Cover Image
close this bookԹերզյան Երվանդ (1939-)
View the documentԵ. ԹԵՐԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը հայ էր, մայրը՝¬ հույն. այսպիսով, հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը՝ հայ մեծ գիտնական: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեի ամերիկյան համալսարանում: 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963 թ. ստացել է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ՝ 1965թ.` գիտությունների դոկտորի աստիճան:
1965թ.-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ: Նրա գիտական և մանկավարժական կարիերան այդուհետ միայն վերելք էր գրանցելու, քանզի տաղանդավորը և աշխատասերը համատեղվել էին մեկ մարդու մեջ: 1965-1967թթ. Երվանդ Թերզյանը դառնում է Պուերտո Ռիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, իսկ 1967-1972թթ. արդեն աստղագիտության պրոֆեսորի օգնական էր: 1968-1974թթ.`նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.` աստղագիտության դոցենտ: 1977թ. ստանում է Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսորի կոչում:
1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության μաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.`տնօրեն և գլխավորեց այս մեծ բաժանմունքը շուրջ 20 տարի: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության և կրթության զարգացման Նյու Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է:
2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001թ.-ից նա Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահն է:
Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին: Նշված արդյունքները ստացվել են այլ գործընկերների, որոնց թվում նաև հայազգի գիտնականների հետ համատեղ:
Այս տարիների ընթացքում Թերզյանը հրատարակել է ավելի քան 232 գիտական հոդված և 6 գրքի խմբագիր է: Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը:
1965թ.-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ: Նրա գիտական և մանկավարժական կարիերան այդուհետ միայն վերելք էր գրանցելու, քանզի տաղանդավորը և աշխատասերը համատեղվել էին մեկ մարդու մեջ: 1965-1967թթ. Երվանդ Թերզյանը դառնում է Պուերտո Ռիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, իսկ 1967-1972թթ. արդեն աստղագիտության պրոֆեսորի օգնական էր: 1968-1974թթ.՝ նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.՝ աստղագիտության դոցենտ: 1977թ. ստանում է Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսորի կոչում: 1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության μաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.՝ տնօրեն և գլխավորեց այս մեծ բաժանմունքը շուրջ 20 տարի: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության և կրթության զարգացման Նյու Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է: 2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001թ.-ից նա Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահն է:
Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին: Նշված արդյունքները ստացվել են այլ գործընկերների, որոնց թվում նաև հայազգի գիտնականների հետ համատեղ: Այս տարիների ընթացքում Թերզյանը հրատարակել է ավելի քան 232 գիտական հոդված և 6 գրքի խմμագիր է: Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը: Անհրաժեշտ է նշել պրոֆ. Թերզյանի գործունեության ժամանակակից երկու կարևորագույն ուղղությունները, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում աստղագիտության և ընդհանրապես գիտության զարգացմանը. նրա դերը ANSEF-ի և ArAS-ի ստեղծման և գործունեության մեջ:
Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ANSEF) հիմնադրվել է 1999թ. Նյու Յորքում՝ մի խումբ հայ գիտնականների և այլ մտավորականների կողմից, որոնց թվում է նաև Երվանդ Թերզյանը: Հիմնադրման օրվանից պրոֆ. Թերզյանը ANSEF-ի գիտական խորհրդի նախագահն է: ANSEF-ը տրամադրում է հետազոտական դրամաշնորհներ: 2001-2008թթ. ընթացքում դրամաշնորհի է արժանացել մոտ 200 նախագիծ, յուրաքանչյուրը‘ 5000-ական ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ ավելի քան 500 գիտնականներ օգտվել են այս աջակցությունից: աջակցությունից: 2002թ. առ այսօր Թերզյանը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահն է: Նա մեծապես նպաստում է ընկերության գոյությանը և գործունեությանը և մեծ դեր ունի Հայաստանում և արտասահմանում ապրող աստղագետների միջև կապեր հաստատելու գործում: 2004թ. Թերզյանը երիտասարդ աստղագետների համար հիմնադրեց ArAS-ի տարեկան մրցանակ և հովանավորում է այդ մրցանակները: Ութ երիտասարդ աստղագետներ են ստացել այդ մրցանակը, որն իրավամբ կարելի է անվանել «Երվանդ Թերզյանի մրցանակ»: (Նյութի պատրաստման ընթացքում օգտվել ենք Հայկական աստղագիտական ընկերության կայքից):
Նա այսօր էլ ակտիվորեն աշխատում է և ջանում է իր գիտելիքները փոխանցել երիտասարդ գիտնականներին: Դրա լավագույն օրինակը 2012թ. սեպտեմμերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցած երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի բացումն է, որտեղ դասախոսություններով հանդես եկավ նաև պրոֆեսոր Երվանդ Թերզյանը:
Հաշվի առնելով Երվանդ Թերզյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 1990 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Վերջերս լրացավ Երվանդ Թերզյանի ծննդյան 75-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը ջերմորեն շնորհավորեց մեծանուն գիտնականին:
Երվանդ Թերզյանն այսօր էլ իր նպաստն է բերում աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

«Գիտություն» 2014, մարտ, № 3