Cover Image
close this bookԵրեմյան Սուրեն Տիգրան (1908-1991)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.Տ. ԵՐԵՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.Տ. ԵՐԵՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Տիգրանի Երեմյանը ծնվել է 1908 թ. ապրիլի 10-ին Թբիլիսիում: Վախճանվել է 1992 թ. դեկտեմբերի 17-ին։
1928 թ. ավարտել է ռուսական միջնակարգ դպրոցը Թբիլիսիում:
1931 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը:
1932-1935 թթ. ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան մասնաճյուղի կովկասագիտության (հետագայում`ՍՍՀՄ ԳԱ վրացական մասնաճյուղի լեզվի, պատմության և նյութական մշակույթի) ինստիտուտի ասպիրանտ:
1935-1938 թթ. ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի դոկտորանտ:
1936 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1938-1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտ ական աշխատող (Լենինգրադ):
1941 թ. ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի գիտ. քարտողար:
1941-1942 թթ. նույն ինստիտուտի դիրեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
1941-1956 թթ. կարդացել է հայ ժողովրդի պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, ինչպես նաև Վրաստանի ևԱդրբեջանի պատմության դասընթացներ Երևանի պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվ. ռուսական մանկավարժական ինստիտուտներում, Մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում:
1942 թ.-ից աշխատել է Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում (1942-1945 թթ.` ավագ գիտաշխատող, 1945-1964 թթ.`Հայաստանի հին և միջնադարյան պատմության սեկտորի վարիչ, 1964-1971 թ.` միջնադարյան պատմության սեկտորի վարիչ, 1971 թ.` բաժնի վարիչ,1953-1959 թթ.` ինստիտուտի դիրեկտոր):
1945 թ. ընդունվել է ՍՄԿԿ անդամ:
- Մասնակցել է Հայկական ՍՍՀ հանրապետական դրոշի նախագիծը մշակող հանձնաժողովի աշխատանքին:
1947 թ.-ից եղել է Հայկական աշխարհագրական ընկերության նախագահության անդամ և նույն ընկերության պատմական աշխարհագրության սեկտորի վարիչ:
1951 թ. պարգևատրվել է “Պատվո նշան” շքանշանով:
1952 թ. խաղաղության կողմանակիցների IV Համամիութենական կոնֆերանսի պատգամավոր Մոսկվայում:
1953 թ. Հայաստանի կոմկուսի XVII համագումարի պատգամավոր:
- Շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
-Ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ:
1954 թ. մասնակցել է արևելագետների XXIII միջազգային կոնգրեսին Քեմբրիջում (Անգլիա):
1955 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
-Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
-Ընտրվել է Վրաստանի պատմաբանների. ազգագրագետների, բանսերների կամավոր ընկերության անդամ:
1960 թ. մասնակցել է արևելագետների XXV միջազգային կոնգրեսին Մոսկվայում:
-Նշանակվել է ՍՍՀՄ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի էքսպերտ խմբի անդամ:
1961 թ. հաստատվել է “ՍՍՀՄ պատմություն` հնագույն ժամանակներիցմինչև մեր օրերը” բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ:
-Շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
1961-1966 թթ. մասնակցել է “Советская историческая энциклопедия”- ի աշխատանքներին:
1962 թ.-ից աշխատել է “Հայ ժողովրդի պատմություն” բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ:
1963 թ. Ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1964 թ. Մասնակցել է անտիկ աշխարհի պրոբլեմների ուսումնասիրությունը նվիրված միջազգային կոնֆերանսին Լենինգրադում:
-Մասնակցել է մարդաբանական և ազգագրական գիտությունների միջազգային կոնգրեսին Մոսկվայում:
1964-1972 թթ. ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության գիտական խորհրդիանդամ:
1965 թ. մասնակցել է գիտության և բնագիտության պատմության միջազգային կոնգրեսին (Վարշավա-Կրակով):
1965-1968 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժմունքի ակադեմիկոս-քարտողար և ՀՍՍՀ ԳԱ ախագահության անդամ:
1966 թ.-ից եղել է “Вестник древней истории” հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ:
1966 թ. մասնակցել է բյուզանդագետների XIII միջազգային կոնգրեսին Օքսֆորդում (Անգլիա):
1968 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատ վոգրով`ծննդյան 60 և գիտական գործունեության 40-ամյակի կապակցությամբ:
-Ընտրվել է ”ՍՍՀՄ պատմության ատլաս” (ռուս. լեզվ.) բազմահահատորյակի գլխավոր խմբագրության անդամ:
1970 թ. մասնակցել է տնտեսագիտության V միջազգային կոնգրեսին Լենինգրադում:
1972 թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ` “Հասարակության պատմության զարգացման և սոցիալ-տնտեսական մի կացութաձևից մյուսին անցնելու օրինաչափությունները” կոմպլեքսային պրոբլեմի գծով գիտական խորհրդի կազմի մեջ:
1973 թ. պարգևատրվել “Большая советская энциклопедия” –ի պատվոգրով:
-Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ “Գովեստագրով”:
1974 թ.-ից Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ:
1976 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ “Մեծարման գրով”:
-Մասնակցել է բյուզանդագետների XV միջազգային կոնգրեսին (Աթենք):
1978 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով` պատմագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար և ծննդյան յոթանասունամյակի առթիվ:
- Մասնակցել է Հայաստանի և Վրաստանի մշակույթի պատմության սիմպոզիումին Իտալիայում (Միլան, Բերգամո, Վենետիկ):
-Ընտրվել է Հյաստանի գրքասերների ընկերության նախագահ:
-Ընտրվել է Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության հայկական մասնաճյուղի նահագահ:
-Ընտրվել է Հայկական սովետական հանրագիտարանի պատմական քարտեզագրության գիտաճյուղային խորհրդի նախագահ:
1979 թ. մասնակցել է ֆրանս-սովետական կոլոքվիումին` նվիրված Բյուզանդիայի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի պատմությանը` Սորբոնի համալսարանում (Փարիզ):
1981 թ. մասնակցել է բյուզանդագետների XVI միջազգային կոնգրեսինՎիեննայում:
-Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության առընթեր քարտեզագրա կան աշխատանքների կոորդինացման գիտական խորհրդի նախագահ:
1982 թ. մասնակցել է “ԻՆԿՎԱ” հանձնաժողովի հոլոցենին նվիրված սիմպոզիումին (Երևան):