Cover Image
close this bookԹամրազյան Հրանտ Սմբատի (1926-2001)
View the documentՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թ.սեպտեմբերի 26 – ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում / ՀՀ Տավուշի մարզ /։ Վախճանվել է 2001 թ. փետրվարի իննին Երևանում։
1943 թ. ավարտել է Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը։
1943-1948 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1944-1945 թթ. սովորելուն զուգընթաց աշխատել է ՀՍՍՀ Ռադիոկոմիտեում՝ որպես թղթակցական ցանցի ղեկավար։
1945-1948 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ բաժնի վարիչ։
1948-1952 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտացումով։
1952-1955 թթ. աշխատել է Հայաստանի Հրատպետկոմի գեղարվեստական գրականության բաժնում՝ որպես ավագ խմբագիր։
1954 թ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1955 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1958 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես հայ գրականության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ նույն ամբիոնի դոցենտ։
1962 թ. «Շիրվանզադեի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1964 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1968-1980 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի սովետահայ գրականության ամբիոնի վարիչը։
1970 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1973 թ. «Երիտասարդ Չարենցը» աշխատության համար շնորհվել է Հայաստանի Գրողների միության գրական Առաջին մրցանակ։
1974 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի՝ իններորդ դասարանի «Հայ գրականության» դասագրքի համար։
1986 թ. «Հայ քննադատություն» աշխատության առաջին և երկրորդ գրքերը արժանացել են Հայաստանի Գրողների միության՝ Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակին։
1986 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1986 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշանով»։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։