարանների համար /8-րդ հրատ.- Երևան։ Լույս, 1966.- 226 էջ:

Литература 30-их годов //История армянской советской литературы.- Москва: Наука, 1966.- С. 129-178.
1967

Անտիպ էջեր Հրաչյա Քոչարի արխիվից //Բանբեր Հայաստանի արխիվների.- 1967.- № 2.- էջ 193-206:

Ելույթ՝ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի մասին //Բանբեր Երևանի համալսարանի.- 1967.- № 2.- էջ 206-261:

Ժամանակակից հայ պոեզիայի զարգացման մի քանի խնդիրներ //Սովետական գրականություն.- 1967.- № 2.- էջ 130-138; № 3.- էջ 116-138:

Խոհեր Չարենցի անցած ճանապարհի մասին //Գրական թերթ.- 1967.- 21 հուլիսի, 28 հուլիսի, 4 օգոստոսի:

Սիրո և ցավի պոեզիան։ (Վ. Դավթյանի «Գինու երգը» գրքի մասին) //Սովետական գրականություն.- 1967.- № 5.- էջ 108-118:

О современной армянской поэзии //Литературная Армения.- 1967.- № 2, С. 80-92; № 9, С. 120-121.

Ширванзаде. Жизнь и творчество.- Москва: Советский писатель, 1967.- 387 с.
1968

Իսկական գրողի հանապարհը։ (Հրանտ Մաթևոսյանի մասին) //Սովետական Հայաստան.- 1968.- 22 մարտի:

Раздумье о творческом пути Чаренца //Литературная Армения.- 1968.- № 6, С. 63-76.
1969

Թումանյանը քննադատ։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ) //Բանբեր Երևանի համալսարանի.- 1969.- № 2.- էջ 19-32:

Հայ գրականություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանների համար /Լրացված բարեփոխված հրատ.- Երևան։ Լույս, 1969.- 252 էջ:

Հովհաննես Թումանյան։ (Բնութագրական փորձ։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի արթիվ) //Սովետական գրականություն.- 1969.- № 9.- էջ 20-46:

Ованес Туманян - критик: Ованес Туманян //(Материалы всесоюз. межуниверситет. науч. конференции).- Ер.- 1969.- С. 52-75.
1970

Հայ գրականություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանների համար /Լրացված բարեփոխված հրատ.- Երևան։ Լույս, 1970.- 252 էջ:

Սովետահայ քննադատության պատմությունից //Սովետական գրականություն.- 1970.- № 7.- էջ 133-156:
1971

Մաքուր մարդու մասին։ (Հակոբ Սալախյանի մահվան երկրորդ տարելիցի առթիվ) //Գրական թերթ.- 1971.- 10 սեպտեմբերի:

Հեղափոխությունը և ազգային պոեզիան //Բանբեր Երևանի համալսարանի.- 1971.- № 1.- էջ 3-12:

Սովետահայ գրականությունը 50 տարում.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 1971.- էջ 5-100:

Տաղանդի ծնունդը։ (Ալեքսանդր Շիրվանզադե).- Երևան։ Հայաստան, 1971.- 124 էջ:
1972

Ալեքսանդր Շիրվանզադե /Հայ նոր գրականության պատմություն.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972.- Հ. 4.- էջ 183-250:

Բանաստեղծի ճանապարհը։ (Հր. Հովհաննիսյանի «Բանաստեղծություններ» գրքի 1–2 հատորների մասին) //Գրական թերթ.- 1972.- 4 օգոստոսի:

Գիտնականի վաստակը։ (Սուրեն Աղաբաբյանի մասին) //Սովետական Հայաստան.- 1972.- 10 փետրվարի:

Խոհեր քննադատության մասին //Սովետական Հայաստան.- 1972.- 7 մարտի:

Չարենցի մահվան տեսիլները //Սովետական գրականություն.- 1972.- № 6.- էջ 18-34:
1973

Եղիշե Չարենցը.- Կահիրե։ Ատլաս, 1973.- էջ 7-8:

Լուսավոր տաղանդ։ [Առաջաբան] /Դավթյան Վ.Երկերի ժողովածու.- Երևան, 1973.- Հ. 1.- էջ 3-18:

Չարենցի մահվան տեսիլները //Չարենցյան ընթերցումներ.- Եր.- 1973.- Հ. 1.- էջ 41-71:

На литературных путях: Размышления об армянской поэзии /Пер. М. Малхазовой: Москва: советский писатель, 1973.- 279 с.
1974

Արվեստի արգասավոր ուղիներով։ [Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 50-ամյակը] //Գրական թերթ.- 1974.- 21 հունիսի:

Բակունցի ստեղծագործության գնահատության շուրջ։ (Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունցի կյանքը և արվեստը» գրքի մասին) //Սովետական գրականություն.- 1974.- № 11.- էջ 98-109:

Բոցավառ կյանքի պատմություն։ (Ալբերտ Արիստակեսյանի «Պարույր Սևակ» գրքի մասին) //Գրական թերթ.- 1974.- 22 նոյեմբերի:

Գիտությունը բանաստեղծության բարդ ուղիներում։ [Ալմաստ Զաքարյանի «20-րդ դարի սկզբի հայոց բանաստեղծությունը» գրքի մասին] //Գրական թերթ.- 1974.- 1 մարտի:

Երիտասարդ Չարենցը.- Երևան։ Հայաստան, 1974.- 217 էջ:

Հովհաննես Շիրազ /Թամրազյան Հ. Հովհաննես Շիրազի մասին.- Երևան, 1974.- էջ 37-73:

Հովհաննես Շիրազ //Սովետական գրականություն.- 1974.- № 4.- էջ 115-128:

Մեծարենց- սպասման հիվանդը //Գարուն.- 1974.- № 12.- էջ 58-66:

Չարենցը և հեղափոխությունը (1917-1920 թթ.) //Չարենցյան ընթերցումներ.- Երևան, 1974.- Հ. 2.- էջ 3-31:
1975

Բանաստեղծը և դարը։ (Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գարուն.- 1975.- № 10.- էջ 15-30:

Բարոյական տաղանդ։ (Էդուարդ Թոփչյանի մահվան առթիվ) //Գրական թերթ.- 1975.- 5 սեպտեմբերի:

Գրական դիմանկարներ, հոդվածներ.- Երևան։ Հայաստան, 1975.- Հ. 1.- 428 էջ:

Ժամանակակից հայ պոեզիայի զարգացման մի քանի խնդիրներ //Սովետական գրականություն.- 1975.- № 2.- էջ 130-138; № 3.- էջ 116-133:

Խոշոր գիտնականը, անզուգական մարդը։ (Արամ Ինճիկյանի հիշատակին) //Գրական թերթ.- 1975.- 28 մարտի:

Հայրենական պատերազմը և հայ գրականությունը //Սովետական գրականություն.- 1975.- № 9.- էջ 112-136:

Հրաչյա Քոչար։ [Առաջաբան]: Քոչար Հ. Ընտիր երկեր 2 հատորով.- Երևան, 1975.- Հ. 1․- էջ 5-22:

Ռուբեն Զարյանի «Հուշապատումը» //Սովետական գրականություն.- 1975.- № 12.- էջ 110-113:
1976

Դերենիկ Դեմիրճյան /Կյանքն ու ստեղծագործությունը.- Երևան։ Հայաստան, 1976.- 182 էջ:

Ինքնատիպ գիրք, ինքնատիպ անհատականություն։ (Զորի Բալայանի և նրա «Գոտեմարտ» գրքի մասին) //Գրական թերթ.- 1976.- 20 օգոստոսի:

Կրկին Բակունցի ստեղծագործության գնահատության շուրջ։ (Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունցի կյանքը և արվեստը» գրքի մասին) //Գրական թերթ.- 1976.- 15 հոկտեմբերի:
1977

Արգասավոր ճանապարհ։ (Մկրտիչ Մկրյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1977.- 7 դեկտեմբերի:

Գեղեցիկի բարձունքներում։ (Վահագն Դավթյանի «Կոմունիստներ» բանաստեղծության և «Տաղարան» բանաստեղծական շարքի մասին) //Սովետական Հայաստան.- 1977.- 25 օգոստոսի:

Դերենիկ Դեմիրճյան /Կյանքն ու ստեղծագործությունը.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 221 էջ, 2 թ. նկար:

Եթե Բաբելոնում թարգմանիչներ լինեին։ (Լևոն Մկրտչյանի «Եթե Բաբելոնում թարգմանիչներ լինեին» գրքի մասին) //Սովետական Հայաստան.- 1977.- 2 մարտի:

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը։ (Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1977.- № 4.- էջ 23-43:

«Երեքի» դեկլարացիան, գրական փորձը և Եղիշե Չարենցը //Գարուն.- 1977.- № 11.- էջ 62-72:

Հայկական համամարդկայնության պատմիչը։ (Դերենիկ Դեմիրճյանի մասին) //Սովետական Հայաստան.- 1977.- 18 մայիսի:

Մի փոքրիկ գլուխգործոց։ (Հովհ. Թումանյանի «Բարձրից» բանաստեղծության մասին) //Գրական թերթ.- 1977.- 25 փետրվարի:

Չարենցի յոթ խորհուրդը /Չարենցյան ընթերցումներ.- Երևան, 1977.- Հ. 3.- էջ 3-25:

Չարենցի «շեղումներից» մեկը։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ) //Սովետական գրականություն.- 1977.- № 11.- էջ 115-124:

Տաղանդի անակնկալները։ (Վ. Անանյանի մասին) //Գրական թերթ.- 1977.- 25 փետրվարի:
1978

Բանաստեղծը և ճակատագիրը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 389 էջ:

Գրականագետի ազնիվ վաստակը։ (Էդուարդ Թոփչյանի մասին) //Գրական թերթ.- 1978.- 6 հունիսի:

Զորայր Խալափյանի նոր վեպը։ [Առաջաբան] /Զ. Խալափյան. Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը.- Երևան, 1978.- էջ 3-8:

Էջեր հայ քննադատական մտքի պատմությունից. Գրիգոր Արծրունի //Բանբեր Երևանի համալսարանի.- 1978.- № 2.- էջ 134-154:

Ինճիկյան Արամ Մկրտիչի //Հայկական սովետական հանրագիտարան.- Երևան, 1978.- Հ. 4.- էջ 346:

Սիամանթոյի տառապանքի և երազների խորհուրդը։ (Ծննդյան 100-ամյակի արթիվ) //Սովետական Հայաստան.- 1978.- 24 դեկտեմբերի:

Շիրվանզադե։ Կյանքը և գործը /2-րդ բարեփոխված հրատ.- Երևան, 1978.- 499 էջ:

На литературных путях /Размышление об армянской поэзии.- Москва: Советский писатель, 1978.– 27 с.

Ширванзаде А.М. //Большая советская энциклопедия.- Москва: Советская энциклопедия, 1978.- Т. 29, С. 411-412.
1979

Բարձ ներշնչումների գիտնականը։ (Ռուբեն Զարյանի մասին) //Հայրենիքի ձայն.- 1979.- 24 հոկտեմբերի:

Գեղեցկության երգիչն ու սերմնացանը։ (Ա. Բակունցի մասին) //Սովետական Հայաստան.- 1979.- 4 հուլիսի:

«Երկիր Նաիրի» վեպը //Չարենցյան ընթերցումներ.- 1979.- Հ. 4, 111-142:

Նալբանդյանը քննադատ //Բանբեր Երևանի համալսարանի.- 1979.- № 3.- էջ 15-40:

Տաղանդի հմայքը։ (Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Երեկոյան Երևան.- 1979.- 19 հունվարի:

1980

Արվեստի մի գեղեցիկ էջ։ (Աբիգ Ավագյան։ Գրական դիմանկար) //Գրական թերթ.- 1980.- 1 մայիսի:

Բարձ ներշնչումների գիտնականը։ (Ռուբեն Զարյանի մասին) //«Ռուբեն Զարյան» ժողովածու.- Երևան, 1980.- էջ 46-51:

Գիտության մեծ երախտավորը։ (Առաջաբան) /Ա. Տերտերյան. Երկեր.- Երևան, 1980.- էջ 3-24:

Գուրգեն Մահարու երգը //Սովետական Հայաստան.- 1980.- № 5.- էջ 36-37:

Սովետահայ գրական կյանքի առաջին տարիները //Սովետական Հայաստան.- 1980.- № 8.- էջ 11, 14:

Սովետահայ գրականության պատմություն /Երևանի պետական համալսարան.- Եր.: Եր. համալս. հրատ., 1980.- 688 էջ:

ՎԵրջաբանի փոխարեն։ [Վերջաբան] /Վ. Անանյան. Ու՞ր են տանում կածանները.- Երևան, 1980.- էջ 583-591:

1981

Եղիշե Չարենց.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 472 էջ:

Հայ գրական քննադատության քրեստոմատիա.- Երևան, 1981:

Ուրվագծեր հայ գրական քննադատության պատմության։ [Առաջաբան] /Հայ գրական քննադատության քրեստոմատիա.- Երևան, 1981.- Հ. 1.- էջ 5-99:
1982

Ականավոր գիտնականը, մանկավարժը։ (Արսեն Տերտերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1982.- 26 դեկտեմբերի:

Արսեն Տերտերյան /Գիտնականը և մանկավարժը.- Երևան։ Եր. համալսարանի հրատ., 1982.- 93 էջ:

Արվեստի մի գեղեցիկ էջ։ [Առաջաբան] /Ա. Ավագյան. Վերջին հանգրվան.- Երևան, 1982.- էջ 3-9:

Հայ գրականություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանների համար /Լրացված բարեփոխված հրատ.- Երևան։ Լույս, 1982.- 252 էջ:

Հայ գրականության դասավանդման շուրջ /Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում.- 1982.- № 2.- էջ 5-15:

Հայ գրականության դասավանդման մի քանի հարցեր //Սովետական դպրոց.- 1982.- 18 փետրվարի:

Մի հին բանավեճի առիթով //Սովետական գրականություն.- 1982.- № 10.- էջ 133-140:

Նույն աքասիաների շուքի տակ։ (Միսաք Մեծարենցի և Ա. Հարությունյանի բանաստեղծությունների քննություն) //Սովետական Հայաստան.- 1982.- № 2.- էջ 26-34:

Շիրվանզադե /Հայկական սովետական հանրագիտարան.- 1982.- Հ. 8.- էջ 517-519:

Պետրոս Դուրյանի ոճի խնդիրը //Գրական թերթ.- 1982.- 28 օգոստոսի, № 34:

Տաղանդի հավերժ կենսունակությունը։ (Վահագն Դավթյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1982.- 24 սեպտեմբերի:
1983

Բացառիկ սիրո գաղտնիքը։ (Էդուարդ Աղայանի մասին) //Երևանի համալսարան.- 1983.- 23 ապրիլի:

Կյանքի պես ճշմարիտ, կյանքի պես հարատև։ (Ալ. Շիրվանզադեի ծննդյան 125-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1983.- 28 ապրիլի:

Հայ գրականության ուժը և հպարտությունը։ (Ալ. Շիրվանզադեի ծննդյան 125-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1983.- 29 ապրիլի:

Հայ քննադատություն։ Հ. 1: Գրական մտքի ակունքները և ձևավորումը /V դար.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 441 էջ:

Հայրենի եզերքի ասքը։ (Հրանտ Մաթևոսյանի մասին) //Գարուն.- 1983.- № 4.- էջ 59-65:

Հրապարակախոսի ձայնը։ (Մարգո Ղուկասյանի մասին) //Գրական թերթ.- 1983.- 21 հոկտեմբերի:

Նաև՝ մեծ քաղաքացի։ (Ալ. Շիրվանզադեի ծննդյան 125-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1983.- 29 ապրիլի:

Ցաված սրտի և լուսավոր երազների գիրքը։ [Առաջաբան] /Նոդար Դումբաձե. Հավերժության օրենքը.- Երևան, 1983.- էջ 5-20:

«Քաոսը» և հայ ռեալիզմը //Սովետական գրականություն.- 1983.- № 4.- էջ 87-103:
1984

Խաչատուր Աբովյանի գրական-քննադատական հայացքները //Բանբեր Երևանի համալսարանի.- 1984.- № 3.- էջ 3-15:

Մտորումներ մայրամուտից առաջ։ (Համո Սահյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1984.- 24 հունվարի:

«Նարեկը» Մեծարենցի հայացքով։ (Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մասին) //Սովետական Հայաստան.- 1984.- № 4.- էջ 24-26:

Սովետահայ գրականության պատմություն /2-րդ բարեփոխված հրատ.- Երևան։ Լույս, 1984.- 608 էջ:

Книга о исстрадавшемся сердце и светлых мечтаниях: [О книге Нодара Думбадзе «Закон вечности»] /Литературная Армения.- 1984.- № 2, С. 98-102.
1985

Բանաստեղծի սխրանքը։ (Վ. Տերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Հայրենիքի ձայն.- 1985.- 22 մայիսի:

Գեղարվեստական ոճի և հոգեբանական ռեալիզմի խնդիրը։ (Վ. Տերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1985.- 24 մայիսի:

Հայ քննադատություն։ Գիրք 2 /VI-XV դար.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 539 էջ:

Պոեզիայի երկրային ակունքները և սիրո վեպը...։ (Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1985.- 17 մայիսի:

Վահան Տերյան.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 229 էջ:

Րաֆֆու քննադատական հայացքները։ (Րաֆֆու ծննդյան 150-ամյակը) //Բանբեր Երևանի համալսարանի.- 1985.- № 3.- էջ 3-22:
1986

Գեղարվեստական լեզվի և բովանդակության նոր ըմբռնումները հայոց միջնադարում //Սովետական գրականություն.- 1986.- № 9.- էջ 107-120:

Էջեր հայ քննադատության պատմությունից։ (Մեսրոպ Թաղիադյան) //Բանբեր Երևանի համալսարանի.- 1986.- № 2.- էջ 11-23:

Ընտիր երկեր։ Բանաստեղծության հազարամյա խորհուրդը /Հոդվածների ժողովածու.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 527 էջ:

Շիրվանզադեի գրական-քննադատական հայացքները /Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում.- 1986.- № 6.- էջ 43-50:
1987

Եղիշե Չարենցը.- Երևան։ Արևիկ, 1987.- 490 էջ:

Ժողովրդական կյանքի վիպասանությունը։ [Առաջաբան] /Ա. Սահինյան. Ընտիր երկեր 3 հատորով.- Երևան, 1987.- Հ. 1.- էջ 3-22:

1988

Արդար չափ ու կշիռ։ [Առաջաբան]: /Ե. Ազատյան. Գրական-գեղարվեստական սևեռումներ.- Լավերն (ԱՄՆ, Կալիֆորնիա), 1988.- էջ 1-7:

Գեղարվեստական լեզվի և բովանդակության նոր ըմբռնումները հայոց միջնադարում /Երևանի պետական համալսարան.- Երևան, 1988.- 73 էջ:

Եղիշե Չարենց։ [Բնութագրական փորձ] /Չարենցյան ընթերցումներ.- Եր.- 1988.- Հ. 5.- էջ 53-78:

Լևոն Շանթի երկերուն գինեձոնը։ (Պրոֆ. Հրանտ Թամրազյանի խոսքը) //Նոր կյանք.- 1988.- Ժ տարի, թիվ 11, 8 մարտի, [Լոս Անջելես]:

Խոսք հիշատակի։ (Սուրեն Աղաբաբյանի մասին) /Չարենցյան ընթերցումներ.- Երևան, 1988.- Հ. 5.- էջ 133-134:
1991

Այս բանաստեղծը։ Բոցավառ կյանքի պատմություն :Ղողանջ հիշատակի /Պարույր Սևակի մահվան 20-րդ տարելիցին.- Երևան։ Նաիրի, 1991.- էջ 68-71:

Հակոբ Ասատուրյան։ (Բնութագրական փորձ) /Գրական թերթ.- 1991.- 22 մարտի:

История армянской критики /Ереван. гос. ун-т.- Ереван: Изд-во Ергосунта, 1991.- 480 с.
1992

Հայ քննադատություն: Գիրք 3, XIX դար.- Երևան։ Սովետական գրող, 1992.- 686 էջ:
1993

Հակոբ Ասատուրյան։ Կյանքը և գործը /Երևանի պետական համալսարան.- Երևան։ Եպհ հրատ., 1993.- 144 էջ:

Հայ գրականություն /Դասագիրք հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանների համար.- Երևան։ Լույս, 1993.- 320 էջ:

Հանճարների հետ շա՜տ զգույշ պետք է լինել... //Հայություն.- 1993.- Նոյեմբեր 3-1, № 14:

Պատմական ճանապարհի և խղճի մասին //Հայություն.- 1993.- Հուլիս, № 10.- էջ 2:

Ս. Կարապենցի աշխարհը //Հայաստանի Հանրապետություն.- 1993.- 15, 16 հուլիսի.- էջ 7:
1994

Ավանդների զուգադրում հազարամյա հեռանկարի վրա։ (Նարեկացի – Թումանյան) //Հայաստանի Հանրապետություն.- 1994.- 13, 14 դեկտեմբերի.- էջ 6:

Բանաստեղծի հարստությունը. ալեկոծ հոգին և շքեղ տեսիլքը։ [Առաջաբան] /Իշխան Մ. Ուխտագնացություն.- Երևան, 1994.- էջ 3-26:

Բանաստեղծի հարստությունը. ալեկոծ հոգին և շքեղ տեսիլքը։ [Առաջաբան] //Հայաստանի Հանրապետություն.- 1994.- 13 հուլիսի:

«Գառնիկ ախպեր» հեքիաթ-պոեմի ստեղծման պատմությունից //Բանբեր Երևանի համալսարանի.- 1994.- № 2.- էջ 46-54:

Գիտնականի մեծ ճանապարհը։ (Էդվարդ Ջրբաշյան– 70) //Գրական թերթ.- 1994.- 25 մարտի:

Իմաստուն կանխատեսումներ։ Մի էջ Թումանյանի քաղաքական երգիծանքից //Հայաստանի Հանրապետություն.- 1994.- 14 ապրիլի.- էջ 6:

Հանճարի ուժը և հարստությունը։ (Հովհաննես Թումանյանի մասին) //Հայաստանի Հանրապետություն.- 1994.- 8 դեկտեմբերի.- էջ 6:

Մի խաղաղ վեճ ստեղծման առեղծվածի շուրջ։ (Հովհ. Թումանյանի և Վ. Տերյանի մասին) //Հայաստանի Հանրապետություն.- 1994.- 11 մայիսի.- էջ 6:
1995

Դուրյանի վերջին տաղը՝ «Ի՜նչ կ’ըսեն» //Երեկոյան Երևան.- 1995.- 4 հոկտեմբերի.- էջ 4, 7:

Հովհաննես Թումանյան /Բանաստեղծը և մտածողը.- Երևան։ Նաիրի, 1995.- 508 էջ:
1996

«Առաջընթացի դեմ չի՛ կարելի կրակել, չի՛կարելի ...» //Երեկոյան Երևան.- 1996.- 14 սեպտեմբերի.- էջ 5:

Բանաստեղծի հոգու հավերժական լույսը։ [Վահագն Դավթյանի մահվան արթիվ] //«Նոր դար» լրագիր.- 1996.- 28 փետրվարի:

Հայ քնարերգուներ /Ժողովածու.- Երևան։ Նաիրի, 1996.- Գիրք 1 /Պետրոս Դուրյան, Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ.- Երևան։ Նաիրի, 1996.- 334 էջ:

1997

Խոհեր անցած օրերի մասին //«Նոր դար» ամսագիր.- 1997.- № 3-4.- էջ 260-264:

Խոսք Չարենցի մասին։ [Ծննդյան 100-ամյակի արթիվ] //Հանդես Երևանի համալսարանի.- 1997.- № 3.- էջ 6-15:

Խոսք Չարենցի մասին //Հայաստանի Հանրապետություն.- 1997.- 22, 23 հոկտեմբերի.- էջ 5, 7:

Վերածնության և մեծ ճանապարհի պոեզիան։ [Ե. Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ] //Հայություն.- 1997.- № 6.- էջ 1:
1998

Գրական դիմանկարներ, հոդվածներ /Հ. 2.- Երևան։ Հայաստան, 1998.- 419 էջ:

Հայ քնարերգուներ /Ժողովածու.- Երևան։ Նաիրի, 1996.- Գիրք 2 /Հայրենի ավանդները և նորօրյա փորձը.- Երևան։ Նաիրի, 1999.- 329 էջ:
2001

Բանք իմաստասիրաց: Երևան, 2001:

Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը /Աշխատասիրությամբ՝ ակադ. Հրանտ Թամրազյանի.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 2001.- 647 էջ:
2002

Հուշերիս հետ /[Հուշեր, օրագրային էջեր, գնահատանքի խոսքեր].- Երևան։ Նաիրի, 2002.- 279 էջ:
2006

Հայ գրականություն 9 /Հ. Թամրազյան, Հ. Բախչինյան և ուրիշներ: Խմբ.՝ Վ. Գաբրիելյան.- Երևան։ Լույս, 2006.- 168 էջ:

Հայ գրականություն 10 /Խմբ.՝ Վ. Գաբրիելյան.- Երևան։ Լույս, 2006.- 198 էջ:

Երկեր /Կազմ.՝ Հրաչյա Թամրազյանի; Առաջաբանը Ժ. Քալանթարյանի.- Երևան։ Նաիրի, 2009.- Հ. 2.- 984 էջ: