Cover Image
close this bookՏերտերյան Արսեն Հարությունի (1882-1953)
View the documentԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արսեն Հարությունի Տերտերյանը ծնվել է 1882 թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում / Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաք/: Վախճանվել է 1953 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:
1892 թ. ընդունվել է Շուշիի հոգևոր սեմինարիան:
1902 թ. ավարտել է սեմինարիան:
- Ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
1905 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանը և նշանակվել ուսուցչական աշխատանքի Շուշիի հոգևոր սեմինարիայում:
1905-1907 թթ. հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում:
1905 թ. «Տարազում» լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։
1907-1909 թթ. սովորել է Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտում:
1909-1920 թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդել է հայ գրականության պատմություն և գրականության տեսություն առարկաները:
1910 թ. Լույս են տեսել «Միքայել Նալբանդյան. Ազգության հրապարակախոսը» և «Վահան Տերյան. Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» աշխատությունները։
1920-1953 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս:
1929-1953 թթ. Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ:
1930 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1940 թ. շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
- Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` առանց ատենախոսության պաշտպանության:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:
1945 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով: