Cover Image
close this bookՆալբանդյան Արամ Բագրատի (1908-1987)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արամ Բագրատի Նալբանդյանը ծնվել է 1908 թ. հունվարի 1-ին, Ղարաքիլիսայում (ներկայումս՝ Կիրովական)։ Վախճանվել է 1987 թ. հունվարի 24-ին, Երևանում։
1930 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։
1931 թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։
1935 թ. շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1935 –1966 թթ. աշխատել է ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (1935-1957թթ. ավագ գիտաշխատող, 1957-1966 թթ.՝ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ)։
1943 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1945 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1946 թ. պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ. աշխատանքային արիության համար» մեդալով։
1947 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1951-1959 թթ. Կապի համամիութենական էլեկտրատեխնիկական հեռակա ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
1952թ. արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան մրցանակի՝ ակադեմիկոս Վ.Վ. Վոյևոդսկու հեղինակակցությամբ գրված «Ջրածնի օքսիդացման և այրման մեխանիզմը» մենագրության համար։
1954 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1959-1987 թթ. հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիան՝ 1975 թ. վերափոխված ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, և եղել է նրա անփոփոխ տնօրենը։
1960 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
– Ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
1962 թ. պարգևատրվել է Մեծ ոսկե մեդալով՝ ֆորմալդեհիդի արդյունաբերական եղանակով ստացման գիտական հիմունքների մշակման համար։
1963 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։ 1966 թ. հրավիրվել է Կանադայի 10 համալսարաններում և գիտական կենտրոններում դասախոսություններ կարդալու։
1967 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
1967-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտողար և ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ։
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար՝ ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։
1973 թ. հրավիրվել է ԳՖՀ՝ որպես Գաուս-պրոֆեսոր դասախո սություններ կարդալու Գյոթինգենի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում։
1974 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1974-1987 թթ. Հայկական Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ։
1975 –1987 թթ. Հայկական Մինիստրների խորհրդին առընթեր տեմինաբանական կոմիտեի անդամ։
1976 թ. արժանացել է գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակի՝ Ա.Ա.Մանթաշյանի հեղինակակցությամբ գրված «Տարրական պրոցեսները դանդաղ գազաֆազային ռեակցիաներում» մենագրության համար։
– Հայաստանի Կոմկուսի XXVI համագումարի պատգամավոր։ 1976-1987 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ։
1977 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով։
1979 թ. ընտրվել է Նյու Յորքի ազգային ակադեմիայի անդամ։ 1980 թ. հրավիրվել է Լուվենի կաթոլիկական համալսարան (Բելգիա)՝ դասախոսություններ կարդալու։
1980-1987 թթ. «Օքսիդացման պրոբլեմներ» միջազգային ամսագրի (Հունգարիա) խմբագրական կոլեգիայի անդամ։
1982 թ. Հայաստանի կոմկուսի XXVII համագումարի պատգամավոր։
1983-1987 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Հայկական քիմիական ամսագրի» գլխավոր խմբագիր։
1986 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
– Հայաստանի կոմկուսի XXVIII համագումարի պատգամավոր։