Cover Image
close this bookՍահակյան Գուրգեն Սերոբի (1913-2000)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ.Ս.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սերոբի Սահակյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 10-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում: Մահացել է 2000 թ. մարտի 26-ին Երևանում։
1930 թ. ավարտել է Սառնաղբյուր գյուղի յոթնամյա դպրոցը:
1933 թ. ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը:
1933-1934 թթ. Սպիտակի շրջանի Մեծ Պառնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:
1939 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
1939, 1946-1949 թթ. ՍՍՀՄ ԳԱ Պ. Ն. Լեբեդևի անվ. Ֆիզիկական ինստիտուտի ասպիրանտ:
1939-1946 թթ. ծառայել է սովետական բանակում: Մասնակցել է Հայրենական մեծ
1941 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1945 թ. պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով:
1950 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1950 -2000թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում (1950-1951 թթ. ավագ դասախոս, 1967-1972 թթ. ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 1951-1985 թթ. տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1985-2000 թթ.` նույն ամբիոնի պրոֆեսոր):
1950-1960 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտական աշխատակից:
1960-1966 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի ավագ գիտական աշխատակից, 1966 թ.` տնօրեն:
1961-1968 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտական աշխատակից:
1963 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1964 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1965 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
− Սովետական գրավիտացիոն II կոնֆերանսի մասնակից (Թբիլիսի):
1968 թ. գրավիտացիայի և հարաբերականության տեսության միջազգային V կոնֆերանսի մասնակից (Թբիլիսի):
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
− Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով:
1970-2000 թթ. Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության գիտատեխնիկական խորհրդի գրավիտացիայի սեկցիայի անդամ:
1972 թ. Սովետական գրավիտացիոն III կոնֆերանսի մասնակից (Երևան):
1973-2000 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի ֆիզիկայի գիտաճյուղային խորհրդի նախագահ:
1974 թ. միջազգային աստղաֆիզիկական խորհրդի` Կոպերնիկոսի ծննդյան 500-ամյակին նվիրված համագումարի մասնակից (Վարշավա):
1976 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ “Վաստակագրով”` գիտության զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար:
− Սովետական գրավիտացիոն IV կոնֆերանսի մասնակից (Մինսկ):
1977 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության և բարձրագույն դպրոցի աշխատողների արհմիության պատվոգրով:
− Գրավիտացիայի և հարաբերականության տեսության միջազգային VIII կոնֆերանսի մասնակից (Կանադա, Վաթերլոո):
1980 թ. գրավիտացիայի և հարաբերականության տեսության միջազգային IX կոնֆերանսի մասնակից (ԳԴՀ, Յենա):
− Երկնային գերխիտ մարմինների տեսության համամիութենական գիտաժողովի կազմակերպիչ (Երևան):
1981 թ. պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
− Սովետական գրավիտացիոն V կոնֆերանսի մասնակից (Մոսկվա):
1982 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
1983 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
1984 թ. սովետական գրավիտացիոն VI կոնֆերանսի մասնակից (Մոսկվա):
1985 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:
1986 թ. գրավիտացիայի և հարաբերականության տեսության XI միջազգային կոնֆերանսի մասնակից (Շվեդիա, Ստոկհոլմ):
− Պարգևատրվել է Լենինի շքանշանով: