Cover Image
close this bookՀովհաննիսյան Աշոտ Գարեգինի (1887-1972)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Հիմնավոր կրթությունը, լեզուների տիրապետելու կարողությունը, անհանգիստ ու պրպտող միտքը, գիտական անխոնջ աշխատանքը նրան հնարավորություն ընձեռեցին ստեղծելու աշխատություններ, որոնք հեղինակի անունը ընդմիշտ կդրոշմեն հայ պատմագիտության երախտավորների շարքում»։
Վ. Ա. Դիլոյան

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը ծնվել է 1887 թ. հունիսի 17 – ին Շուշի քաղաքում։ Վախճանվել է 1972 թ. հունիսի 30-ին Երևանում։
1906 թ. ավարտել է Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը և մեկնել Գերմանիա՝ ուսանելու։ Ընդունվել է ՌՍԴԲԿ շարքերը։
1913 թ. ավարտել է Մյունխենի համալսարանը, պաշտպանել է իր առաջին գիտական աշխատությունը՝ “ Israel Ory und die armenische Befreiungsidee” և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում ։
1913 – 1914 թթ. Շուշի քաղաքի հայկական հոգևոր սեմինարիայի դասատու։
1914 – 1917 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասատու։
1917 թ. Շուշի քաղաքում հրատարակել է բոլշևիկյան «Նեցուկ» լրագիրը։ Հոկտեմբեր ամսին ՝ իբրև պատգամավոր մասնակցել է Թիֆլիսում կայացած Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների առաջին համագումարին։
1918 թ. ղեկավարել է Բաքվի սովետի կուլտուր – լուսավորական բաժինը, այնուհետև՝լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժինը։
1918 – 1919 թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի Հայկական գործերի կոմիսարիատի գրական-հրատարակչական բաժնի պետ։
1919 թ. ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի հայկական բաժնի պետ։
1920 թ. հոկտեմբեր ամսին Բ. Լեգրանի գլխավորած ՌՍՖՍՀ դիվանագիտական միսիայի կազմում ժամանում է Հայաստան։
1920 – 1921 թթ. ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար։
1921 – 1926 թթ. Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1922 – 1927 թթ. ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար։
1929 – 1934 թթ. ՍՍՀՄ Ազգությունների ինստիտուտի պրոֆեսոր։
1934 – 1937 թթ. Լենինգրադի Նյութական կուլտուրայի պատմության պետական ակադեմիայի իսկական անդամ և նույն ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի դիրեկտոր։
1936 – 1937 թթ. ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1954 – 1961 թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։
1955 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1960 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1961 թ.՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ։ - Շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում։
1967 թ. Ծննդյան 80-ամյակի առթիվ պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը ծնվել է 1887 թ. հունիսի 17 – ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին նա ուսանում էր Շուշիի ռեալական ուսումնարանում։
1906 թ. Աշոտ Հովհաննիսյանը ավարտում է ուսումնարանը և բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է Գերմանիա։ Այնտեղ նա ուսանում է Ենայի, Հալլեի և Մյունխենի համալսարաններում։ Ուսումնառության տարիներին ուսումնասիրում է փիլիսոփայություն, պատմություն, տնտեսական գիտություններ, տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներին։
Մտահոգված լինելով հայ ժողովրդի ազատագրության գաղափարով՝ Ա. Հովհաննիսյանն սկսում է ուսումնասիրել նրա ազգային-ազատագրական դարավոր պայքարի պատմությունը։ Երկարատև պրպտումներից ու մտորումներից հետո լույս է տեսնում նրա ատենախոսությունը Մյունխենում, 1913 թ, գերմաներենով՝ «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» վերնագրով, որի համար նրան շնորհվում է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Գիտության մեծ պաշարով զինված՝ Աշոտ Հովհաննիսյանը վերադառնում է Անդրկովկաս և աշխատանքի անցնում հայրենի Շուշի քաղաքի հայկական հոգևոր սեմինարիայում ՝ դասավանդելով գերմաներեն և ընդհանուր պատմություն։
Մեկ տարի հետո՝ 1914 թ. Աշոտ Հովհաննիսյանը՝ գալով Վաղարշապատ, աշխատանքի է անցնում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Նրան գրավում էր Գևորգյան ճեմարանի հայագիտական միջավայրը և ճեմարանի մատենադարանում պրպտումներ կատարելու հնարավորությունը։ Ճեմարանում նա դասավանդում էր ընդհանուր պատմություն, քաղաքատնտեսություն, լատիներեն և գերմաներեն։ Նա գրում է մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հոդվածներ, որոնք հրատարակվում են «Արարատ» ամսագրում կամ լույս են տեսնում առանձին գրքույկներով։
Հայ պատմագիտության մեջ կարևոր և առանցքային հարցերից մեկը եղել և մնում է ազգային-ազատագրական շարժումների ուսումնասիրությունը։ Եվ պատահական չէ, որ ազգային-ազատագրական շարժումների հանգամանալից հետազոտությունը գտնվել է հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում։
Աշոտ Հովհաննիսյանը իր «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» երկհատոր աշխատության մեջ հանգամանալից վերլուծության ենթարկեց հայ ազատագրական մտքի էվոլյուցիան՝ վաղ միջնադարից մինչև նոր ժամանակաշրջանի շեմը։ Այդ աշխատության մեջ պատմաբանը չի սահմանափակվում միայն հայ ազատագրական տեսիլների ու լեգենդների տեսությամբ, նա ցույց է տալիս պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկությունները, տվյալ ժամանակահատվածին բնորոշ սոցիալական միջավայրը և դրանցում տեսիլների կրած ձևական ու որակական փոփոխությունները։ Վերլուծելով պատմության պահպանած և մեզ հասած փաստերը՝ պատմաբանը ցույց է տալիս այն զարտուղի կածանները, որոնցով ընթացել է հայ ժողովրդի ազատագրական միտքը, քննարկում է հայ ազատագրական շարժման գործիչների ունեցած երբեմնի սին պատրանքները։ Հովհաննիսյանի ուշադրության կիզակետում է գտնվել հատկապես այն փաստերի ուսումնասիրությունը, որոնք նախապատրաստել ու սկզբնավորել են ազատագրության համար պայքարող հայ ժողովրդական զանգվածների քաղաքական, պատմության կողմից արդարացված շրջադարձը դեպի Ռուսաստան, որոնք Իսրայել Օրուն, Եվրոպայում կատարած երկարատև ու ապարդյուն դիմում- բանակցություններից հետո տարան Մոսկվա։ Քաղաքական այդ բախտորոշ շրջադարձն էր, որ նոր ոգի ու մարմին հաղորդեց հայ ազատագրական վաղեմի լեգենդին։ Իմաստավորելու և տրամաբանորեն ըմբռնելի դարձնելու համար հայ ազատագրական մտքի շրջադարձը՝ Աշոտ Հովհաննիսյանը մանրամասնորեն մեկնաբանում է արևմտաեվրոպական տերությունների հետ կատարված բանակցությունները, վեր է հանում քաղաքական նախորդ ուղեծրի սնանկությունը և դրա հիմնապատճառները։
Աշոտ Հովհաննիսյանի գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում 19-րդ դարի երկրորդ կեսի հայ հեղափոխական – դեմոկրատական մտքի ռահվիրա Միքայել Նալբանդյանի կյանքին և գործունեությանը նվիրված ուսումնասիրությունները։ Դեռևս 1930-ական թվականներին, Մոսկվայի և Լենինգրադի կենտրոնական արխիվներում պրպտումներ կատարելիս, Աշոտ Հովհաննիսյանը հայտնաբերում է հայ մեծ հեղափոխական-դեմոկրատի մի շարք անտիպ երկասիրություններ, որոնք կարող էին նոր լույս սփռել Նալբանդյանի ողջ գործունեության վրա։
1935 թ. Աշոտ Հովհաննիսյանը հրատարակում է Միքայել Նալբանդյանի «Անտիպ երկերը», իսկ 1955-1956 թվականներին հրատարակում է Մ. Նալբանդյանին նվիրված մի նոր կապիտալ գործ՝ «Նալբանդյանը և նրա ժամանակը» վերտառությամբ։ Ուսումնասիրության մեջ հանգամանալից կերպով ներկայացված է 1850-60-ական թվականներին հայկական իրականության մեջ եղած հասարակական – քաղաքական չորս հոսանքները՝ կղեա – աղայական, լիբերալ – բուրժուական, ազգային – պահպանողական և հեղափոխական – դեմոկրատական ՝ իրենց գործելակերպով և նպատակադրումներով, տարաձայնություններով և պայքարի ուրույն մեթոդներով։
Հասարակական-քաղաքական հիշյալ հոսանքների գաղափարական ու քաղաքական բնութագիրը միաժամանակ հնարավորություն է տալիս բացահայտել նրանց հետագա էվոլյուցիան 70-80-ական թվականներին հայ հասարակական-քաղաքական կյանքում կատարված վերախմբավորումների մեջ։
Բացի ստվարածավալ մենագրություններից, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն ունի բազմաթիվ փոքրածավալ հետազոտություններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմության ամենատարբեր ժամանակաշրջանների առանձին հարցերի։ Դժվար է գերագնահատել այդ հետազոտությունների նշանակությունը, որովհետև դրանք նոր լույս են սփռում այնպիսի հարցերի վրա, որոնք տարակարծություններ են առաջացրել հետազոտող մասնագետների մոտ։
Ինչպես հեղափոխական բուռն պայքարի տարիներին, այնպես էլ սովետական իշխանության հաստատումից հետո՝ երկրի սոցիալիստական վերակառուցման տարիներին, մշտապես գտնվելով պայքարի առաջավոր դիրքերում, ակադեմիկոսն արձագանքել է կյանքի առաջադրած կենսական ու առաջնահերթ հարցերին։ Նա ունի բազմաթիվ մեծ ու փոքր հոդվածներ՝ ուղղված մեր գաղափարական հակառակորդների դեմ, որտեղ մերկացնում է նրանց և ժողովրդին է ներկայացնում այն իդեալը, հանուն որի պետք է պայքարել ՝ առանց կյանքը խնայելու։
Աշոտ Հովհաննիսյանը առաջիններից էր, որ ձեռնամուխ եղավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման պատմությունը գրելուն։ «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը» աշխատության մեջ նա քննության է ենթարկել Մայիսյան ապստամբությունը, իսկ «Համազգային կրիզիսը» նվիրված է Հայաստանում սովետական կարգերի հաստատման նախապայմանների վերլուծությանր։ Այս աշխատություններում ընդհանուր գծերով տրված են Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի կարևորագույն էտապները, փորձ է արված բացահայտելու Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթահակի համար մղված պայքարի օրինաչափությունները։
Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս են տեսել բազմաթիվ պատմագիտական աշխատություններ, որոնք իրենց վրա կրում են հմուտ խմբագրի ազդեցության կնիքը։
Անձնվեր քաղաքացու և խոշոր գիտնականի անուրանալի ծառայությունները հարազատ ժողովրդին և հայրենի գիտությանը ըստ արժանվույն են գնահատվել ժամանակակիցների կողմից և կգնահատվեն նաև ապագա սերունդների կողմից, քանի որ նրա կյանքը գիտությանը և ժողովրդին բոլորանվեր ծառայելու ուսանելի օրինակ է։

Hovhannisyan, Ashot Garegini.
Israel Ory und die armenische Befreiungsidee. Inaugural Dissertation: Inaugural Dissertation. - München. – 1913.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
ԺԳ դարի մի ուղևորի վկայությունը հայոց մասին: Արարատ. - 1914. - № 11. - 1013-1016։ Ստորագր.՝ Ա . Հ.:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նոր նյութեր հայ-ունիտորական պատմագրությունից: Արարատ. - 1914. - № 12. - էջ 1108-1114; 1915. - № 1. - էջ 61-69:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը և տաճկահայ նվիրակության խնդիրը: Արարատ. - 1915. - № 2-3. - էջ 195-205:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հակոբ Ջուղայեցու մի գրությունը ռուս արքունիքին: Արարատ. - 1915. - № 9-10. - էջ 775-781:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նոր նյութեր հայ-ունիտորական պատմագրությունից: Արարատ. - 1915. - № 1. - էջ 61-69:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Պետրոս դի Սարգիս Գիլանենց։ (Պատմական կենսագրական ակնարկ): Էջմիածին։ տպ. Մայր աթոռոյ. - 1916. - 26 էջ:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ազգային համախորհրդակցությունը: Նեցուկ (Շուշի). - 1917. - 28 սեպտեմբերի։ Ստորագր.՝ Ներհակ:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
[Առաջնորդողներ]: Նեցուկ. - 1917. - № 1, 2, 3, 4, 5, 6, 7:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կարլ Մարքս. Ի՞նչ պիտի դուրս գա եվրոպական Թուրքիայից։ Գերմ. թարգմ. Աշ. Հովհաննիսյան։Բաքու. - 1917. - 24 էջ:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Շուշվա բանվորական ներկայացուցիչների խորհրդի վերակազմության խնդիրը: Նեցուկ. - 1917. - 24 օգոստոսի, 31 օգոստոսի։ Ստորագր.՝ Ներհակ:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ռուսական հեղափոխությունը և պրոլետարիատի տակտիկան: Նեցուկ. - 1917. - 24 օգոստոսի, 31 օգոստոսի, 4 սեպտեմբերի:
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ազգային զորահավաք: Բանվորի խոսք (Բաքու). - 1918. - 19 հունվարի. - էջ 2-3։ Ստորագր.՝ Ներհակ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Անդրկովկասյան սեյմ: Բանվորի խոսք. - 1918. - 16 փետրվարի - էջ 1-2։ Ստորագր.՝ Ներհակ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Բուրժուական անկեղծություն: Բանվորի խոսք. - 1918. - 5 մարտի. - էջ 3-5։ Ստորագր.՝ Ներհակ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Բուրժուական պետությունը և պրոլետարական հեղափոխությունը: Բանվորի խոսք. - 1918. - 19 հունվարի. - էջ 8-10։ Ստորագր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դեպքերը Բաքվում։ Դաշնակցությունը և Բաքվի խորհրդային իշխանությունը: Մ.։ Հրատ. Հայկ. գործերի կոմիսարիատի. - 1918. - 30 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կարլ Մարքս. Ի՞նչ պիտի դուրս գա եվրոպական Թուրքիայից։ Գերմ. թարգմ. Աշ. Հովհաննիսյան: Բանվորի խոսք. - 1918. - 27 հունվարի. - էջ 10-14, 16 փետրվարի. - էջ 6-9։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մենք և դուք: Բանվորի խոսք. - 1918. - 27 հունվարի. - էջ 5-6։ Ստորագր.՝ Ներհակ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ռուսական հեղափոխությունը և պրոլետարիատի տակտիկան: Մ.։ Հրատ. Հայկ գործերի կոմիսարիատի. - 1918. - 34 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) ծրագիրը [ընդունված կուս. 8-րդ համագումարում 18-23-ին մարտի, 1919]։ Թարգմ.՝Ներհակ։ Հրատ. Հայկ. կոմկուսի ԿԿ -ի: Մ., 1919. - 38 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ստ. Շահումյանի տեղը հայ բանվորական շարժման մեջ: Կարմիր բանվոր (Աստրախան). - 1919. - 29 հունիսի, 6 հուլիսի։ [Արտատպ. «Կարմիր դրոշակ» № 2-ից]։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Աշխատանքի բանակը: Բանվորի կռիվը (Դոնի Ռոստով). - 1920. - 4 ապրիլի։ Ստորագր.՝ Ա.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նացիոնալիստական մտքի կոմունիստական օրիենտացիայի մի նմուշ: Բանվորի կռիվը. - 1920. - 16 մայիսի։ Ստորագր.՝ Ներհակ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Շրջանային կուսակցության երկրորդ կոնֆերանսը: Բանվորի կռիվը. - 1920. - 20 հոկտեմբերի։ Ստորագր.՝ Ա.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Վիճելի երկրամասերը»: Կոմունիստ (Երևան). - 1920. - 7 դեկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Գեղամա և Ծարա մելիքների տոհմը: Բանբեր Հայաստանի գիտ ին-տի։ Գիրք 1-2. - 1921-1922. - էջ 105-113։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հա յ-ռուս օրիենտացիայի ծագման խնդիրը։ Պատմական-քննադատական ուսումնասիրություն: Էջմիածին։ տպ. Գիտ. ին-տի. - 1921։ VI, 68, L էջ. (Բնագիրներ և հետազոտություններ։ Գիրք 2)։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մասսաների լուսավորությունը մի տարվա ընթացքում։ (Հայաստանում սովետական կարգերի հաստատման տարեդարձի առթիվ): Խորհրդային Հայաստան. - 1921. - 29 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
[Ելույթ արևմտահայության աշխատավորության անդրանիկ համագումարում, 1922 Թ. ապրիլի 9-ին ]: Խորհրդային Հայաստան. - 1922. - 11 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Բաց նամակ ընկ. Ս. Մանուցյանին: Խորհրդային Հայաստան. - 1922. - 26 սեպտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ծատուրը։ (Ուվագծեր իր կյանքի և գործունեության շրջանից): Խորհրդային Հայաստան. - 1922. - 9 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը: 1923. - Գիրք 3. - էջ 162-185։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Աշոտ Հովհաննիսյանը – կոմսոմոլին։ [Սովետական Հայաստանի 3-րդ տարեդարձի առթիվ]: Ավանգարդ. - 1923. - 29 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը դաշնակցության ներկա քաղաքականության մասին: Խորհրդային Հայաստան. - 1923. - 4 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կուսակցության դաստիարակչական խնդիրները: Կոմունիստ. - 1923. - № 1-2. - էջ 30-40։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը: Նորք. - 1923. - Գիրք 2. - էջ 97-140։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը: Եր.։ Պետհրատ. - 1923. - 47 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հովհաննես Թումանյան։ [Մահվան առթիվ]: Նորք. - 1923. - Գիրք 2. - էջ 316-320։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մ. Արզումանյանի նամակի առթիվ: Խորհրդային Հայաստան. - 1923. - 10 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին: Նորք. - 1923. - Գիրք 3. - էջ 328։ Ստորոգր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ողջույն Ալեքպոլի երկաթուղագծի բանվորներին։[Մայիսմեկյան տոնի առթիվ]: Խորհրդային Հայաստան. - 1923. - 1 մայիսի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դաշնակցությունը և պատերազմը: Եր.։ Տրեստի 1-ին տպ. - 1924. - 24 էջ։ (Գ -րան «Նոր ակոս» -ի, № 3)։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Երկու խոսք։ [Դ. Անանունի «Վարդան Գոլոշյան և իր շրջանը» ի մասին]: Նորք. - 1924. - Գիրք 4. - էջ 328-329։ Ստորագր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Ա. Հովհաննիսյանի ճառը։ (Երիտասարդության միջազգային օրվա առթիվ): Խորհրդային Հայաստան. - 9 սեպտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Աշոտ Հովհաննիսյանի եզրափակման խոսքը (Երևանի գավառի կուսակցական 6-րդ կոնֆերանսում): Խորհրդային Հայաստան. - 1924. - 11 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը կուսակցական շինարարության մասին։ (ՀԿԿ Երևանի քաղաքային կազմ. ընդհանուր ժողով, 1923 թ. դեկտեմբերի 31): Խորհրդային Հայաստան. - 1924. - 9 հունվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Աշոտ Հովհաննիսյան խոսքը։ (Պրոլետարական հեղափոխության ղեկավար ընկ. Լենինի մահվան արձագանքները Երևանում): Խորհրդային Հայաստան. - 1924. - 24 հունվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Ա. Հովհաննիսյանի ճառը։ [Երևանի պետ. համալսարանի 3-րդ տարեդարձին]: Խորհրդային Հայաստան. - 1924. - 25 մարտի։ ---------------------------------------- Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի. Ընկեր Աշոտ Հովհաննիսյանի զեկուցումը (գյուղատնտեսական կոոպերացիայի 1-ին համագումարում): Խորհրդային Հայաստան. - 1924. - 25 սեպտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հոկտեմբերը՝ ընդարձակվող հեռանկարի առաջ: Խորհրդային Հայաստան. - 1924, 7 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեր անկետան ՍԽՀՄ ճանաչման առթիվ։ [Ֆրանսիայի կողմից]: Խորհրդային Հայաստան. - 1924. - 30 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ֆ. Էնգելսի նամակը «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանության նախաբանի փոխարեն: Նորք. - 1924. - Գիրք 4. - էջ 125-126։ Ստորագր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Отчет ЦК Армении. [Доклад тов. Иоаннисяна на пленуме Заккрайкома РКП]: Заря Востока. - 1924. - 24 декабря.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
4-րդ համագումարի խնդիրները։ [ՀԿ(բ)Կ]: Խորհրդային Հայաստան. - 1925. - 28 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Համազգային կրիզիսը»։[Հայաստանում սովետական կարգերի հաստատման 5-րդ տարեդարձի առթիվ]: Խորհրդային Հայաստան. - 1925. - 29 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ամերիկահայ կոմունիստական շարժումը: Նորք. - 1925. - Գիրք 5-6. - էջ 273-283։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Գաղութահայ խնդիրներ: Եր.։ Պետհրատ. - 1925. - 26 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դաշնակցական Հայաստանի գործերից: Նորք. - 1925. - Գիրք 5-6. - էջ 419-424։ Ստորագր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ընկ. Ա . Հովհաննիսյան խոսքը։ [Ալ. Մյասնիկյանի, Գ. Աթարբեկյանի և Ս. Մագիլևսկու ողբերգական մահվան առթիվ կայացած սգո միտինգում]: Խորհրդային Հայաստան. - 1925. - 24 մարտի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Իններորդ տարեշրջանի սկզբին։[ԼԿԵՄ աշխատանքների մասին]: Ավանգարդ. - 1925. - 7 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հազարի ճանապարհին։ [«Ավանգարդ» թերթի 100-րդ համարի լույս ընծայման առթիվ]: Ավանգարդ. - 1925. - 7 մարտի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հրաժեշտի խոսք ընկ. Լուկաշինին։ [Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ]: Խորհրդային Հայաստան. - 1925. - 25 մայիսի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեր պայքարը, նվաճումները և անելիքները։ (Երևանի գավկուսկոնֆերենցիայում կենտկոմի աշխատանքների մասին զեկուցումը): Եր.։ Պետհրատ. - 1925. - 56 էջ։ Տես նաև՝ Խորհրդային Հայաստան. - 1925. - 7 նոյեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նախապատրաստական շրջանի շեմքին։ [Առաջնորդող]: Խորհրդային Հայաստան. - 1925. - 18 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Պատգամավորական ժողովների միջոցով: Հայաստան աշխատավորուհի. - 1925. - № 6-7. - էջ 3-4։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Պրոլետարական հեղափոխությունը և ուսուցչությունը։ (Զեկուցում համահայաստանյան ուսուցչական անդրանիկ համագումարում): Եր.։ Պետհրատ . - 1925. - 28 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Պրոլետարական հեղափոխությունը և ուսուցչությունը։ (Զեկուցում համահայաստանյան ուսուցչական անդրանիկ համագումարում): Խորհրդային Հայաստան. - 1925. - 3 հունվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Սիրելի առաջնորդները։ (Ալ. Մյասնիկյանի, Գ. Աթարբեկյանի և Ս. Մագիլևսկու ողբերգական մահվան առթիվ): Մարտակոչ. - 1925. - 26 մարտի։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Любимые вожди: (По поводу трагической смерти Ал. Мясникяна, Г. Атарбекяна и С. Могилевского): Заря Востока. - 1925. - 25 марта.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Անցյալի հարցերից։ [Հայկական հարց]: Խորհրդային Հայաստան. - 1926. - 8 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Առաջաբան: «Հայաստանի ավտոնոմիան և Անտանտան։ Վավերագրեր իմպերիալիստական պատերազմի շրջանից» գրքում։ Եր.։ Պետհրատ. - 1926. - էջ 9-15։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Էջմիածնի նվիրապետության շուրջը կամ լիբրետո և ռեցենզ մեռոնի ու օծման և սրբազան այլ իրերի ու արարողությունների մասին, որ բեմադրվում են քրիստոսէջ մի վայրում: Խորհրդային Հայաստան. - 1926. - 22 սեպտեմբերի, 23 սեպտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Խորհուրդների վերընտրության արդյունքները և կոմերիտմիությունը: Խորհրդային Հայաստան. - 1926. - 29 ապրիլի, 30 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կոմսոմոլի զարգացման ուղիները։ (Զեկուցում ՀԼԿԵՄ Համահայաստանյան 4-րդ համագումարում): Խորհրդային Հայաստան. - 1926. - 21 փետրվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կոմսոմոլի զարգացման ուղիները։ (Զեկուցում ՀԼԿԵՄ Համահայաստանյան 4-րդ համագումարում): Եր.։ Հրատ ՀԼԿԵՄ ԿԿ-ի. - 1926. - 25 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Համազգային կրիզիսը»։ [Հայաստանում սովետական կարգերի հաստատման 5-րդ տարեդարձի առթիվ]: Եր.։ Պետհրատ. - 1926. - 30 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հրավիրակ. Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ-ի). պարբերաթերթ կենտրոնական վարչություն։ (Երկրորդ տարի): Խմբ.՝Ա. Հովհաննիսյան։ Եր.։ տպ . «Հերմես». - 1926 (շպկ. վրա՝ 1925). - № 3։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեր հեռանկարները և լենինիզմը։ (14-րդ կուսհամագումարի ընդունած որոշումների առթիվ): Նորք. - 1926. - Գիրք 1. - էջ 106-153։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեր հեռանկարները և լենինիզմը։ (14-րդ կուսհամագումարի ընդունած որոշումների առթիվ): Եր.։ Պետհրատ. - 1926. - 77 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ներկուսակցական օպոզիցիայի ընթացիկ կուրսը: Խորհրդային Հայաստան. - 1926. - 24 օգոստոսի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ներկուսակցական օպոզիցիայի ընթացիկ կուրսը: Կոմունիստ. - 1926. - № 3-4. - էջ 9-17։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նորք. Գրական, հասարակականև քաղաքական հանդես: Եր.։ Պետհրատ. - 1926։ Գիրք 1։ խմբ. կոլեգիա. Ա. Կարինյան, Ա. Մրավյան, Ե. Չարենց։ Գիրք 2. Պատ. խմբ. Ա. Հովհաննիսյան։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Վերասերման հեռանկարները» և լենինիզմը: Խորհրդային Հայաստան. - 1926, 4ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Վ. Ի. Լենին. Պետություն և հեղափոխություն։Նոր տնտեսական քաղաքականություն։սոցիալիստական հեղափոխությունը և լուսավորության խնդիրները. [աշխատությունների հայերեն հրատարակության առթիվ]: Նորք. - 1926. - Գիրք 1. - էջ 250-253։ Ստորագր.՝ Ա. Հ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Տնայնագործությունը և կոմերիտմիությունը: Խորհրդային Հայաստան. - 1926. - 7փետրվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Երկու բնութագիր. Ստ. Շահումյան և Ալ. Ռուբենի: Եր.։ Պետհրատ. - 1927. - 27 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Ձախ» պանիկյորության հայկական մի վարիանտի մասին: Եր.։ Պետհրատ. - 1927. - 49 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
«Ձախ» պանիկյորության հայկական մի վարիանտի մասին: Մարտակոչ. - 1927. - 26, 27, 29, 30, 31 մարտի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դաշնակցության սոցիալական ծագումը: Նորք. - 1927. - Գիրք 1. - էջ 149-174։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Խորհուրդների ընտրական կամպանիայի շուրջ: Խորհրդային Հայաստան. - 1927. - 1 փետրվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կարմիր բանակի զորությունը: Խորհրդային Հայաստան. - 1927. - 23 փետրվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեր թշնամիները և նրանց գործակալները: Մաճկալ. - 1927. - 24 հուլիսի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դաշնակցության առիթով: Մ. - 1929. - 64 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Էնգելսը և հայկական հարցը: Մ.։ ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ . - 1931. - 40 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Աբովյան։ [Կյանքն ու ստեղծագործությունը]: Եր.։ Պետհրատ. - 1933. - 142 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Գրական նկատողություններ: Խորհրդային գրականություն. - 1934. - № 3-4. - էջ 86-120։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նիկողայոս Մառ։ [մահվան առթիվ]: Խորհրդային Հայաստան. - 1934, 22 դեկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Գրական նկատողություններ: Խորհրդային գրականություն,. -1935. - № 1. - էջ 125-147։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մառ - պատմագետը: Խորհրդային գրականություն. - 1935. - № 3. - էջ 103-117։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մ. Նալբանդյան. Անտիպ երկեր: Խմբ. և կոմենտարներ` Ա. Հովհաննիսյանի։ Եր.։ Պետհրատ. - 1935. - XXXVI, 798 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Միքայել Նալբանդյանի նորահայտ պամֆլետը: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1950. - № 7. - էջ 51-76։Ամփոփումը ռուս. լեզվ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կոմս Էմմանվելի «Հիշատակարանը»։ (Մի հատված հեղինակի «Մ. Նալբանդյանը և նրա ժամանակը» անտիպ աշխատությունից): Սովետական Հայաստան. - 1955. - № 2. -էջ 5-8։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1-2: Եր.։ Հայպետհրատ. - 1955 - Գիրք 1. - 600 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ստեփանոս Նազարյանցի գրական արխիվը: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1955. - № 3. - էջ 45-53։ ----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ֆրիկը պատմաքննական լույսի տակ: Եր.։ ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1955. - 121 էջ։(ՀՍՍՌ գիտ . ակադ. պատմ. ին-տ)։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Вопросы национальности в публицистике Микаела Налбандяна: Ер.։ Армгиз. - 1955. - 87 с.
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Очерки истории армянской освободительной мысли: Автореферат диссертации на соискание ученой степени доктора исторических наук. Ер. - 1955. - 40 с.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Լենինը ամբիոնի վրա: Գրական թերթ. - 1956. - 22 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1-2: Եր.։ Հայպետհրատ. - 1956. - Գիրք 2. - 616 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Սմբատ Զարեհավանցին, նրա ժամանակը ուժամանակակիցները: Բանբեր Մատենադարանի (ՀՍՍՌ մինիստրների սովետին կից պետ. ձեռագրատուն). - № 3. - 1956. - էջ 7-30։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության։ Գիրք 1-2: Եր. - 1957. - Գիրք 1. [Հայ ազտագրական լեգենդը։– Լեգենդի սոցիալական միջավայրը]. - 525 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կես դար անց։ (Ենայի համալսարանի հոբելյանի առթիվ): Սովետական Հայաստան. - 1959. - 9 հոկտեմբերի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայերի ռուսական կողմնորոշման նախապատմությունից: Պատմաբանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1958. - № 1. - էջ 65-109։ Ամփոփումը ռուս. լեզվ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Արդյոք միջնադարյան Հայաստանում տեղի ունեցե՞լ է կապիտալի նախասկզբնական կուտակում: Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1959. - № 1. - էջ 202-223։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության։ Գիրք 1-2: Եր. - 1959. - Գիրք 2. [Հայ ազատագրական մտքի դեգերումները 15-17-րդ դարերում։ Տրորված ուղիներով։– Նոր ճանապարհի վրա]. - էջ 695 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Նալբանդյանի և Պատկանյանի գաղափարական հակամարտության հարցի շուրջ: Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1959. - № 4. - էջ 249-287։ Ամփոփումը ռուս. լեզվ.։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Письмо Иосифа Атабекянца Ф. Энгельсу по поводу перевода на армянский язык Коммунистического манифеста. (Публикации): Историко-филологический журнал (АН арм. ССР). - 1959. - № 2-3. - С. 320-327. Резюме на арм. яз.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Էդմոն Բըրկը Հովսեփ Էմինի մասին: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1960. - № 12. - էջ 61-65։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Լենինյան պարտիայի նոր կանոնադրության նախագիծը: սովետական Հայաստան. - 1961. - 11 օգոստոսի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մաշտոցյան գրերի պատմական նշանակությունը։ (Մեսրոպ Մաշտոց. ծննդյան 1600-ամյակի առթիվ): Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1962. - № 2. - էջ 3-14։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Մեսրոպ Մաշտոց։ Հոդվածների ժողովածու: Եր. - 1962. - 306 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Գ. Ախվերդյանի և Գ. Շիրմազանյանի նամակափոխանակությունը Վրաստանի
և Պարսկաստանի համքարությունների մասին: Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1963. - № 2. - էջ 187-216. – Գրախոսություն։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1963. - № 1. - էջ 235-248: Անասյան Հ. Ս. 17-րդ դարի ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում։ Ե. - 1961. - 442 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Կարծիք «Լեհահայերի մասնակցությունը Դավիթ-բեկի ապստամբությանը» վավերագրերի ժողովածուի մասին: Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1964. - № 3. - էջ 176-177։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայկ Ազատյանի հիշատակին: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1964. - № 1. - էջ 93-96։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հուշեր ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի մասին: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ),հասարակական գիտություններ. - 1964. - № 1. - էջ 89-92։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հուշեր և խոհեր Պողոս Մակինցյանի մասին: Տեղեկագիր (ՀՍՍՀ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1964. - № 7. - էջ 81-88։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Армяно-русские отношения... Сборник документов. Т. 2. Ч. 1-2: Ред. Иоаннисян А.Г. - Ер. - Т. 2, Ч. 1. 1964. - GV, 96 с. (Кн. 10).
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հուշեր և խոհեր Սարգիս Սրապիոնյան ¬¬– Լուկաշինի մասին։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Լենինյան ուղիով. - 1965. - № 3. - էջ 69-73։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Սարդարապատի հերոսամարտը։ [Առաջաբան Հ. Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գրքի]: Սովետական Հայաստան. - 1965. - № 12. - էջ 3-7։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հ. Թուրշյան. Սարդարապատի հերոսամարտը: Խմբ., առաջաբանը Ա. Հովհաննիսյանի։ Եր.։ Հայաստան. - 1965. - 271 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական-քաղաքական հոսանքները: Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1965. - № 4. - էջ 55-78։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Քաղաքացի գրողի հիշատակին։ (Հրաչյա Քոչարի մահվան առթիվ): Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1965. - № 2. - էջ 279-281։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ազատության գրված զինվորը։ (Մ Նալբանդյանի մահվան 100-ամյակի առթիվ): Հայրենիքի ձայն. - 1966. - 17 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ասքանազ Մռավյանի մասին։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Լրաբեր(ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1966. - № 2. - էջ 14-15։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Վ. Դիլոյան. Լազարյանների հասարակական-քաղաքական գործունեության պատմությունից։ (18--րդ դարի երկրորդ կես): Խմբ., պատ. խմբ. Ա. Հովհաննիսյան։ Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1966. - 275 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հուշեր անցյալից։ (Հ. Գյուլիքեխյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Լրաբեր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1966. - № 3. - էջ 66-75։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Միքայել Նալբանդյանի և ռուս հեղափոխական-դեմոկրատների գաղափարական ընդհանրություններն ու քաղաքական կապերը։(Հայ մեծ ռևոլյուցիոն-դեմոկրատի մահվան 100-ամյակը): Գրական թերթ. - 1966. - 15 ապրիլի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական-քաղաքական հոսանքները: Պատմա - բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ). - 1966. - № 1. - էջ 33-62։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Революцией призванный: [Асканаз Мравян]: Комсомолец. - 1966. - 7 января.
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հ. Բարսեղյան. Մարքսիզմի տարածումը Հայաստանում։ Գիրք 1. (1880-ական թթ. 1904 թ.): Խմբ. Հովհաննիսյան Ա. Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1967. - 456 էջ։ (ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ)։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հ.Ղազարյան. Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1970 թթ.: Խմբ. Ա.Գ. Հովհաննիսյան. - Եր. - 1967. - 669 էջ։ (ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ)։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայ ժողովրդի պատմություն: Գլխ. խմբ. Ա.Գ. Հովհաննիսյան [և ուրիշներ]. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1967. - Հ. 7. - 654 էջ, 14 թ. քարտեզ։
----------------------------------------
Иоаннисян, Ашот Гарегинович.
Армяно-русские отношения... Сборник документов. Т. 2. Ч. 1-2: Ред. Иоаннисян А.Г. - Ер. - Т. 2, Ч. 2. 1967. - 420 с. (Кн. 11).
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Արծրունու և Րաֆֆու գաղափարական ներհակության ակունքը: Բանբեր Երևանի համալսարանի. - 1968. - № 1. - էջ 15-31։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Արևելահայերի մասնակցությունը Ռուսաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումներին։ (1860– 70-ական թթ.): Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳԱ). - 1968. - № 1. - էջ 15-38։ Ամփոփումը ռուս. լեզվ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հնչակյանների կազմավորման գաղափարական արմատները։ (Հատված «Ուրվագծեր 19-րդ դարի 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմության» աշխատությունից): Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳԱ). - 1968. - № 2. - էջ 19-39։ Ամփոփումը ռուս. լեզվ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
80-ական թվականների առաջին կեսի արևելահայ ազգային նարոդնիկական խմբակները: Բանբեր Հայաստանի արխիվների. - 1968. - № 2. - էջ 127-146։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Արևելահայ լիբերալիզմի և նարոդնիկության ներհակությունները իննսունական թվականների սկզբներին: Բանբեր Հայաստանի արխիվների. - 1969. - № 2. - էջ 63-82։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հ. Թուրշյան. Սարդարապատի հերոսամարտը: Խմբ., առաջաբանը Ա. Հովհաննիսյանի։ 2-րդ հրատ. - Եր.։ Հայաստան. - 1969. - 291 էջ։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հուշեր և բնութագրումներ: Եր.։ այաստան. - 1969. - 131 էջ, 1 թ. դիմանկ.։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Դավիթ-բեկի գլխավորած Ղափանի ապստամբությունը: Բանբեր Երևանի համալսարանի. - 1970. - № 1. - էջ 96-111։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Խոհ տարեմուտի: Սովետական Հայաստան. - 1970. - 1 հունվարի։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Վերհիշումներ Հայաստանի սովետացման նախապատմությունից: Լենինյան ուղիով. - 1970. - № 11. - էջ 35-43։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Ն.Բ. Սարուխանյան. Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչսովետական հայ պատմագրության մեջ: Պատ. խմբ. Ա. Հովհաննիսյան. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ . – 1971։
----------------------------------------
Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.
Հայաստանի քաղաքական վիճակը Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։Հայ ազատագրական շարժումը իրանական տիրապետության և թուրք զավթիչների դեմ 18-րդ դարի առաջին կեսում [§§ 1-6]: Հայ ժողովրդի պատմություն. - Եր. - 1972. - Հ. 4. - էջ 81-175։
----------------------------------------

Աղայան, Ծ. Պ.
Հավերժ հիշատակ անխոնջ գիտնականին։ (Ակադեմիկոս Ա.Գ. Հովհաննիսյան): Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳԱ ). - 1972. - № 7. - էջ 100-101:
----------------------------------------
Աղայան, Ծ. Պ.
Նրա խորհուրդ խորինը ժողովուրդն էր։ (Ա.Գ. Հովհաննիսյանի հիշատակին): Երեկոյան Երևան. - 1972. - 4 հուլիսի:
----------------------------------------
Անանուն, Դ.
Հայ- ռուս օրիենտացիան։ Բանբեր Հայաստանի գիտական ին-տի։ Գիրք 1-2, 1921-1922. - էջ 254-257: Հովհաննիսյան Ա. Հայ- ռուս օրիենտացիայի ծագման խնդիրը։ Պատմա- քննադատական ուսումնասիրություն։ Էջմիածին: Հրատ. Էջմիածնի գիտ. ինս-տի. - 1921. - Գրախոսություն:
----------------------------------------
Աշոտ Հովհաննիսյան։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Լրաբեր հասարակական գիտությունների (ՀՍՍՀ ԳԱ). - 1967. - № 6. - էջ 115-117:
----------------------------------------
Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան: Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳՍ). - 1972. - № 2. - էջ 292-294. - Մահախոսական:
----------------------------------------
Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան: Սովետական Հայաստան. - 1972. - 4 հուլիսի. - Մահախոսական:
----------------------------------------
Աշոտ Հովհաննիսյան։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1967. - 17 հունիսի:
----------------------------------------
Առաքելյան, Բ.
Պատմա -բանասիրական հանդես (ՀՍՍՌ ԳԱ ). - 1960. - № 1. - էջ 236-248: Հովհաննիսյան Ա. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմթյան։ Գիրք 1։ Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ . - 1957. - Գրախոսություն:
----------------------------------------
Ասատրյան, Ա.
Տեղեկագիր (ՀՍՍՀ ԳԱ ) հասարակական գիտություններ. - 1958. - № 6. - էջ 101-113: Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա ժամանակը. - Գրախոսություն:
----------------------------------------
Արզումանյան, Մ.
Սովետական Հայաստան. - 1968. - 24 հուլիսի: Ակադեմիական բազմահատորյակի առաջնեկը։ Հայ ժողովրդի պատմություն: Գլխ. խմբ. Ա. Գ. Հովհաննիսյան [և ուրիշներ]։ Հ. 7. Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1967. - Գրախոսություն:
----------------------------------------
Բարխուդարյան, Վ. Բ.
Աշոտ Հովհաննիսյան։ (Ծննդյան 90-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1977. - № 3. - էջ 45-56։
----------------------------------------
Գալստյան, Ա.
Արժեքավոր աշխատություն. - Սովետական Հայաստան. - 1958. - 8 հուլիսի: Հովհաննիսյան Ա. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության։ Գիրք 1. Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1957. - Գրախոսություն:
----------------------------------------
Գիտական նստաշրջան՝ նվիրված ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1987. - № 5-8. - էջ 95-96։
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյան: Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության։ (Հոդվածների ժողովածու). - Եր. - 1971. - էջ 9-28:
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյան։ [Ծննդյան 80-ամյակի առթիվ]: Պատմա-բանասիրական հանդես (ՀՍՍՀ ԳԱ). - 1967. - № 2-3. - էջ 179-186:
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Ականավոր գիտնականն ու քաղաքացին։ [Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ]: Բանբեր Հայաստանի արխիվների. - 1967. - № 3. - էջ 267-272:
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Գիտնականն ու քաղաքացին։ [Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ]: Հայրենիքի ձայն. - 1967. - 14 հունիսի:
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Գիտությանը նվիրաբերված կյանք: Սովետական Հայաստան. - 1964. - № 11. - էջ 17-18:
----------------------------------------
Դիլոյան, Վ.
Խոսք հրաժեշտի։ [Աշոտ Հովհաննիսյանի մահվան առթիվ]: Գրական թերթ. - 1972, 7 հուլիսի:
----------------------------------------
Եղիազարյան, Ա.
Մեծ գիտնականը, գործիչը, քաղաքացին։ (Ակադեմիկոս Ա.Գ. Հովհաննիսյան ): Լրաբեր հասարակական գիտությունների (ՀՍՍՀ ԳԱ). - 1972. - № 7. - էջ 99-100:
----------------------------------------
Երեմյան, Ս.
Հայ նոր պատմագրության նահապետը: Սովետական Հայաստան. - 1972. - 4 հուլիսի:
----------------------------------------
Թովմասյան, Ա.
Դաստիարակող հուշեր և բնութագրումներ։ Սովետական Հայաստան. - 1969. - 19 օգոստոսի: Հովհաննիսյան Ա. Հուշեր և բնութագրումներ։Եր.։ Հայաստան. – 1969:
----------------------------------------
Լենինի շքանշանի հանձնումը ակադեմիկոս Ա. Հովհաննիսյանին: Երեկոյան Երևան. - 1967. - 5 հոկտեմբերի:
----------------------------------------
ՀակոբյանՍարուխանյան, Նորայր.
Աշոտ Հովհաննիսյան. գիտնականի կյանքն ու գործը: Գիտություն. - 2012. - հունիս № 6:
----------------------------------------
Հակոբյան, Վ.
Մեծարժեք մենագրություն. - Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ), հասարակական գիտություններ. - 1962. - № 9. - էջ 83-88: Հովհաննիսյան Ա. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության։ Եր.։ ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1957-1959. - Գրխոսություն:
----------------------------------------
Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը ռեսպուբլիկայի գիտության աշխատողներին Հայկական ՍՍՌ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին։ [Այդ թվում նաև՝Ա. Հովհաննիսյանին]: Սովետական Հայաստան. 1961. - 18 մայիսի:
----------------------------------------
Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը Ա. Հովհաննիսյանին Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի պատվոգրով պարգևատրելու մասին: Սովետական Հայաստան. - 1965. - 4 սեպտեմբերի:
----------------------------------------
Հայրապետյան, Ա.
Ուշագրավ ուսումնասիրություն Մ. Նալբանդյանի մասին. - Սովետական Վրաստան. - 1956. - 14 մարտի: Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա ժամանակը. - Գրախոսություն:
----------------------------------------
Հանդիպում բազմավաստակ գիտնականի հետ: Սովետական Հայաստան. - 1967. - 14 հունիսի:
----------------------------------------
Հասրաթյան, Մ.
Հայ մարքսիստական պատմագրության հսկան։ (Ա.Գ. Հովհաննիսյանի հիշատակին): Երեկոյան երևան, 1972, 4 հուլիսի:
----------------------------------------
Հովհաննիսյան Աշոտ: Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան. - Եր.։ Սովետ. գրող. - 1981. - Հ. 2. - էջ 204-205։
----------------------------------------
Հովհաննիսյան Աշոտ Գարեգինի։ [Կենսամատենագիտություն]: Պետրոսյան Հովհ. «Հայ գիտնականններ, հրապարակախոսներ ժուռնալիստներ» գրքում. - Եր. - 1960. - էջ 361-365։
----------------------------------------
Հովհաննիսյան Աշոտ Գարեգինի: Հայկական համառոտ հանրագիտարան. - Եր. - Հ. 3. - էջ 393։
----------------------------------------
Հովհաննիսյան Աշոտ Գարեգինի: Հայկական սովետական հանրագիտարան. - Եր. - 1980. - Հ. 6. - էջ 568։
----------------------------------------
Հովհաննիսյան Աշոտ Գարեգինի: Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան. - Եր - 2005. - Հ. 1. - էջ 663:
----------------------------------------
Հովհաննիսյան, Հ.
Մեծ գիտնականի հիշատակին։ [Աշոտ Հովհաննիսյան մահվան առթիվ]: Գրական թերթ. - 1972. - 7 հուլիսի:
----------------------------------------
Մազմանյան, Մ.
Դիտողություններ մի մենագրության մասին. - Սովետական գրականություն. - 1957. - № 1. - էջ 152-160: Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա։ Գիրք 1-2։ Եր.։Հայպետհրատ - 1955-1956 ժամանակը. - Գրախոսություն:
----------------------------------------
Մարության, Լ.
Ութսուն տարվա բարձունքից: Երեկոյան Երևան. - 1967. - 22 հունիսի:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Դուրյան Լ.
----------------------------------------
Մխիթարյան, Մ.
Խոշոր ավանդ նալբանդյանագիտության մեջ. - Գրական թերթ. - 1956. - 7 հունիսի : Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1. Եր.։ Հայպետհրատ - 1955:
----------------------------------------
Մխիթարյան, Մ.
Նա համակ կյանք է... (Ա. Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1967. - № 7. - էջ 25-26:
----------------------------------------
Մկտրչյան, Մ.
Նոր աշխատություն Ֆրիկի մասին. - Սովետական Հայաստան. - 1956. - № 9. - Էջ 39: Հովհաննիսյան Ա. Ֆրիկի պատմաքննական լույսի տակ. - Ե.։ ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1955. - Գրախոսություն:
----------------------------------------
Նալբանդյան, Վ.
Արժեքավոր մենագրություն Ֆրիկի մասին. - Գրական թերթ. - 1955. - 21 հոկտեմբերի: Հովհաննիսյան Ա. Ֆրիկը պատմաքննական լույսի տակ։ Եր.։ ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1955. - Գրախոսություն:
----------------------------------------
Նորենց, Վ.
Հարգանք նրա գործին։ [Աշոտ Հովհաննիսյանի մահվան առթիվ]: Գրական թերթ. - 1972. - 7 հուլիսի:
----------------------------------------
Նրանք դրեցին առաջին հիմնաքարերը։ (Ալեքսանդր Միասնիկյան։ Սարգիս Լուկաշին։ Աշոտ Հովհաննիսյան): Պիոներ. - 1970. - № 11. - էջ 6-7:
----------------------------------------
Պարսամյան, Վ.
Նոր մենագրություն Միքայել Նալբանդյանի մասին. -Սովետական Հայաստան. - 1957. - 6 մարտի: Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա ժամանակը։Գիրք 1-2. Եր.։ Հայպետհրատ - 1955-1956. - Գրախոսություն:
----------------------------------------
Սարինյան, Ս.
Կյանք որ խորհրդանշում է մի ամբողջ սերունդ: Գրական թերթ. - 1967. - 16 հունիսի:
----------------------------------------
Սարուխանյան, Նորայր.
Աշոտ Հովհաննիսյան. գիտնականի կյանքն ու գործը: Գիտություն. - 2012. - հունիս № 6:
----------------------------------------
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա.Գ. Հովհաննիսյանին Լենինի շքանշանով պարգևատրելու մասին: Սովետական Հայաստան. - 1967. - 17 հունիսի:
----------------------------------------
Ստեփանյան, Գ.
Լուրջ աշխատություն Նալբանդյանի մասին.- Լենինյան ուղիով. - 1957. - № 2. - էջ 116-124: Հովհաննիսյան Ա. Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1-2. Եր.։ Հայպետհրատ - 1955-1956. - Գրախոսություն:
----------------------------------------
Վանանդեցի, Գ.
Ընկ. Ա. Հովհաննիսյանի մի նկատողության առթիվ: Խորհրդային գրականություն. - 1935. - № 5. - էջ 160-165:
----------------------------------------
Ашот Гарегинович Иоаннисян. [Некролог]: Коммнист. - 1972. - 4 июля. - Некролог.
----------------------------------------
Восканян, В.
Проблема возникновения русской ориентации армянского народа в советской историографии: Известия АН Арм. ССР. - 1958. - № 4. - С. 29-50.
----------------------------------------
Маститый ученый, талантливый педагог. (К 80-летию со дня рождения ученого марксиста Ашота Гарегиновича Иоаннисяна): Коммунист. - 1967. - 17 июня.
----------------------------------------
Указ Президиума Верховного совета СССР о награждении академика Академии наук Армянской ССР Иоаннисяна А. Г. орденом Ленина: Коммунист. - 1967 июня.
----------------------------------------