Cover Image
close this bookՄկրտչյան Լևոն Մկրտչի (1933-2001)
View the documentԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչի Մկրտչյանը ծնվել է 1933 թ. մարտի 2-ին Ախալցխա քաղաքում։ Վախճանվել է 2001 թ. օգոստոսի 22-ին Երևանում։
1952-1954 թթ. ուսանել է Բաթումի ծովագնացության ուսումնարանում։
1954 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։
1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասախոսական աշխատանքի է անցել մայր բուհում։
1958-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանում դասախոս։
1965 թ. ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
1971 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1973 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1973-2000 թթ. ՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1974-1978 թթ. Երևանի պետական համալսարանի ռուսական լեզվաբանության և թարգմանության տեսության ամբիոնի վարիչ։
1975-1979թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
1978 թ. արժանացել է ԽՍՀՄ Գրողների Միության մրցանակին։
1978-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանում ռուս գրականության ամբիոնի վարիչ։
1980-1998 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան։
1981 թ. արժանացել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1983 թ.՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
1998-2001 թթ. եղել է Երևանի Ռուս – հայկական / սլավոնական / համալսարանի հիմնադիր-ռեկտորը։
Ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։