Cover Image
close this bookԹախտաջյան Արմեն Լևոնի (1910-2009)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

Արմեն Լեոնի Թախտաջյանը ծնվել է 1910 թ. հունիսի 10-ին Շուշիում: Վախճանվել է 2009 թ. նոյեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում:
1918 թ. ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։
1928 թ․ ավարտել է դպրոցը Թիֆլիսում:
1928-1931 թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում:
1931- 1932 թթ․ ուսանել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտում:
1932 թ. լաբորանտ Կիրառական բուսաբանության և նոր մշակաբույսերի համամիութենական ինստիտուտի Սուխումի մերձարևադարձային բաժանմունքում։
1932–1935 թթ. եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտաշխատող։
1935–1943 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1938թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանություն։
1938–1948 թթ.՝ ԵՊՀ մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ:
1943 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1943 թ. ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէաբանության բաժնի վարիչ:
1943–1948 թթ. դարձել է Հայաստանի ԳԱ բուսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրեն:
1944 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1945 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1946-1948թթ. Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ։
1947 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1949–1961 թթ. Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր:
1951–1954 թթ. Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի կենսաբանության և հողագիտության ֆակուլտետի դեկան:
1954–1962 թթ. ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ:
1958 թ․ պարգևատրվել է «Լենինգրադի 250-ամյակի հիշատակին» շքանշանով:
1958-1963 թթ․ «Палеонтологический журнал» ամսագրի խմբագրակազմի անդամ:
1963-1976 թթ․ ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժին:
1966 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
1967 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչումին:
1968 թ. ընտրվել է Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ։
1969 թ․ Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր։
1970-1975 թթ. XII միջազգային բուսաբանական կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ։
1971 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
- ընտրվել է ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Նորվեգիայի Ազգային ԳԱ անդամ։
- ընտրվել է Ամերիկյան, Բուլղարիայի, Լեհաստանի, Էդինբուրգյան բուսաբանական ընկերությունների անդամ։
1972 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:
- ընտրվել է Գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ։
- ընտրվել է Հնդկաստանի Պալեոբուսաբանական ընկերության անդամ։
1973-2009 թթ. Համամիութենական բուսաբանական ընկերության նախագահ։
1975 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1975 թ․ բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ:
1975 թ. Լենինգրադում կայացած XII միջազգային բուսաբանական կոնգրեսի նախագահ։
1977–1986 թթ. ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի ֆլորայի, կարգաբանության և էվոլյուցիայի բաժնի վարիչ, ապա նաև նույն ինստիտուտի տնօրեն:
1986-2009 թթ․ ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինության խորհրդական:
1981 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
1990 թ. արժանացել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչմանը։
- արժանացել է Ալլերտոնի անվան մրցանակի:
1997 թ․ արժանացել է Հենրի Շոույի անվան մրցանակի:
2000 թ․ Հայաստանում արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
2009 թ. պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2022 թ․ Երևանի Այգեստանի 7-րդ փողոցը անվանակոչվել է Արմեն Թախտաջյանի անունով:
2023 թ․ Երևանի բուսաբանական այգու տարածքում տեղադրվել է Արմեն Թախտաջյանի կիսանդրին։