Cover Image
close this bookԱլեքսանդրյան Կարեն Վռամի (1934-2004)
View the documentԿ. Վ. ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Վ. ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վռամի Ալեքսանդրյանը ծնվել է 1934 թ. հունիսի 20-ին Դիլիջանում։ Վախճանվել է 2004 թ. դեկտեմբերի 27-ին Երևանում։
1951-1956 թթ. Հայկական գյուղատնտեսական: ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետի ուսանող։
1956-1957 թթ. ԽՍՀՄ էլեկտրոարդյունաբերության նախարարության էլեկտրոմեխանիկայի գիտահետազոտական ին.-տի ինժեներ-մեխանիկ։
1957-1958 թթ. ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության Անդրկովկասգունմետշին տրեստի մեխանիկական արտադրամասի ավագ վարպետ։
1959 -1962 թթ. ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ին.-տի ասպիրանտ։
1962-1964 թթ. նույն ին.-տի ավագ գիտական աշխատող։
1964-1966 թթ. - գիտական քարտուղար։
1964 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1964 թ. ծառայողական գործուղումով աշխատել է Աֆղանստանում։
1965 թ. շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1972 թ. արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972 թ. գործուղվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։
1966-1972 թթ. լեռնային հողագործության և մելիորացիայի բաժնի վարիչ։
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքի արիության համար՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։
1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։
1972-1977 թթ. ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ի տնօրեն։
1973 թ. պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով»։
1974 թ. ընտրվել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի պլենումի (լրակազմ ժողովի) անդամ։
1975 թ. ընտրվել է աշխատավորների Նաիրիի շրջանային խորհուրդի պատգամավոր։
1976 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1977-1993 թթ. «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման և ԳՀԻ-ի տնօրեն, իսկ 1982 թվականից նաև գյուղատնտեսական մեքենաշինության գլխավոր կոնստրուկտոր։
1979 թ. գործուղվել է Կուբա, Հոլանդիա։
1980 թ. գործուղվել է Հնդկաստան։
1993 թ. ՀՀ արդյունաբերության նախարարության«Գյուղմեքենայացում» գ/արտ. տնտեսական միավորման նախագահ և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: