Cover Image
close this bookՍարգսյան Ֆադեյ Տաճատի (1923-2010)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ֆադեյ Տաճատի Սարգսյանը ծնվել է 1923 թ. սեպտեմբերի 18-ին Երևանում: Վախճանվել է 2010 թ. հունվարի 10-ին Երևանում:
1946 թ. ավարտել է Լենինգրադի / Սանկտ Պետերբուրգ / Ս. Մ. Բուդյոնու անվ. Ռազմական ակադեմիան:
1946 – 1959 թթ. աշխատել է ԽՍՀՄ ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:
1963 թ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազո տական ինստիտուտում` որպես գլխավոր ինժեներ:
1967 թ. նշանակվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն:
1969 թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
1971 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1975 թ. ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1977 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1977 – 1989 թթ. նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ:
1979 թ. արժանացել է Ուկրաինական ՍՍՀ պետական մրցանակի:
1981 թ. արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի:
- Եղել է ԽՄԿԿ 23-26-րդ համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ 7-10 գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
1989 – 1993 թթ.ՀՀ ԳԱԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1993 – 2006 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահ:
2003 թ. ընտրվել է Ռուսաստանի Դաշնության ԳԱ արտասահմանյան անդամ:
2006-2010 թթ. ՀՀ վարչապետի խորհրդական: