Cover Image
close this bookՀովհաննիսյան Աշոտ Գարեգինի (1887-1972)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը ծնվել է 1887 թ. հունիսի 17 – ին Շուշի քաղաքում։ Վախճանվել է 1972 թ. հունիսի 30-ին Երևանում։
1906 թ. ավարտել է Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը և մեկնել Գերմանիա՝ ուսանելու։ Ընդունվել է ՌՍԴԲԿ շարքերը։
1913 թ. ավարտել է Մյունխենի համալսարանը, պաշտպանել է իր առաջին գիտական աշխատությունը՝ “ Israel Ory und die armenische Befreiungsidee” և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում ։
1913 – 1914 թթ. Շուշի քաղաքի հայկական հոգևոր սեմինարիայի դասատու։
1914 – 1917 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասատու։
1917 թ. Շուշի քաղաքում հրատարակել է բոլշևիկյան «Նեցուկ» լրագիրը։ Հոկտեմբեր ամսին ՝ իբրև պատգամավոր մասնակցել է Թիֆլիսում կայացած Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների առաջին համագումարին։
1918 թ. ղեկավարել է Բաքվի սովետի կուլտուր – լուսավորական բաժինը, այնուհետև՝լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժինը։
1918 – 1919 թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի Հայկական գործերի կոմիսարիատի գրական-հրատարակչական բաժնի պետ։
1919 թ. ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի հայկական բաժնի պետ։
1920 թ. հոկտեմբեր ամսին Բ. Լեգրանի գլխավորած ՌՍՖՍՀ դիվանագիտական միսիայի կազմում ժամանում է Հայաստան։
1920 – 1921 թթ. ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար։
1921 – 1926 թթ. Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1922 – 1927 թթ. ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար։
1929 – 1934 թթ. ՍՍՀՄ Ազգությունների ինստիտուտի պրոֆեսոր։
1934 – 1937 թթ. Լենինգրադի Նյութական կուլտուրայի պատմության պետական ակադեմիայի իսկական անդամ և նույն ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի դիրեկտոր։
1936 – 1937 թթ. ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1954 – 1961 թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։
1955 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1960 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1961 թ.՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ։ - Շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում։
1967 թ. Ծննդյան 80-ամյակի առթիվ պարգևատրվել է Լենինի շքանշանով։