Cover Image
close this bookՋահուկյան Գևորգ Բեգլարի (1920-2005)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ.Բ.ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Բ. ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է 1920 թ.ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Տաշիրի շրջանի Մեծավան) գյուղում։ Վախճանվել է 2005 թ. հուլիսի 6-ին Երևանում։:
1927-1935 թթ.սովորել է Ստեփանավանի ածխատանքային դպրոցում։
1935-1937 թթ․ սովորել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում։
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1942 թ․ Քանաքեռի մանկքաղաքի դպրոցի տնօրեն։
1942-1943 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1943-1944 թթ․ Ն․ Ախտայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
1944-1947 թթ․ Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։
1945- 2005 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
1945-1949 թթ. բանասիրական ֆակուլտետի ավագ դասախոս։
1948-1957 թթ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ։
1947 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1949-1950 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1949 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում։
1955 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1957-1970 թթ. Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ։
1958 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1959-1962 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1962-2005 թթ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն։
1963-1965 թթ․ Երևանի քաղաքային սովետի պատգամավոր։
1965 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
1968 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
1970 թ. պարգևատրվել է « Աշխատանքային արիության համար» մեդալով։
- Պարգևատրվել է Մխիթարյան միաբանության հոբելյանական արծաթե մեդալով։
1971-1973 թթ․ Երևանի քաղաքային սովետի պատգամավոր։
1974 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- Ընտրվել է Եվրոպայի լեզվաբանական ընկերության անդամ։
1974-2005 թթ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։
1976 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1979 թ. գիտական գործուղում Իտալիա, ԱՄՆ։
1980 թ. ընտրվել է ԱՄՆ-ի լեզվաբանական ընկերության անդամ։
- Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։
- Պարգևատրվել է Մաշտոցի անվան Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։
1980-2005 թթ. «Հայ լեզվաբանության տարեգիր» (Annual of Armenian linguistics (USA) պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
1981 թ. պարգևատրվել է Հայաստանի ԳԱ «Վաստակագրով»։
1981-1983 թթ․ Երևանի քաղաքային սովետի պատգամավոր։
1985 թ. պարգևատրվել է ՍՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի արծաթե մեդալով։
1986 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
1987 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան» մենագրության համար։
1988-1993 թթ. «Вопросы языкознания» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։
1990 թ. պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի մեդալով՝ գիտական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար։
- Ստացել է Հայաստանի ԳԱ «Մեծարման գիր»։
1990-2005 թթ. «Studia indogermanica» հանդեսի գիտական խորհրդատու։
1994 թ. շնորհվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության մրցանակ՝ «Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը» աշխատության համար։
1995 թ. Արժանացել է ՀՀ գիտության ազգային մրցանակի։