Արմենակ Լևոնի Մնջոյանը ծնվել է 1904 թ․ նոյեմբերի 23-ին Սարիղամիշում (Կարսի մարզ)։ Վախճանվել է 1970 թ․ փետրվարի 20-ին Երևանում։
Դեռ դպրոցական տարիներից աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) դեղատանը որպես աշակերտ:
1922 թ. Ա.Մնջոյանը տեղափոխվել է Երևան:
1923-1924 թթ. աշխատել ՀԽՍՀ առողջապահության նախարարության դեղատնային վարչությունում որպես ասիստենտ, ռեցեպտար, հսկիչ։
1924 թ. ավարտել է Երևանի երկրորդ աստիճանի դպրոցը։
1928 թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիադեղագործական ֆակուլտետը:
1933 թ. ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը:
1928-1938 թթ. կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ դեղատների վարչության գիտահետազոտական արտադրական լաբորատորիան:
1936-1939 թթ․ ՀԽՍՀ Կիրովի շրջանային խորհրդի պատգամավոր։
1937 թ․ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան «Հայաստանի այրվող թերթաքարերը և նրանց օգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ» թեմայով։
1937-1939 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
1937-1946 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
1942-1951 թթ. եղել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
1942-1949 թթ․ ԽՍՀՄ բժշկա-արդյունաբերության նախարարության և ՀԽՍՀ առողջապահության նախարարության հատուկ լաբորատորիայի տնօրեն
1944 թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիան տեղական ցավազերծման նոր միջոցների սինթեզման գծով։
1945 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
- պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով։
1945-1949 թթ․ ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ինստիտուտի տնօրեն։
1949-1955 թթ․ դեղագործական քիմիայի լաբորատորիայի տնօրեն։
1950 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1953 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1953-1967 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։
1953-1960 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։
1954-1957 թթ. հանդիսացել է 26 կոմիսարների շրջկոմի պլենումի անդամ։
1955-1970 ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն։
1955 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
1956 թ․ տուրիստական շրջագայություն Եվրոպայով։
1957-1962 թթ․ «ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր։ Քիմիական գիտություններ» ամսագրի պատասխանատու քարտուղար։
1958 թ. մասնակցել է Անեսթեզիոլոգների համաշխարհային կոնգրեսին (Իտալիա)։
1958, 1961 թթ. ուղևորություն Չեխոսլովակիա՝ փորձի փոխանակման նպատակով:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։
1962 թ. մասնակցել է համաշխարհային քիմիական ցուցահանդեսին (Ֆրանսիա):
1962, 1969 թթ. ուղևորություն Հունգարիա՝ փորձի փոխանակման նպատակով:
1964-1967 թթ. ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1965 թ. ուղևորություն Ռումինիա՝ փորձի փոխանակման նպատակով:
1966 թ. մասնակցել է քիմիական սարքավորումների միջազգային ցուցահանդեսին (Իտալիա):
1967 թ. պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով։
- կառավարական պատվիրակության կազմում մասնակցել է Համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսին (Կանադա):
1969 թ. արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
- քաղաքային խորհրդի պատգամավոր։
- մասնակցել է հետերոցիկլիկ միացությունների քիմիայի միջազգային կոնգրեսին (Ֆրանսիա)։
- պարգևատրվել է Լենինի երրորդ շքանշանով։
1972 թ. Հայաստանի ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կոչվել է Ա. Լ. Մնջոյանի անունով։
1978 թ․ շնորհվել է ՀԽՍՀ Պետական մրցանակ։