Cover Image
close this bookԲարխուդարյան Վլադիմիր Բախշիի (1927-2017)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վ. Բ. Բարխուդարյանը հոգևոր խորհրդի անդամ է: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: Գլխավորելով դպրատան գիտական խորհուրդը , ակտիվ դերակատարություն ունեցավ հանրապետության գիտակրթական հաստատությունների և հոգևորականության ուժերով կազմակերպվող գիտաժողովներին և նյութերի հրատարակությանը:
Ակադեմիկոս Բարխուդարյանը որպես պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխպրեզիդենտ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ավելի քան չորս տասնամյակ ծավալել է գիտական կազմակերպական ակտիվ գործունեություն: Վլադիմիր Բարխուդարյանը, գլխավորելով հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, մեծ եռանդով շարունակել է իր ազգանվեր գործունեությունը Հայաստանում և սփյուռքում` հայագիտական ուժերի համախմբման, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումանիտար գիտությունների շարունակական զարգացումն ապահովելու համար:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Աշոտ Մելքոնյան

Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը ծնվել է 1927թ.սեպտեմբերի 22-ին Վրացական ՍՍՀ Մառնեուլի շրջանի Աղքյորփի գյուղում: Վախճանվել է 2017 թ. մարտի 23-ին Երևանում:
1934թ. ընդունվել է Աղքյորփիի միջնակարգ դպրոցը:
1944թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1945թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1950-1954թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ:
1954թ. պատմական գիտությունների թեկնածու:
1955-1958թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության թանգարանի կրտսեր գիտական աշխատող:
1958-1959թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող:
1959-1963թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:
1963-1967թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող:
1967-1987թթ.ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ` գիտական գծով:
1969թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող:
1973թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1986թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1990թ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս-քարտողար:
1994թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2000-2005թթ. ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ- ակադեմիկոս քարտուղար:
2005-2006թթ. ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ Հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
2006-2011 թթ.ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
2011-2017թթ. ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի օգնական:

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի ԽՍՀ Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1945թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Ուսման ընթացքում Վ. Բարխուդարյանը դրսևորել է գիտահետազոտական աշխատանքի ակնհայտ հակումներ: Պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ նա երաշխավորվում է ասպիրանտական ուսուցման և համալսարանն ավարտելու նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: Թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրվել «Հայաստանի ավատատիրական հողատիրությունը 9-11-րդ դարերում» հետազոտությունը, որը հաջողությամբ պաշտպանել է 1954 թվականին:
Միջնադարյան Հայաստանի պատմության առանցքային խնդիրներից մեկը հանդիսացող այդ թեմայի ուսումնասիրությունը իրականացվել է սկզբնաղբյուրների վերլուծության, երկրի տնտեսական զարգացման խոր հետազոտության, հարակից երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների հետ զուգահեռներ անցկացնելու հիման վրա, որը և մեծապես նպաստել է ասպիրանտի լայն աշխարհայացքի ձևավորմանը:
1955 թ. Վ. Բ. Բարխուդարյանը աշխատանքի է անցել այն ժամանակ Գիտությունների ակադեմիայի կազմում գործող Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող: Թանգարանում աշխատելու տարիներին ավելի ընդլայնվեց երիտասարդ գիտաշխատողի գիտական հետաքրքրությունների շրջանակը: Շուտով լույս տեսավ Հայաստանում 1905-1907թթ. հեղափոխության պատմության վերաբերյալ հրատարակված ուսումնասիրությունների մասին նրա վերլուծական աշխատանքը (1956): 1958թ. նա աշխատանքի անցավ ԳԱ պատմության ինստիտուտում, իսկ 1990 թվականից` ԳԱ նախագահությունում:
Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների երեք հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նրա գիտական հետաքրքրությունները պայմանավորված էին առաջին հերթին ժամանակի առաջադրած պահանջներով: 1950-ական թվականների երկրորդ կեսին անհատի պաշտամունքի քննադատությունը բավականաչափ դրական տեղաշարժեր կատարեց գաղափարական ոլորտում` այդ թվում և պատմագրության մեջ: Թուլացան պաշտոնական ատյաններից պարտադրվող գաղափարական ճնշումները: Պատմագիտությունը սկսեց զբաղվել նախկինում արգելված շատ թեմաներով:
Խորհրդահայ պատմագրության մեջ ուսումնասիրությունների ոլորտից դուրս մնացած հիմնահարցերից էր հայ գաղթավայրերի պատմությունը: Անտեսվում էր այն էական գործոնը, որ առանց հայկական գաղթավայրերի հնարավոր չէ ներկայացնել հայ ժողովրդի ամբողջական, գիտականորեն հիմնավորված պատմությունը: Նկատի չէր առնվում այն ակնառու հանգամանքը, որ արտերկրում է բնակվել հայության զգալի մասը, որ որոշ պատմափուլերում այնտեղ են գործել գիտության ու մշակույթի հիմնական կենտրոնները:
Վ. Բարխուդարյանը իր գիտական հետազոտությունների առանցքը դարձրեց ուսումնասիրության կարոտ հենց այդ բնագավառը: Նա առաջին մասնագետներից էր, որ գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը դարձավ այդ ուղղության համակարգված և գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը և իր ուսերի վրա կրեց հիմնախնդրի գիտական մշակման ծանրությունը: Հայտնի է, որ ռուս և հայ ժողովուրդների միջև տնտեսական, մշակութային և հասարակական-քաղաքական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում մեծ էր Ռուսաստանի տարածքում ձևավորված հայկական գաղութների դերը: Դրանց մեջ առանձնանում է հատկապես Կովկասի նախադռներում հաստատված հայկական կյանքով ապրած ամենից խոշոր ու հարուստ գաղութը` Նոր Նախիջևանը: Նա ձեռնամուխ եղավ հենց այդ գաղութի պատմության հետազոտմանը:
Վ. Բարխուդարյանը երկար տարիներ աշխատել, պրպտումներ է կատարել Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի արխիվներում, Հայաստանի ազգային գրադարանի, Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի արխիվներում, Մատենադարանի արխիվային ու ձեռագրական ֆոնդերում, օգտագործել թեմային առնչվող ողջ գրականությունը, հայկական և ռուսական պարբերական մամուլը: Ժողովել է վիթխարի նյութ, որի մի մասը առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ դրվել, և դրա հիման վրա երկու ստվար հատորներում (1967, 1985) շարադրել նոր Նախիջևանի հայկական հայկական գաղութի ամբողջական պատմությունը:
Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է տնտեսության զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններին և այդ պայմաններն օգտագործելու հայերի ձեռներեցությանը: Ի տարբերություն ճորտատիրական Ռուսաստանի, Նոր նախիջևանը և նրա հինգ հայկական գյուղերը զերծ մնացին ճորտությունից, որը և հնարավորություն ընձեռեց տնտեսության անկաշկանդ զարգացման համար: Հայերը խթանեցին տնտեսության որոշակի ճյուղերի, հատկապես ներքին և արտաքին առևտրի, ճարպի և բրդի արտադրությունը, հացահատիկային կուլտուրաների մշակւմը, այգեգործությունը: Նրանք հարավային Ռուսաստանում տարածեցին շերամապահությունը: Դոնի հայության շրջանում մեծ զարգացում ապրեց արհեստագործությունը: Հեղինակը ցույց է տալիս, որ արհեստավորական կազմակերպությունները` համքարությունները, ռուսական միջավայրի ազդեցությունը կրելով հանդերջ, նրանք հար և նման են եղել Անդրկովկասի հայկական համքարություններին: Արհեստների տնտեսական նշանակությունը բացահայտելուց զատ ցույց է տրվում համքարությունների պահպանողական բնույթը և օտար միջավայրում հայկական բարքերին, ազգային սովորություններին ու մայրենի լեզվին հավատարիմ մնալու, այլ խոսքով, ազգային նկարագիրը պահպանելու նրանց կարևոր նշանակությունը:
Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունը ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի տեղը հարավային Ռուսաստանի` Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում: Հեղինակը հանգամանորեն լուսաբանել է Նոր Նախիջևանի կապերն ու շփումները հայ-ռուսական հասարակական-քաղաքական կյանքում, կրթության, գրականության ու արվեստի ոլորտներում: Նա Նոր Նախիջևանի օրինակով խորությամբ բացահայտել է այն իրողությունը, որ օտար երկնակամարների տակ ծվարած հայկական համայնքների կենսունակությունը մեծապես պայմանավորված է եղել Մայր Հայրենիքի հետ ունեցած կապերով: Մայր Հայրենիքի հետ տարբեր ձևերով կապերն ու շփումներն արգասավորում, բեղուն են դարձնում հայ համայնքների ազգային կյանքը, ամրապնդում նրանց ազգային դիմագիծն ու գոյատևումը: Հեղինակը ճիտ է բնորոշում Դոնի հայության կատարած ներդրումը նշելով, որ հասուն և առաջադեմ մտավորականության մի ամբողջ փաղանգ ունեցող Նոր Նախիջևանը դարձավ ազգային լիաթոք կյանքով ապրող հայկական նշանավոր կենտրոն և մնայուն ու չխամրող հետք թողեց հայ ժողովրդի նոր շրջանի պատմության մեջ:
Վ. Բարխուդարյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ: "Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից", "Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում"(1985), "Էջեր հայ գաղթավայրերի պատմության" (1996): Հունգարահայերի պատմությանը նվիրված ժողովածուն ստեղծվեց Հունգարիայի ժողովրդական հանրապետության և Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջև կնքված համագործկցության պայմանագրի շրջանակներում, հունգար և հայ մասնագետների համատեղ ջանքերով: Հունգար պատմաբանները տեղի արխիվներից արժեքավոր նյութեր հայտնաբերեցին և գիտական շրջանառության մեջ դրեցին: Նրանց ուսումնասիրություն¬ների շնորհիվ ընդլայնվեցին մեր իմացությունները երկրի ազատագրական պայքարում, պետական կառավարման ու մշակույթի բնագավառներում հունգարահայերի նշանակալի դերի մասին: Այդ ժողովածուի համար Վ. Բարխուդարյանը պարգևատրվեց ՀԺՀ Գիտությունների ակադեմիայի մեդալով:
Սույն հիմնահարցին նվիրված աշխատություններում և բազմաթիվ հոդվածներում հեղինակը մշակեց գաղթավայրերի պատմության հայեցակարգային բնույթի հարցեր: Այսպես օրինակ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող ենք խոսել գաղութի կամ համայնքի ձևավորման մասին: Չէ որ արտագաղթի և օտար երկրում հանգրվան գտած որևէ ժողովրդի զանգվածը կարող է ցրվել հյուրընկալ երկրում և համայնքի ձևավորման որևէ կռվան չտալ: Ի՞նչ գործոններից ելնելով կարելի է հավաստել գաղւթի կամ համայնքի առկայությունը: Օտար երկրում բնակություն հաստատած որևէ ժողովրդի զանգվածը, եթե պահանջ է զգում ազգային ոգին, մայրենի լեզուն պահպանելու և այդ նպատակով եկեղեցի է կառուցում ու ազգային լեզվով դպրոց է հիմնում, նշանակում է ձևավորվել է համայնքը:
Վ. Բարխուդարյանը տվեց հայ գաղթավայրերի ընդհանուր պատմության պարբերացումը` միջնադար, նոր շրջան և նորագույն ժամանակաշրջան: Միջնադարում, որպես կանոն, հայ համայնքները ստանում են առանձնաշնորհումներ և առևտրատնտեսական ձեռներեցությամբ բարեկեցիկ դրություն են ստեղծում: Միաժամանակ նրանք միջնադարին հատուկ ներփակ կյանքով են ապրում: Նոր շրջանում վերացվում են արտոնությունները, ինքնավարությունը մարմնավորող մարմինները /մագիստրատ, ռաթհաուզ և այլն/, թվում է, թե գաղութները կկորցնեն նաև ազգային հատկանիշները և կտարալուծվեն շրջական միջավայրում: սակայն նր պայմանները ծնում են նաև նոր հնարավորություններ:
Այս փուլում երևան են գալիս բարեգործական տարատեսակ հասարակական կազմակերպություններ, տպագիր խոսքն ու մամուլը: Դրանց և կենդանի հաղորդակցության միջոցով ուժեղանում են կապերը հայրենիքի հետ, որոնց միջոցով արգասավորվում և շարունակվում է համայնքների գոյատևումը:
Երրորդ փուլը մեծ եղեռնի հետևանքով հայ բնակչության տարբեր երկրներ գաղթելն ու հայ սփյուռքի առաջացումն է:
Գաղթավայրերի պատմության ծալքերը բացահայտող մասնագետի կողմից առավել ընդգծվեց և ակնառու դարձվեց հայ համայնքների հյուրընկալ երկրի պահանջներին և մայր հայրենիքին միաժամանակ ծառայելու, երկու հայրենիքների գաղափարների լծորդումը, մայր հայրենիքի հետ տարատեսակ կապեր պահպանելու անհրաժեշտու¬թյունն ու դրա կենսահաստատ նշանակությունը:
Գաղթավայրերը հայոց պատմության մեջ մեծ նշանակություն են ունեցել կրթության, առհասարակ մշակույթի այլևայլ բնագավառներում, սակայն առավել կարևորվում է գաղթավայրերում սկիզբ առած Հայաստանի ազատագրման գաղափարախոսության ձևավորումն ու ծավալումը: Հայկական գաղութների պատմությունը սոսկ հայ ժողովրդի մի հատվածի, տարբեր երկրներում սփռված նրա առանձին զանգվածների ինքնաբավ պատմություն չէ: Այն միաժամանակ հայ ժողովրդի` աշխարհի այլևայլ ժողովուրդների հետ ունեցած նրա պատմական կապերի պատմությունն է:
Վ. Բարխուդարյանի հետաքրքրությունների մյուս բնագավառը երկու ժողովուրդների կապերը, հայ-ռուսական հարաբերություններն են եղել: Ռուսահայ գաղութների պատմությունը ինքնին հայ-ռուսական հարաբերությունների մի օղակը, նրա մի մասն է կազմում: Դրանից զատ այդ հիմնահարցին նա նվիրել է բազմաթիվ հոդվածներ և աշխատություններ: Դրանց մեջ առանձնանում են Վ. Ոսկանյանի հեղինակցությամբ գրված «Հայ-ռուսական հարաբերությունները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» (1978) և «Համառոտ ուրվագիծ ռուսական կայսրության հայկական դպրոցների պատմության (2006)» աշխատությունները: Երկու այդ աշխատանքներում փաստական նյութերի հիման վրա քննարկվել և արժևորվել են հայ-ռուսական հարաբերությունների բազմապիսի հարցեր:
Պատմագիտության խնդիրները Վ. Բարխուդարյանի նախասիրությունների շրջանակներից երբեք դուրս չեն եղել, սակայն դրանց նա անդրադարձել է գերազանցապես կյանքի առաջադրած պահանջների թելադրանքով: Տակավին 1962 թվականին նրան, որպես պատմության ինստիտուտի գիտական քարտուղարի, ի պաշտոնե առաջարկվեց, ավելի ճիշտ` պարտադրվեց արձագանքել ՍՄԿՊ XXII համագումարին և նրա որոշումների լույսով ներկայացնել պատմության ինստիտուտի խնդիրները:
Տպագրված հոդվածում Պատմության ինստիտուտի առաջ ծառացած անմիջական հարցերից բացի հեղինակն անդրադարձավ նաև խորհրդահայ պատմագրության մեջ տիրող ընդհանուր իրավիճակին: Հեղինակը համարձակորեն խարազանեց ժամանակի գաղափարախոսության ազդեցությամբ իրականությունից կտրված, փաստական նյութը անտեսելու եղանակով գրված աշխատոթյունների երևան գալը: «Անհատի պաշտամունք վնասակար հետևանքները,- կարդում ենք հոդվածում,- արտահայտվել են պատմության մոդեռնացման` հաճախ ցամկալին իրականության տեղ ընդունելու ուսումնասիրության արատավոր եղանակի մեջ ևս: Մի շարք հետազոտություններում, օրինակ, հարցերը առաջ են քաշվում և մեկնաբանվում այնպիսի եղանակով, որ կամա թե ակամա դուրս է գալիս, թե բոլշևիկյան պարտիայի, բոլշևիզմի գաղափարները իրենց առաջացման օրից համակել են ժողովրդական մասաներին այն աստիճան, որ առաջին բուրժուա-դեմոկրատական ռևոլյուցիայի տարիներին աշխատավորական մասսաները գրեթե ամբողջությամբ համախմբված գնում էին այդ պարտիայի հետևից: Այդ նույն բանը արդեն առավել անառարկելի էր համարվում 1917 թ. փետրվարյան ռևոլյուցիայի ժամանակ»:
Կուսակցությունը պատմագրության ոլորտի աշխատողներից պահանջում էր չտարվել պատմական անցյալով, այլ պատմագիտությունը մոտեցնել կյանքին, ասել է թե` զբաղվել ժամանակակից հարցերով: Վ. Բարխուդարյանը պարզորոշ ընդիմանում է նաև միակողմանի ու սխալ այդ մոտեցմանը և միանգամայն այլ մեկնաբանություն տալիս թեմայի ակտուալությանը, գիտությունը կյանքին մոտեցնելու հասկացությանը:
«Երբեմն միակողմանիորեն է ընկալվում,- գրում է նա,- պատմական թեմայի ակտուալությունը և պատմագիտությունը կյանքին մոտեցնելու հույժ կարևոր խնդիրները: Թեմայի ակտուալությունը միայն նրա ժամանակակից լինելով չի բնորոշվում... Հետևաբար, բնավ զարմանալի չպետք է թվա, եթե ասենք, որ ժամանակակից թեման երբեմն կարող է այնպիսի եղանակով ու որակով ուսումնասիրվել, որ ակտուալ նշանակություն չունենա և ընդհակառակն, հին կամ հնագույն շրջանի թեմաները կարող են այնպիսի եղանակով ու որակով ուսումնասիրվել, որ ունենան ակտուալ նշանակություն»:
Համանման ձևով վեր է հանվում պատմագրության մեջ տարածում գտած դոգմատիզմը, աշխատությունների մեջ հաճախ մարքսիզմի դասականներից բերված քաղվածքներով այն առատորեն այն աստիճան ծանրաբեռնելը, որ դրանք փոխարինելու են գալիս փաստական նյութին: Հոդվածում խոսվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական շարժումները, 1918թ. Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը ուսումնասիրությունների ոլորտից դուրս թողնելու, Խորհրդային Հայաստանի պատմության միակողմանի հետազոտությունը նրա հիմնավոր, գիտական մշակումով փոխարինելու անհրաժեշտության և պատմագրության մեջ նկատվող այլ թերությունների մասին:
1980-ական թվականների վերջերին Խորհրդային Միության տնտեսական ետ մնալը հաղթահարելու նպատակով երկրի ղեկավարությունը այն վերակառուցելու գործընթաց սկսեց: Կարճ ժամանակում "վերակառուցումն" իր ոլորտի մեջ առավ նաև գաղափարախոսության, ազգային հարաբերությունների ասպարեզները: Ժողովրդավարական սկզբունքներով գոյություն ունեցող իրավիճակը բարեփոխելու լայն շարժում սկսվեց: Վ. Բարխուդարյանը Լ. Խուրշուդյանի հետ հանդես եկավ անհատի պաշտամունքի ժամանակ և լճացման տարիներին խորհրդահայ պատմագրության թերացումները վերացնելու անհրաժեշտության մասին ուղենշային հոդվածով` ընդգրկելով հայ ժողովրդի ամբողջ պատմությունը: Հայաստանի հին շրջանի պատմության մեջ առաջարկվում էր հայ ժողովրդի կազմավորման մեջ լիաթոք կերպով ներառել Ուրարտուի կամ Վանի թագավորությունը: Թեպետև պատմագրության մեջ ճանաչում է գտել, բայց փաստական նյութերը բավարար կռվան չեն տալիս հին Հայաստանի հասարակարգը համարելու ստրկատիրական: Հետևաբար անհրաժեշտ է շարունակել և խորացնել այդ ուղղությամբ կատարվող հետազոտությունները` գիտականորեն հիմնավորված ու համոզիչ վերջնական տեսակետ մշակելու համար:
Հարց բարձրացվեց ուսումնասիրելու մշտապես իր ժողովրդի հետ քայլող և նրա ազգային շահերին ծառայող հայ եկեղեցու պատմությունը: Մի հանգամանք, որում մենք չափից ավելի մտավախություն ենք ցուցաբերել: Այլապես ինչով բացատրել, որ Խորհրդային իշխանության միևնույն պայմաններում Ն. Նիկոլսկու ռուսական եկեղեցու պատմությունը տպագրվել և վերահրատարակվել է մի քանի անգամ, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ բառացիորեն ոչինչ չի արվել:
Նորովի, անկաշկանդ մոտեցմամբ վերանայելու շատ ավելի հիմնահարցեր կային խորհրդահայ պատմագրության նոր և նորագույն շրջաններում: 19-րդ դաարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային ազատագրական պայքարի, ազգային կուսակցությունների և հարակից հարցերը կարոտ էին ուսումնասիրության: "Շարադրել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմությունը,- ասված է հոդվածում,- առանց ազգային կուսակցությունների գործունեության և հայդուկային շարժման, առանց արևելահայերի` այդ պայքարին ցույց տված ակտիվ մասնակցության, նշանակում է խեղաթյուրել հայ ժողովրդի այդ առասպելական փուլի պատմությունը, այն զրկել գիտականությունից":
Նոր մոտեցմամբ ուսումնասիրության պահանջ էր դրվում հատկապես 1917-1920թթ. ընդամենը մի քանի տարվա, սակայն ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող բուռն քաղաքական իրադարձություններով հարուստ շրջանը: Ստեղծել Խորհրդային Հայաստանի գիտական պատմությունը, բուհական և դպրոցական դասագրքեր և այլն: Այդ ամենը հնարավոր է իրականացնել հարուստ նյութերի ու փաստերի հիման վրա: Հետևաբար հարց է բարձրացվում շրջանառության մեջ դնել հնարավոր բոլոր սկզբնաղբյուրները, ուսումնասիրողների համար լիովին բացել արխիվների դռները:
Խորհրդային կարգերի փլուզման ընթացքում, երբ հախուռն կերպով ժխտվում էր այն ժամանակաշրջանի ամեն մի երևույթ, նույն գնահատականի էր արժանանում նաև խորհրդահայ պատմագրությունը: Այն դիտվում էր իրականությունը միայն խեղաթյուրված ներկայացնող մի բնագավառ: Վ. Բարխուդարյանը հանդես եկավ հակախորհրդային ժողովրդական համընդհանուր շարժմամբ լիցքավորվող զգացմունքային այդ վերաբերմունքի դեմ: Գիտական ամսագրում նա տպագրեց (ՊԲՀ, 1990) "Խորհրդահայ պատմագրության գնահատության հարցի շուրջը" հոդվածը, ուր լուսաբանեց խորհրդահայ պատմագրության թերացումներն ու սխալները: Նա միաժամանակ անդրադարձավ սկզբնաղբյուրների հրատարակման և պատմագիտական շատ հարցերի գիտական հետազոտման ուղղությամբ կատարված վիթխարի ձեռքբերումներին: Հետագա տարիներին, սթափ դիտարկմամբ ավելի ամրապնդվեց և ընդհանուր ճանաչում գտավ այդ մոտեցումը:
Հայաստանում անկախ հանրապետության առաջացումը նոր հեռանկարներ բացեց հայագիտության այդ թվում և պատմագրության համար: Սակայն անցման շրջանում ստեղծված դժվարությունների պատճառով պատմագրությունը, հայագիտությունն իր ամբողջության մեջ անկախության ընձեռած հնարավորություններին համապատասխան զարգացման պայմաններ չստացան: Ընդհակառակն, նրանք ընկան ծանր կացության մեջ, ավելի անբարեհույս[՞՞] դարձան նրանց շարունակական զարգացման հեռանկարները: Ստեղծված իրավիճակը վերլուծելու և ըստ ամենայնի արժևորելու, ապագա անելիքները ծրագրելու նպատակով գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2003թ. Երևանում հրավիրեցին հայագիտական առաջին միջազգային համաժողով: Գիտական նստաշրջանին մասնակցեցին արտերկրի 72, իսկ Հայաստանի հանրապետությունից 100-ից ավելի մասնագետներ:
Վ. Բարխուդարյանը ակտիվ մասնակցություն ունեցավ գիտաժողովի կազմակերպման և նյութերը առանձին գրքով հրատարակելու գործին: Միջազգային գիտաժողովի լիագումար նիստում նա հանդես եկավ "Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հհեռանկարները" զեկուցումով: Զեկուցման մեջ արժևորվեցին պատմագրության մեջ կատարված ձեռքբերումները և ուղենշվեցին արդիական նշանակության հիմնահարցերն ու այն խնդիրները, որոնք ծաացած են պատմական գիտության առաջ:
Վ. Բարխուդարյանը իր ուսուցիչների, գործընկերների (Աշոտ Հովհաննիսյան, Մկրտիչ Ներսիսյան, Սուրեն Երեմյան, Գագիկ Սարգսյան և ուրիշներ) հոբելյանական տարելիցներին արձագանքել է նրանց գիտական գործունեության մասին գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելով: Վաստակաշատ գիտնականներին նվիրված այդ հոդվածներում ի հայտ է գալիս նրանց բերած նորույթը, գիտական ներդրումը: Հետևաբար այդ հոդվածները ևս պատմագիտական ուղղվածություն ունեն և արժևորվում են որպես այդպիսիք:
Վ. Բարխուդարյանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրապետության պատմագիտական մտքի ձևավորմանն ու զարգացմանը: Նա երկար տարիներ եղել է ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել նրանց աշխատանքներում:
Նա լուրջ ներդրում ունեցավ Պատմության ինստիտուտի կողմից ստեղծված հայ ժողովրդի հնագույն շրջանից մինչև մեր օրերն ընդգրկող պատմության գիտական-ակադեմիական ութհատորյակի ստեղծման մեջ` որպես հեղինակ, խմբագիր և գիտակազմակերպական աշխատանքները համակարգող:
Անկախություն ձեռք բերելուց հետո դժվարին կացություն ստեղծվեց դպրոցներում մասնավորապես պատմության դասագրքերի հարցում: Հասկանալի պատճառով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Վ. Բարխուդարյանը ստանձնեց հրամայական պահանջ դարձած նոր դասագրքեր ստեղծելու խնդիրը: Նա ընտրեց համապատասխան հեղինակային կոլեկտիվ և կարճ ժամանակում ավարտին հասցրեց կարևոր այդ հանձնարարությունը: Իր խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք, որոնք անկախության հենց առաջին տարիներին հասցվեցին դպրոցներին: Այդ դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություններ և մինչև այժմ դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է դրանցով:
Վ Բարխուդարյանը համազգային հայ կրթական և մշակութային միության հայագիտական բարձրագույն հիմնարկի տնօրեն Երվանդ Փամբուկյանի հետ սփյուռքահայ դպրոցների համար դասական ուղղագրությամբ հրատարակեց (Բեյրութ, 1998) "Հայոց պատմություն" դպրոցական դասագրքի առաջին գիրքը, որն ընդգրկում էր Հին Հայաստանի պատմության ժամանակաշրջանը: Ցավոք, Բեյրութում համատեղ աշխատանքն ընդհատվելուց հետո, հնարավորություն չեղավ իրականացնել հաջորդ հատորների ստեղծումը:
Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցում հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ է: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: Գլխավորելով դպրատան գիտական խորհուրդը, ակտիվ դերակատարություն ունեցավ հանրապետության գիտակրթական հաստատությունների և հոգևորականության ուժերով կազմակերպվող գիտաժողովներին և նյութերի հրատարակությանը: Վերջերս (2005թ.) նրա խմբագրությամբ հրատարակվեց "Աստվածաշնչական Հայաստան" գիտաժողովի նյութերի մեծարժեք հատորը:
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը որպես պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխպրեզիդենտ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ավելի քան չորս տասնամյակ ծավալել է գիտական կազմակերպական ակտիվ գործունեություն:

Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դարերում:Ներկայացվում է պատմ.գիտ.թեկն.գիտ.աստիճան ստանալու համար.- Եր. - 1954. - 279 էջ:
----------------------------------------
Նոր աշխատություններ 1905-1907թթ. հեղափոխական շարժումների մասին:[Մատենագիտ. տեղեկություններ]: Տեղեկագիր հաս. գիտ./ՀՍՍՌ ԳԱ. - 1956. - N 6. - էջ 113-121:
----------------------------------------
Նոր աշխատություններ 1905—1907թթ.ռևոլյուցիոն շարժումների մասին: Տեղեկագիր /ՀՍՍՌ ԳԱ հաս.գիտ. - 1956. - N 6. - էջ 113-1211:Գրախոս. Աղայան Ծ.Պ. Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թթ. - Եր. - 1955. - 297 էջ:
----------------------------------------
Հայաստանի ժողովրդական տնտեսության և կուլտուրայի նվաճումների ցուցահանդես Երևանում:Պատմաբանասիր.հանդես. - 1958. - N 1. - էջ 301-303:
----------------------------------------
Հայ ժողովրդի պատմության մշտական ցուցահանդես //Պատմբանասիր.հանդես. - 1958. - N 3. - էջ 292-295.[Հեղ-ից` Վ.Քալաշյան]:
----------------------------------------
Բանբեր Մատենադարանի. - N 4 ժողովածուն: [Գրախոսություն]: Տեղեկագիր /Հաս. գիտ. - 1959. - N 2. - էջ 87-91:
----------------------------------------
Տաշքենդի միացյալ սեսիան:[ՍՍՀՄ հանրապետությունների ԳԱ միացյալ գիտական նստա շրջանը`նվիրված Միջին Ասիայի` Ռուսաստանին միանալուն]: Տեղեկագիր /Հաս. գիտ.- 1959.- N 7.- էջ 85-93:
----------------------------------------
Պատմության ինստիտուտի խնդիրները ՍՄԿՊ XXII համագումարի որոշումների լույսով: Տեղեկագիր/Հաս. գիտ. - 1962. - N 6. - էջ 3-14.
----------------------------------------
Նոր Նախիջևանի ինքնավարությունը: Պատմաբանասիր. հանդես/ ՀՍՍՀ ԳԱ. - 1965. - N 2.- էջ 176-186:
----------------------------------------
Հետաքրքիր փաստաթուղթ: [Բաքվի` 1905թ.փետրվարին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումների մասին]: Լրաբեր հաս. գիտ./ՀՍՍՌ ԳԱ. - 1967. - N 5. - էջ 109-113:[Հեղ.կից`Վ.Կ.Ոսկանյան]:
----------------------------------------
Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779-1861թթ.).-Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1967. - 489 էջ:
----------------------------------------
Նոր Նախիջևանի գաղութը 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի տարիներին: Լրաբեր /Հաս.գիտ. - 1967. - N 9. - էջ 55-61:
----------------------------------------
Ռուսահայերի առաջին տպարանը: (Նոր Նախիջևանի տարիներ): Պատմաբանասիր.հանդես. - 1967. - N 4. - էջ 219-229:
----------------------------------------
Հայ գաղթավայրերը սովետահայ պատմագրության մեջ: Լրաբեր հաս. գիտ. /ՀԽՍՀ ԳԱ. - 1968. - N 4. - էջ 3-22:[Հեղ-կից` Վ.Կ.Ոսկանյան]:
----------------------------------------
История: Академия наук Армянской ССР за 25 лет. - Ер. - 1968. - С. 409-431
----------------------------------------
ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտը քսանհինգ տարում (1943-1968թթ.): Լրաբեր հաս. գիտ. - 1968.- N 11.- էջ 86-91:
----------------------------------------
Նոր Նախիջևանի համքարությունները: Բանբեր Երևանի համալսարանի. - 1968.- N 1.- էջ 110-120:
----------------------------------------
Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմությունից: Բանբեր Հայասանի արխիվների. - 1968. - N 1. - էջ 63-86:[Հեղ-կից` Ոսկանյան Վ.Կ.]:
----------------------------------------
Պատմաբանասիր.հանդես. - 1969. - N 1.- էջ 251-256. Абрамян Р. А. Армянские источники XVIII в Об. Индии. - Ер.: Изд-во АН Арм ССР. - 1968. - 295с. - Գրախոսություն:
----------------------------------------
Ականավոր գիտնականն ու հասարակական գործիչը: [Մ.Գ.Ներսիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ]: Սովետ.Հայաստան. - 1970. - 26 նոյեմբ.:
----------------------------------------
Հասարակական գիտությունների զարգացումը Սովետական Հայաստանում: Պատմագիտություն: Պատմաբանասիր. հանդես. /ՀԽՍՀ ԳԱ. - 1970. - N 4. - էջ 67-90:[Հեղ-կից` Լ.Հ.Բաբայան]:
----------------------------------------
Խմբ.:Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության: Հոդվածների ժողովածու. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1971. - 339 էջ: (Նվիրվում է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակին):
----------------------------------------
Ռուսաստանի հայկական գաղթավայրերը: Ռուսահայ գաղթավայրերի սկզբնավորումը: Հայ ժողովրդի պատմություն. - 1972. - Հ. 4. - էջ 403-405, 413-421:
----------------------------------------
Հայկական գաղթավայրերը Ռուսաստանում: Նոր Նախիջևան: Հայ ժողովրդի պատմություն. - 1974. - Հ. 5. - էջ 765-474:
----------------------------------------
Նոր Նախիջևանի համքարությունների կանոնադրությունները: (Հրապարակումներ): Պատմաբանասիր. հանդես. - 1975. - N. 3. - էջ 191-210:
----------------------------------------
Սովետահայ պատմագրությունը ՍՄԿԿ XXIV համագումարից հետո: Լրաբեր հաս. գիտ. /ՀՍՍՀ ԳԱ. - 1976. - N. 2. - էջ 29-36:[Հեղ-կից` Կ.Ս.Խուդավերդյան]:
----------------------------------------
Армяно-русские отношения в исследованиях Института истории АН АРМ ССР: Ист.филол. журн./ АН ССР. - 1976. - N 2. - С. 249-256. [Соавт.: Г. А. Галоян, В. К. Восканян].
----------------------------------------
Աշոտ Հովհաննիսյան: (Ծննդյան 90-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես /ՀՍՍՀ ԳԱ. - 1977. - N 3. - էջ 45-56:
----------------------------------------
Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանի հետ և ռուսահայ գաղթօջախները: Պատմաբանասիր. հանդես /ՀՍՍՀ ԳԱ. - 1978. - N 2. - էջ 3-14:
----------------------------------------
Գիտության երախտավորը:[Ակադեմիկոս Սուրեն Տիգրանի Երեմյանի ծննդյան 70-ամյակը]: Լրաբեր հաս. գիտ. /ՀՍՍՀ ԳԱ. - 1978. - N 4. - էջ 103-109:
----------------------------------------
Գիտության երախտավորը: (ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ս.Տ.Երմյանի ծննդյան 70-ամյակի առթիվ): Սովետ.Հայաստան. - 1978. - 9 ապր.:
----------------------------------------
Հայ-ռուսական պատմական կապերը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին /ՀՍՍՀ ԳԱ պատմ. ին-տ. - Եր: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1978. - 255 էջ:[Հեղ-կից` Վ.Կ.Ոսկանյան]:
----------------------------------------
Некоторые вопросы экономического развития армянских колоний Новоросии: Ист. Филол. Журн. /АН Арм ССР. - 1979. - N 2.- С. 211-222. [Соавт. Ж. А. Ананян].
----------------------------------------
Դոնի հայկական գաղութը:(Նոր Նախիջևանի հիմնադրման 200-ամյակի առթիվ) //Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1980. - N 1. - էջ 153-165:
----------------------------------------
Водный армянский источник М. Г. Нерсисян: [К 70-летию со дня рождения]: История СССР. - 1980. - 5. - С. 235-236. [Соавт.: В. К. Восканян].
----------------------------------------
Միքայել Նալբանդյանի հայացքների ձևավորման սոցիալական միջավայրի հարցի շուրջը: Բանբեր Երևանի համալսարանի. - 1981. - N 1. - էջ 46-58:
----------------------------------------
Ռուսաստանի հայկական գաղթավայրերը: Հայկական գաղթավայրերը 1870-1917թթ.: Հայ ժողովրդի պատմություն. - Եր. - 1981. - Հ. 6. - էջ 629-644:
----------------------------------------
Սովետական պատմագրությունն Արևելյան Հայաստանում 1905-1907թթ. հեղափոխական շարժումների մասին: Լրաբեր հաս. գիտ. /ՀՍՍՀ ԳԱ. - 1981. - N 6. - էջ32-41:-[Հեղ-կից` Դ.Մուրադյան, Պ. Հարությունյան]:
----------------------------------------
Декабристы и Армения: (Историографический очер): Проблемы истории русского общественного движения и исторической науки / АН СССР. Ин-т истории СССР.-М.: Наука. - 1981.-C. 295-302. [Соавт.: К. С. Худавердян].
----------------------------------------
Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից: [Հոդվածների ժողովածու] /ՀՍՍՀ ԳԱ պատմ. ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1983. - 474 էջ:
----------------------------------------
Задачи советской армянской историографии на современном этапе (Краткий обзор): Вестник архивов Армении. - 1983. - N 3. - С. 17-23.
----------------------------------------
История Армянской ССР в советской исторической науке (Обзор литературы): История СССР / АН СССР. - М. - 1983. - С. 76-88. [Соавт.: К. С. Худавердян].
----------------------------------------
Կյանքի, գիտական, մանկավարժական, գիտակազմակերպական և հասարակական գործունեության համառոտ ակնարկ: Սուրեն Տիգրանի Երեմյան: Կենսամատենագիտություն /Նյութեր ՀՍՍՀ գիտնականների կենսամատենագիտ.դ 33. - Եր.:ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1984. - էջ 13-27:[Հեղ-կից` Գ.Խ.Սարգսյան]:
----------------------------------------
Սովետահայ պատմագրության անցած ուղին և նրա խնդիրները արդի ժամանակաշրջանում: (Համառոտ ուրվագիծ): Սովետ.մանկավարժ. - 1984. - N 3. - էջ 53-62:
----------------------------------------
Краткий очерк, научной, педагогической, научно-организационной и общественной деятельности: Сурен Тигранович Еремян: Биобиблиография/ Материалы к биобиблиогр. Ученых Арм ССР. - 1984. - С. 28-42. - [Соавт.: Ф. Х. Саркисян].
----------------------------------------
Հեղափոխական շարժումները Հայաստանում1905-1907 թվականներին: (Ռուսական առաջին հեղափոխության 80-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես. - 1985. - N 4. - էջ 3-13: [Հեղ-կից` Դ.Ա.Մուրադյան]:
----------------------------------------
Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1861-1917թթ.) /ՀՍՍՀ ԳԱ պատմ. ին-տ. - Եր.:ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1985.- 391 էջ:
----------------------------------------
Էդմոնդ Շյուտց: (Ծննդյան 70-ամյակի առթիվ): Պատմաբանասիր.հանդես /ՀՍՍՀ ԳԱ. - 1986. - N 3. - էջ 49-56:
----------------------------------------
Գ.Ա.Գալոյան: (Ծննդյան 60-ամյակի առթիվ): Պատմաբանասիր.հանդես /ՀՀ ԳԱԱ. - 1987. - N 1. - էջ 211-214: [Հեղ-կից Մ.Գ.Ներսիսյան, Հ.Ա.Ավետիսյան]:
----------------------------------------
Ред.: Из истории армянских колоний: Реф. Об / АН Арм ССР, Центр. Науч. Информ. По обществ. Наукам. - Ер.- 1987. - 57 с. - (Науч. Информ. Бюл. Обществ. Науки в Арм ССР. - N 5).
----------------------------------------
Գիտական հանդեսի 30 տարին:[Պատմա-բանասիրական հանդեսի]: Լրաբեր հաս.գիտ. /ՀՀ ԳԱԱ. - 1988. - N 2. - էջ 90-95: [Հեղ-կից` Ա.Խառատյան]:
----------------------------------------
Պատմա-բանասիր.հանդես.-1988.- N1.-էջ 204-206: Хачатрян Р. Г. Русская историческая мысль и Армения (XVII-начало XIX вв) Ер.: Изд-во АН Арм ССР. - 1987. - 362 с. - Գրախոսություն:
----------------------------------------
Հայաստանի աշխատավորները ցարիզմի դեմ մղած համաժողովրդական պայքարում (1905-1907). - Եր.:ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1988. - 223 էջ: [Հեղ-կից` Դ.Ա.Մուրադյան]:
----------------------------------------
Առաջաբան: XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումները և հայ գաղթավայրերը Հոդվածների ժողովածու. - Եր. - 1989. - էջ 5-16:
----------------------------------------
Ռուսաստանի և Հնդկաստանի հայական գաղութները XVIII դարի վերջին քառորդի հայ ազատագրական շարժումներում: XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումները և հայ գաղթա վայրերը:(Հոդվածների ժողովածու). - Եր. - 1989. - էջ 187-216:
----------------------------------------
Վերակառուցում. հայ ժողովրդի պատմության մի քանի հարցեր: Խորհրդային Հայաստան. - 1989. - 14 հուլիսի. - էջ 3-4; 16 հուլիսի. - էջ 3-4: [Հեղ-կից` Լ.Խուրշուդյան]:
----------------------------------------
Խմբ.:XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումները և հայ գաղթավայրերը:Հոդվածների ժողովածու. - Եր.: ՀԽՍՀ ԳԱ հրատ. - 1989. - 230 էջ:
----------------------------------------
Խորհրդահայ պատմագրության գնահատման հարցի շուրջը: Պատմաբանասիր. հանդես. - 1990. - N. 4.- էջ 10-21:
----------------------------------------
Հայկական գաղթավայրերը: (Ուսումնաօժանդակ ձեռնարկ). - Եր. - 1991. - 156 էջ:
----------------------------------------
Մանվել Կարապետի Զուլալյան: (Ծննդյան 60-ամյակի առթիվ): ՀՀ ԳԱԱ. - 1991. - N 1. - էջ 172-175: [Հեղ-կից` Ա.Ա.Խառատյան]:
----------------------------------------
Մորուս Հասրաթյան: (Ծննդյան 90-ամյակի առթիվ): Պատմաբանասրի. հանդես. - 1992. – N 2-3. - էջ 239-241:
----------------------------------------
Հայոց պատմություն: Դասագիրք հանրակրթ. դպրոցի 5-6-րդ դասար. համար. - Եր.: Լույս. - 1993. - 320 էջ: [Հաղ-կից. Գ.Խ.Սարգսյան, Գ.Մարգարյան, Պ.Ա.Չոբանյան]:
----------------------------------------
Ֆ.Տ.Սարգսյան:(Ծննդյան 70-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես. - 1994. - N. 1-2. - էջ 267-270: [Հեղ-կից` Ռ.Վ.Աթոյան]:
----------------------------------------
Գ.Խ.Սարգսյան:[Ծննդյան 70-ամյակի առթիվ]: Պատմաբանասիր. հանդես./ՀՀ ԳԱԱ. - 1996. - N. 1-2. - էջ 269-272: [Հեղ-կից` Ա.Վ.Քոսյան]:
----------------------------------------
Հայկական գաղթավայրերը:(Առաջացումը,նշանակութիւնը): Էջեր հայ գաղթավայրերի պատմության. - Եր. - 1996. - էջ 1-20:
----------------------------------------
Խմբ.:Էջեր հայ գաղթավայրերի պատմության:(Նվիրվում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռոպեր Կիւլպէնկյանի ծննդյան 70-ամյակին) ՀՀ ԳԱԱ. - Եր.- 1996. - 242 էջ:
----------------------------------------
История армянской колонии. Новая Нахичевань (1779-1917).- Ер.: Айастан. - 1996. - 528 с.
----------------------------------------
“Պատմա-բանասիրական հանդեսի” 40 տարին: Պատմաբանասիր. հանդես. - 1997. - N. 2. - էջ 17-26: [Հեղ-կից` Ս.Բ.Հարությունյան]:
----------------------------------------
Կյանքի, գիտական, գիտակազմակերպական և մանկավարժական գործունեության համառոտ ակնարկ: Գագիկ Խորենի Սարգսյան Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության. 47. - Եր.:Գիտություն. - 1998. - էջ 9-25: [Հեղ-կից` Պ.Մ.Մուրադյան]:
----------------------------------------
Հայկական գաղութների դերը հայ-ռուսական հարաբերություններում (18-րդ դարի երկրորդ կես,19-րդ դարի սկիզբ): Հայ-ռուսական հարաբերությունների պատմության հարցեր /Նյութերի ժողովածու. - Եր. - 1998. - էջ 22-32:
----------------------------------------
Краткий очерк жизни, научной, научно-организационной и педагогической деятельности: Гагик Хоренович Саркисян / Материалы к биобиблиографии ученых Армении. N 47. - Ер.: Гитутюн. - 1998. - С. 29-43. [Соавт.: Г. М. Мурадян].
----------------------------------------
Մկրտիչ Գեղամի Ներսիսյան:(Գիտնականն ու հասարակական գործիչը): Պատմաբանասիր. հանդես/ ՀՀ ԳԱԱ. – 1999. – N 1. - էջ 7-21:
----------------------------------------
Էդմոնդ Շյուտց:[Մահախոսական]: Պատմաբանասիր. հանդես. - 2000. - N 1. - էջ 290-291:
----------------------------------------
Ակադեմիկոս Մանվել Զուլալյան (Ծննդյան 70-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես/ ՀՀԳԱԱ. - 2000. - N 1. - էջ 256-258: [Հեղ-կից` Պ.Չոբանյան]:
----------------------------------------
Հայերը Կենտրոնական ԵՎրոպայում(XIX-XXդդ.): Հայաստանի պատմութեան նիւթեր. Կենտրոնական ԵՎրոպայի դիւաններում. - Եր.:Սարգիս Խաչենց. - 2001. - էջ 108-115:
----------------------------------------
ՀՀ ԳԱԱ 2000թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյուքները: [ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս-քարտուղար Վ.Բ. Բարխուդարյանի զեկուցումը: Գիտություն. - 2001. - Ապրիլ:
----------------------------------------
Հայկական գաղթավայրերը նոր դարաշրջանում և ազգային ինքնությունը: Ինքնության հարցեր: Տարեգիրք. - Եր.:Զանգակ-97. - 2002. - էջ 111-119:
----------------------------------------
Հոգևոր մեծ գործչի գիտամշակութային վաստակը: [Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Էջմիածին. - 2002. - Օգոստոս. - էջ 60-67:
----------------------------------------
Պատմաբանասիր. հանդես. - 2003. - N. 2. - էջ 294-297. Մելքոնյան Ա. Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին. - Եր.:Զանգակ-97. - 2003. - 544 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հեռանկարները: Պատմաբանասիր. հանդես. - 2003. - N 3. - էջ 17-29:
----------------------------------------
Գիտության մեծ երախտավորը:(Հակոբ Անասյանի ծննդյան 100-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես. - 2004. - N 2. - էջ 307-313:
----------------------------------------
Ներսես Աշտարակեցին և նրա ժամանակը: Պատմաբանասիր. հանդես. - 2004. – N 3. - էջ 3-13:
----------------------------------------
ՀՀ ԳԱԱ 2003թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության մասին:[ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ,ակադեմիկոս-քարտուղար Վ.Բ.Բարխուդարյանի զեկուցումը]: Գիտություն. - 2004. - Մարտ:
----------------------------------------
Աստվածաշնչական Հայաստան գիտաժողովը: Արդյունքների հակիրճ հանրագումար: Աստվածաշնչյան Հայաստան: Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու. - Եր. - 2005. - էջ 37-46:
----------------------------------------
Խմբ.: Աստվածաշնչական Հայաստան: Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու. Գլխավոր խմբ.` Վ. Բարխուդարյան. - Եր.: Նոյյան տապան. - 2005.- 820 էջ:
----------------------------------------
Համառոտ ուրվագիծ Ռուսական կայսրության հայկական դպրոցների պատմության (18-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ): Եր.:ՀՀ ԳԱԱ պատմ. ին-տի հրատ. - 2006. - 69 էջ:
----------------------------------------
Ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես.- 2008. - N 2. - էջ 265-286.
----------------------------------------
Հայագիտության նվիրյալը (Լևոն Զեքիյանի ծննդյան 65 և գործունեության 40-ամյակի առթիվ): Լրաբեր Հասարակական Գիտությունների. - 2008. - N 3. - էջ. 264-270.
----------------------------------------
Ականավոր արաբագետը (պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես. - 2010. - N 3. - էջ 287-290.
----------------------------------------
Ականավոր գրականագետը (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես. 2010. - N 3. - էջ. 285-286.
----------------------------------------
Խաչատուր Լազարյանի կյանքի համառոտ ուրվագիծը (1789 – 1871 թթ.): Պատմա-բանասիրական հանդես. 2010. - N 2. - էջ 3-15.
----------------------------------------
Կրթությունը միջնադարյան Հայաստանում. X–XIV դարեր (համառոտ ուրվագիծ): Պատմա-բանասիրական հանդես. - 2013. - N 3. - էջ 3-21.
----------------------------------------
Հին մետաղադրամներն ու դրամական գանձերը հայոց պատմության կարևոր սկզբնաղբյուր (Խաչատուր Մուշեղյանի ծննդյան 95-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես. - 2015. - N 2. - էջ 185-207.
----------------------------------------
«Սասունցի Դավիթ» էպոսը և ազգային ինքնությունը: Բանբեր Հայագիտության. - 2015. - N 3 - էջ 39-54.
----------------------------------------
Գաբրիելլա Ուլուհոջյանի հիշատակին: Բանբեր Հայագիտության. - 2016. - N 3. - էջ. 207-221.
----------------------------------------
Ժամանակակից փիլիսոփայական աշխատությունների մի շարքի մասին: Լրաբեր Հասարակական Գիտությունների. - 2016. - N 2. - էջ 297-303.
----------------------------------------

Ադալյան, Նորայր.
Հայոց պատմությունը՝ ազգային մշակույթ։ Ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակի առթիվ: Գիտություն. - 2012. - 10 հոկտեմբերի:
----------------------------------------
Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի: Հայկական սովետական հանրագիտարան.-Եր.- 1976.- Հ. 2.- էջ 320:
----------------------------------------
Բարխուդարյան Վլադիմիր: Ստեփանյան Գ.Խ. Կենսագրական բառարան. -Հ. 1.- էջ 188:
----------------------------------------
Թաջիրյան, Էլիզաբեթ.
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի 90-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները: Պատմաբանասիրական հանդես. - 2017. - № 3. - էջ 291-294:
----------------------------------------
Հովհաննիսյան Մ. Լրաբեր հաս. գիտ. /ՀՍՍՀ ԳԱ.-1968.-N 7.- էջ 74-80: Գրախոս.: Բարխուդարյան Վ..Բ. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779-1861 թթ.).- Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1967.- 498 էջ:
----------------------------------------
Մելքոնյան Ա. Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան: (Ծննդյան 75-ամյակի առթիվ):Պատմա-բանասիրական հանդես. - 2002. - N 3.- էջ 299-302:
----------------------------------------
Մելքոնյան Ա., Չոբանյան Պ. Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան (Ծննդյան 80-ամյակի առթիվ).- Պատմա-բանասիրական հանդես. - 2007. - N 3. - էջ 260-268:
----------------------------------------
Միքայելյան Վ. Պատմա-բանասիր.հանդես.- 1987.- N 5.- էջ 93-96: Գրախոս.Բարխուդարյան Վ.Բ. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն(1861-1917թթ.). - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1985.- 391 էջ:
----------------------------------------
Ոսկանյան Վ..Կ. /Գրախոսություն/ // Պատմա-բանասիր.հանդես.- 1986.- N 4.- էջ 219-222: Գրախոս. Բարխուդարյան Վ.Բ. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն.- Գիրք 1, 2.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1967.- 498 էջ: 1985.- 391 էջ:
----------------------------------------
Ջուլհակյան Գ. Վաստակած տարիներ: / ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյանի ծննդյան 80-ամյակի առթիվ /:Հոգեւոր Հայրենիք/ ՀՀ Ազգային գրադարանի ամսաթերթ. – 2007. – սեպտեմբեր, թիվ 9. - էջ 3:
----------------------------------------
Սամվելյան Ա. Գործարքի մեջ չմտնելով գիտական խղճի հետ: /Վլադիմիր Բարխուդարյանի ծննդյան 80-ամյակի առթիվ //Հայաստանի Հանրապետություն. – 2007. - 27 սեպտեմբերի. - էջ 1, 5:
----------------------------------------
“Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ” շքանշաններ` Ռադիկ Մարտիրոսյանի և Վլադիմիր Բարխուդարյանին: Գիտություն. – 2007. - N 4 (հուլիս). - էջ 1-2:
----------------------------------------
Վլադիմիր Բարխուդարյան -80: /Ակադեմիկոսի ծննդյան 80-ամյակի առթիվ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի և <<Գրական թերթի >> ուղերձը/: Գրական թերթ. - 2007. - 5 հոկտեմբերի. - էջ 6:
----------------------------------------
Վլադիմիր Բարխուդարյան: Պատմա-բանասիր.հանդես.- 2017.- N 1.- էջ 294-295:
----------------------------------------
Վլադիմիր Բարխուդարյան. մեծավաստակ գիտնականը և գիտության կազմակերպիչը: Լրաբեր Հասարակական Գիտությունների. - 2017. - № 1. - էջ 329-330:
----------------------------------------
Չոբանյան, Պ. Վլադիմիր Բարխուդարյան: Բանբեր հայագիտության. - 2017. - № 1. - էջ 219-221.- Մահախոսական
----------------------------------------
Ананян Ж. Ценное исследование о российских армянах (О книге В. Б. Бархударяна “ История Новонахичеванской армянской колонии”): Вестник архивов Армении.- 1968.- N 2.- С. 249-254.
----------------------------------------
Восканян В. Ист-филол. журнал. - 1969. - N 2. - С. 185-188.- Գրախոսություն:
----------------------------------------
Восканян В. К., Терещенко А. Г. Известия северо-кавказского науч. Центра высшей школы/ Общ. Науки.- 1989.- N 3.- С. 138-140.- Рец. На кн.: Бархударян В. Б. История Ново-Нахичеванской армянской колонии. Ч. 1. (1779-1861гг.).- Ер. - 1968-498. - Ч.2. (1861-1917гг.).- Ер. - 1985.- 392 с.
----------------------------------------
Хачатрян Р. Летопись дружбы: Коммунист. 1986.- 25 мая. Рез. На кн.: Бархударян В. Б. История Новонахичеванской армянской колонии.- Т. 1-2.- Ер. - 1968, 1985.
----------------------------------------