Cover Image
close this bookՏերտերյան Արսեն Հարությունի (1882-1953)
View the documentԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Հայագիտության մեծ երախտավորների շարքում պատվավոր տեղ է գրավում ականավոր գրականագետ և բազմավաստակ մանկավարժ Արսեն Տերտերյանը:
Նա պատկանում է մեր այն մեծերի թվին, որոնք իսկապես աշխատանքի տիտաններ էին և իրենց կյանքով ու գործով, ստեղծագործական լարումով և մաքառումներով նոր ուղիներ են բացել մայրենի մշակույթի պատմության մեջ, մեծապես նպաստել սերունդների դաստիարակությանը»:

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Արսեն Հարությունի Տերտերյանը ծնվել է 1882 թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում / Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաք/: Վախճանվել է 1953 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:
1892 թ. ընդունվել է Շուշիի հոգևոր սեմինարիան:
1902 թ. ավարտել է սեմինարիան:
- Ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
1905 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանը և նշանակվել ուսուցչական աշխատանքի Շուշիի հոգևոր սեմինարիայում:
1905-1907 թթ. հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում:
1905 թ. «Տարազում» լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։
1907-1909 թթ. սովորել է Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտում:
1909-1920 թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդել է հայ գրականության պատմություն և գրականության տեսություն առարկաները:
1910 թ. Լույս են տեսել «Միքայել Նալբանդյան. Ազգության հրապարակախոսը» և «Վահան Տերյան. Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» աշխատությունները։
1920-1953 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս:
1929-1953 թթ. Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ:
1930 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1940 թ. շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
- Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` առանց ատենախոսության պաշտպանության:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:
1945 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:

Հայ գրականագիտության զարգացման ճանապարհին և բարձրագույն կրթության ասպարեզում ակադեմիկոս Արսեն Հարությունի Տերտերյանը բացառիկ դեր է խաղացել:
Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում / Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաք/, 1882 թվականի դեկտեմբերի 22-ին: Նախնական կրթությունը նա ստացել է գյուղի ծխական դպրոցում, ավարտելով դպրոցը` ընդունվել է Շուշիի հոգևոր սեմինարիան, այնուհետև` Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Մեծ հաջողությամբ ավարտելով ճեմարանը` Ա. Տերտերյանը 1905-1907 թթ. Շուշիի հոգևոր սեմինարիայում և 1909-1920 թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդում է գրականության պատմություն և գրականության տեսություն: 1907-1909 թթ. նա մեկնում է Պետերբուրգ, ընդունվում հոգենյարդաբանական ինստիտուտ, բայց հիվանդության պատճառով ընդհատում է ուսումնառությունը, վերադառնում է Հայաստան և շարունակում մանկավարժական աշխատանքը:
1920 թ. վերջերից Ա. Տերտերյանը Երևանի համալսարանում հայ գրականություն է դասավանդում, իսկ 1929 թվականից նա նշանակվում է հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ:
Արսեն Տերտերյանի անվան հետ են կապված համալսարանական գրական կյանքի ավելի քան երեսուն տարիները: Օժտված լինելով ստեղծագործական եռանդով, կյանքի ու գրականության ներքին կապի խոր և նուրբ զգացողությամբ` նա կարողացել է ստեղծել լուրջ գրականագիտական դպրոց, մշակել գրական ճաշակ ու աշխարհայացք:
Գրականագետի առաջին գրքերում նկատելի են թեմատիկ սահմանափակումները, կերպարների նույնականացումը, գրական ժանրերի խիստ տարաբաժանումը, քաղաքացիական պաթոսի օտարումը քնարերգությունից և այլն: Միաժամանակ, Ա. Տերտերյանը նպատակասլաց կռիվ է մղում պահպանողական և լիբերալ քննադատության որոշ սահմանափակումների դեմ, հակադրվում արվեստի յուրահատկության անտեսման փաստերին և զուտ հրապարակախոսության դիրքերից ժամանակի իսկական արվեստագետներին նսեմացնելու երևույթներին: Տեսական լայն հետաքրքրություններ ունեցող գրականագետը աչքի է ընկնում իբրև քննադատ, ստեղծում է հրաշալի էջեր Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի քնարերգության, Նար-Դոսի երկերի հոգեբանական տարերքի, Մուրացանի ռոմանտիզմի, Թումանյանի պոեզիայի փիլիսոփայական շերտերի մասին, տեսնում նոր շրջանի գրողների առաջընթացը` հրապարակախոսությունից դեպի տիպականացումը և հոգեբանական քննությունը:
Արսեն Տերտերյանը հայ դեմոկրատական գրական երիտասարդության ակնառու դեմքերից էր: Այդ սերնդի մարդիկ լավ էին հասկանում, որ ազգային կյանքը չի կարող մնալ հին շրջանակների մեջ, այն մշտապես զարգացում է ապրում: Տերտերյանն իր մեջ հիանալիորեն զուգակցում էր տեսաբանի, քննադատի և գրականության պատմաբանի ձիրքերը, հետագայում իր ստեղծագործական կյանքի մի նշանակալից մասը նվիրում է հայ գրականության գիտական պատմության ստեղծմանը: Դժվար որոնումները ու տենդագին աշխատանքը նրան տանում են դեպի ճշմարիտ գիտություն: Արտասովոր ոգևորությամբ և շիկացումով նա գրում է իր լավագույն երկերը: Լույս են տեսնում «Միքայել Նալբանդյանի էսթետիկան», «Հակոբ Պարոնյանի գեղագիտական հայացքները» իրենց տեսակի մեջ շատ կարևոր երկերը: Տերտերյանի երկերում ուրվագծվում են նաև հայկական ռոմանտիզմի պատմությունը և պատմավեպի անցած ճանապարհը: Այդ բնագավառում առանձնապես էական դեր խաղաց «Աբովյանի ստեղծագործությունը» արժեքավոր աշխատությունը: Տերտերյանը խորությամբ բնութագրում է Աբովյանի դարաշրջանը, գրական-քաղաքական մթնոլորտը և գրողի դեմոկրատական հայացքների կենսական ակունքները:
Արսեն Տերտերյանի գիտական և մանկավարժական վաստակը բարձր է գնահատվել. 1940 թ. առանց ատենախոսության պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 1943 թ. նա ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր անդամների կազմում:
Գրականագետի ստեղծագործական հայտնագործումները նոր ուժով են շարունակվում Հայրենական պատերազմի տարիներին: Նա բացահայտում է հայ գրականության հայրենասիրական հզոր ոգին: «Ալիշանը և հայրենասիրությունը», «Հայրենասեր կինը Ծերենցի վեպերում», «Սունդուկյանը և ժողովուրդների բարեկամությունը», «Թումանյանի հայրենասիրական պոեզիան», երկեր, որոնք ապացույցն են գրականագետի քաղաքացիական բարձր ոգու: Այս երկերում Տերտերյանը նորովի է գնահատում արևելահայ և արևմտահայ գրականության հարուստ բովանդակությունը: Նա ուներ գրական երևույթների և փաստերի խոր իմացություն, հրաշալի գիտեր հայ գրականության երկու հատվածների պատմական ընթացքը, օժտված էր արտասովոր հիշողությամբ և փաստերը զուգորդելու մեծ կարողությամբ: Այս ամենի շնորհիվ նա ստեղծում էր հայ նոր գրականության զարգացման համայնապատկերը, հավասար ուշադրությամբ քննում երկու հատվածների նշանակալից երկերը:
Մերժելով բոլոր տեսակի չափազանցություններն ու ձախությունները` տաղանդավոր գրականագետը պատմական ընթացքի լույսի տակ գնահատում է Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Գրիգոր Զոհրապի, Ղևոնդ Ալիշանի, Ծերենցի երկերը, համալսարանում ևս ստեղծում է և մեծ հաջողությամբ կարդում «19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ գրականության» դասընթացը:
Շատ կարևոր էին նաև հետպատերազմյան շրջանում գրված մի շարք աշխատություններ` նվիրված հայ խոշոր ռեալիստների ստեղծագործությանը: Նկատի ունենք «Շիրվանզադեի տիպերի հանրագիտարանը», «Պերճ Պռոշյան» ծավալուն երկերը և «Զոհրապի արվեստը» աշխատությունը, Նար-Դոսին նվիրված ուշագրավ գործերը: Այսպիսով` Ա. Տերտերյանը վիթխարի աշխատանք է կատարել ոչ միայն հայ ռոմանտիզմի, երգիծանքի և գեղագիտության, այլ նաև ռեալիզմի գիտական պատմության ստեղծման ճանապարհին: Նա քննել է ռեալիզմի թեմատիկ հարստությունը, տիպական արվեստը, հոգեբանական և հասարակական տարերքը, պոետիկան, ազգային և համաշխարհային չափանիշները:
Խոշոր ռեալիստների գործերը քննելիս` նա հերքել է ռեալիզմի հոգեբանական արժեքը թերագնահատելու հին ու նոր միտումները, ցույց է տվել այդ ուղղության ուղղորդող ազդեցությունը մարդու ներաշխարհի և իդեալներն արտացոլելու ասպարեզում:
Տերտերյանը հիմք է դրել նաև գրական առնչությունների, ժողովուրդների գրական-մշակութային կապերի պատմությանը: Պատերազմի տարիներին լույս տեսան «Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան», «Ռուս մեծ առակախոս բանաստեղծը», «Կռիլովը հայ գրականության մեջ» աշխատությունները: Պատերազմից հետո նա հրատարակեց «Վ.Գ. Բելինսկին և հայ գրականությունը» ուսումնասիրությունը և «Վ.Գ. Բելինսկի» ծավալուն մենագրությունը:
Արսեն Տերտերյանը հարստացնում և ամբողջացնում էր իր մեծ ժառանգությունը:
Երախտագետ աշակերտների և հետնորդների համար Արսեն Տերտերյանը մնում է որպես խոշոր գիտնական ու բարոյական մեծություն, որպես մարդ` անբասիր ու անաղարտ:

Տերտերյան, Արսեն Հարությունի.
Բարենորոգում թե՞ հեղափոխություն: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 35. - էջ 346-347:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Գրողի ազատության հարցը: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 31. - 316-317, № 33. - էջ 334. - [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Եղեռնի ուրվականը: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 27. - էջ 282-285. - [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ի՞նչ է հերոսությունը: Անձնազոհ հերոս Ռազեն Ստուրուայի հիշատակին: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 34. - էջ 338-339. - [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Խորհրդածություններ: (Հայ- թուրքական ընդհարումների մասին): Տարազ (Թիֆլիս). – 1905. - № 35. - էջ 347-348. - [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Խորհրդածություններ: Ի՞նչ կլիներ մարդկային կյանքը առանց դժբախտությունների: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 29. - էջ 299-300. - [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Կուլտուրակա՞ն թե անկուլտուրական: [Հայերի մասին]: Տարազ (Թիֆլիս). - 1905. - № 21. - էջ 234-236, № 26. - էջ 276-277:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Խորհրդածություններ: (Հայ-թուրքական փոխհարաբերությունների շուրջը): Տարազ (Թիֆլիս). - 1906. - № 1. - էջ 6:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Կորստաբեր թյուրիմացություն: [Կովկասյան վարչության` հայերի նկատմամբ վարած թշնամական վերաբերմունքի մասին]: Տարազ (Թիֆլիս). - 1906. - № 10. - էջ 73-74:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հորիզոն. - 1910, 22, 25, 26 օգոստոսի: Իշխանյան Բ. Հասարակական գաղափարները Ռ. Պատկանյանի և Ս. Շահազիզի բանաստեղծություններում. - Թիֆլիս: Հրատ Գուտենբերգի. - 1910. – Գրախոսություն:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Միքայել Նալբանդյան: Ազգության հրապարակախոսը: Ալեքսանդրապոլը: Տպ. Ղասապյանցի, 1910 (կազմի վրա` 1911). - 193 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պատասխան պրն. Իշխանյանին: Հորիզոն. - 1910. - 15, 21, 23 հոկտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վահան Տերյան: Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը: Թիֆլիս: Տպ. Հերմես. - 1910. - 106 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հովհաննես Թումանյան: Հայրենի եզերքի քնարերգուն: Արարատ. - 1911, № 6. - էջ 498-502: № 7. - էջ 592-605: № 8. - էջ 692-700: № 9. - էջ 775-786: № 1. - էջ 854-860: № 11. - էջ 937-948: № 12. - էջ 1012-1023:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հովհաննես Թումանյան: Հայրենի եզերքի քնարերգուն: Վաղարշապատ. - 1911. - 84 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադե: Հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը: (Երեսնամյա գրական գործունեության առթիվ): - Թիֆլիս: Տպ. Կուլտուրա. - 1911. - 198 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի հոբելյանի առթիվ: Մշակ. - 1911. - 22 մայիսի [Ստորագր.` Ա.Տ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Սիպիլ: Հորիզոն. - 1911. - 29 հունիսի, 2 հուլիսի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վ.Գ. Բելինսկի: (Ծննդյան 100-ամյակի առթիվ. 1811-1911): Հորիզոն. - 1911. - 3, 4 հունիսի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հովհաննես Հովհաննիսյան: Սիրո և կարեկցության երգիչը: (Երեսնամյա հոբելյանի առիթով: 1882-1912): - Եր.: Տպ. Լույս. - 1912. - 104 էջ. - 1 թ. պորտր. (Հրատ. "Կռան" շաբաթաթերթի. № 1):
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հովհաննես Թումանյան: Հայրենի եզերքի քնարերգուն: Արարատ. - 1912. - № 1. - էջ 38-48:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պոռնոգրաֆիա և գեղարվեստ: [Արամ Չարըգի "Սիրուն աղջիկ մը տասներեք տարեկան" բանաստեղծության առթիվ]: Հորիզոն (Թիֆլիս). - 1912. - 27 ապրիլի, 28 ապրիլի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Լևոն Շանթ: Սեռի և դասալքության երգիչը: Արարատ. - 1913. - № 4. - էջ 352-375; № 5. - էջ 437-468:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Միսաք Մեծարենց: Հորիզոն (Թիֆլիս). - 1913. - 22 հունվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացանը որպես մտածող և գեղագետ: (Գրական-քննադատական ուսումնասիրություն): Շողեր: Ժողովածու. - Սանկտ Պետերբուրգ. - 1913. - № 1. - էջ 165-298:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացանը որպես մտածող և գեղագետ: (Գրական-քննադատական ուսումնասիրություն): - Սանկտ Պետերբուրգ. - 1913. - 138 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նար-Դոսի ստեղծագործությունը: (Գրական-քննադատկան ուսումնասիրություն): Նոր հոսանք (Թիֆլիս). - 1913. - № 2. - էջ 404-415, № 3. - էջ 606-616, № 4-5. - էջ 880-904:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նար-Դոսի ստեղծագործությունը: (Գրական-քննադատկան ուսումնասիրություն): Թիֆլիս. տպ. Ա.Մ. Կերեսելիձեի. - 1913. - 75 էջ: ("նոր հոսանքի" գրադարան. № 9):
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շանթի "Հին աստվածներ" դրաման: Հորիզոն (Թիֆլիս). - 1913. - 2 մարտի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ավետիք Արասխանյան: Նոր հոսանք (Թիֆլիս). - 1914. - № 1. - էջ 115-129: № 2. - էջ 294-302: №3. - էջ 439-447: № 5. - էջ 780-787: № 7-8. - էջ 1219-1231:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Գործ (Բաքու). - № 9-10, Բ մաս. - էջ 224-231: Մանվելյան Մ. Երկերի ժողովածու։ Հ. 2. - Թիֆլիս. - 1917. – Գրախոսություն:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ռուսահայ հրապարակախոսությունը և ազգայնությունը: (1. Ավետիք Արասխանյան): Գործ (Բաքու). - 1917. - № 7-8. - Բ մաս. - էջ 15-34:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նկատողություններ ՐաՖՖիի մասին: Աշխարհայացքը: Բանբեր Էջմիածնի գիտական ինստիտուտի. - Գիրք Ա-Բ. - 1921-1922. - էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականություն: (Համառոտ դասընթաց): - Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1922. - Պր. 1. - 45 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մեր նովելիստները: (Ստեփան Զորյան): Խորհրդային Հայաստան. - 1922. - 29 հոկտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մեծ քաղաքի արվարձանը Նար-Դոսի երկերում: [Առաջաբան]: Նար-Դոս. Մեր թաղը. - Եր. - 1926. - էջ 3-15:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նկատողություններ մեր գյուղագիրների մասին: Գիտական տեղեկագիր / Երևանի պետական համալսարան. - 1927. - № 2-3. - էջ 258-318:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նկատողություններ մեր գյուղագիրների մասին: -Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1927. - 63 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ալազանի "Ճանապարհին" վեպը: Նոր ուղի. - 1929. - № 6. - էջ 145-163:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Գրական ոճի սոցիոլոգիան: Նոր ուղի. - 1929. - № 1. - էջ 252-280: № 2-3. - էջ 215-238:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Լալվարի որսի" գրական-հասարակական արժեքը: [Առաջաբան]: Միրաքյան Վ. Լալվարի որսը. - Եր.: Հայպետհրատ. - 1929. - էջ 3-16:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ծերենց: Տեղեկագիր ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի. - 1929. - № 4. - էջ 138-159: - [Կազմի վրա` 1930 թ.]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նալբանդյանի գրական հայացքները: Նոր ուղի. - 1929. - № 4. - էջ 159-181:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վ. Միկուլիչի մեմուարները Տոլստոյի մասին: Նոր ուղի. - 1929. - № 5. - էջ 216-224:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ֆրիչեն իբրև քննադատ: Գրական դիրքերում. - 1929. - № 12. - էջ 63-68:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Գրական ազդեցության պրոբլեմը: Գիտական աշխատություններ / Երևանի պետական համալսարան. - 1930. - № 6. - էջ 53-61:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ.: Առաջադրանք 1-16: Եր.: պետ համալսարանի հրատ. - 1930-1931: (Հայաստանի մանկավարժական ին-ին կից հեռակա ուսման բյուրո): Ձեռագրի իրավունքով:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ջավախեցին իբրև գյուղագիր: [Առաջաբան]: Ջավախեցի: Պատկերներ. - Եր.: Պետհրատ. - 1930. - էջ 3-12:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունը: [Առաջաբան]: Պարոնյան Հ. Երկերի լիակատար ժողովածու. - Եր. - 1931. - Հ. 1. - էջ XI-XXXVII:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պարոնյան Հ. Երկերի լիակատար ժողովածու: Խմբ.` Ա. Տերտերյան. - Եր.: Պետհրատ. – 1931:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նար-Դոսի պատմվածքները: [Առաջաբան]: Նար-Դոս. Ընտիր պատմվածքներ. - Եր: Պետհրատ. - 1934. - էջ 5-17:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մի քանի խոսք Երվանդ Օտյանի մասին: [Առաջաբան]: Օտյան Ե. Երկերի ժողովածու. - Եր.: Պետհրատ. - 1935. - էջ V-XXI:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացանը իբրև գյուղագիր: [Առաջաբան]: Մուրացան. Ընտիր երկեր. - Եր. - Մ. . - 1936. - Հ. 1. - էջ IX-XXXIX:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացանի "Լուսավորության կենտրոնը": [Առաջաբան]: Մուրացան. Ընտիր երկեր. - Եր.-Մ. - 1936. - Հ. 2. - էջ VII-XXX:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացան. Երկեր։ Հ. 1-3: Խմբ.: Տերտերյան Ա. Հ. - Եր.-Մ. - Պետհրատ. – 1936:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացանի պատմվածքները: (Առաջաբան): Մուրացան. Ընտիր երկեր . - Հ. 3. - Եր.-Մ. - Պետհրատ. - 1936. - էջ VII-XXV:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Երվանդ Օտյանի ստեղծագործությունը: Խորհրդային գրականություն. - 1937. - №1. - էջ 2332-267: № 3. - էջ 111-138:

Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ.: Պրակ 1-8: Պր. 1: Փափազյան: 1938: 61 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ. Պրակ 1-8: Պր. 2: Հ. Հովհաննիսյան: 1938: 80 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ. Պրակ 1-8: Պր. 3: Հ. Թումանյան: 1938: 94 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Тертерян, Арсен Арутюнович.
Великий народный эпос: [1000-летие эпоса "Сасунци Давид"]: Коммунист (Ереван). - 1938. - 24 сентября.
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Գևորգ Մարզպետունին" իբրև պատմական վեպ: [Առաջաբան]: Մուրացան. Ընտիր երկեր. - Եր. - 1939. - Հ. 4. - էջ IX-XLVII:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Գևորգ Մարզպետունին" իբրև պատմական վեպ: [Առաջաբան]: Գրական թերթ. - 1939. - 20 հունիսի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ.։ Պրակ 1-8: Պր. 4: Ա. Ծատուրյան: 1939: 72 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ.։ Պրակ 1-8: Պր. 5: Ա. Իսահակյան: 1939: 111 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ.։ Պրակ 1-8: Պր. 6: Շ. Կուրղինյան: 1939: 43 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ.։ Պրակ 1-8: Պր. 7: Հ. Հակոբյան: 1939: 76 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ.։ Պրակ 1-8: Պր. 8: Վ. Տերյան: 1939: 58 էջ: (Սղագրված դասախոսություններ` ձեռագրի իրավունքով): (Հայկ. ԽՍՀ Լուսժողկոմատ: Երևանի պետական համալսարան): [Ապակետիպ]:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նալբանդյանի էսթետիկան: Գիտական աշխատություններ / Երևանի պետական համալսարան. - 1939. - Հ. 10. - էջ 5-115:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պուշկինը հայ գրականության մեջ: Գիտական աշխատություններ / Երևանի պետական համալսարան. - 1939. - Հ. 10. - էջ 113-117:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Սասունցի Դավթի" հազարամյակը: Սասունցի Դավիթ: (Հոդվածների ժողովածու` նվիրված էպոսի հազարամյա հոբելյանին). - Եր. : Երևանի համալսարանի հրատ. - 1939. - էջ III-XL:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Րաֆֆու "Սամվել" պատմական վեպը: [Առաջաբան]: Սամվել. - Եր.: Պետհրատ. - 1940. - էջ VII-XV:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Աբովյանի ստեղծագործությունը: Եր. - 1941. - 388 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Աբովյանի ստեղծագործությունը: Գրական թերթ. - 1941. - 30 ապրիլի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ինչես ստեղծվեց համալսարանը (Երևանում): Սովետական Հայաստան. - 1941. - 26 հունվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայ նոր գրականության հիմնադիրը: (Խաչատուր Աբովյան): Սովետական գրականություն. - 1941. - № 4. - էջ 45-54:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նալբանդյանը որպես պոլեմիստ: Գրական թերթ. - 1941. - 20 ապրիլի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պարոնյանի գեղագիտական հայացքները: Սովետական գրականություն. - 1941. - №1. - էջ 52-76: № 2. - էջ 52-60: № 3. - էջ 58-72: № 5-6. - էջ 118-130: № 9-10. - էջ 79-91:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ալիշանը և հայրենասիրությունը: Սովետական գրականություն. - 1942. - № 3. - էջ 53-66: № 4. - էջ 77-94:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հակոբ Հակոբյանը և մեր օրերը: Սովետական գրականություն. - 1942. - № 8. - էջ 61-68: № 9-10. - էջ 82-93:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայ հայրենասեր գրողներ: (Երկու դիմանկար Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան): Գիտական աշխատություններ / Երևանի պետական համալսարան. - Ֆիլոլոգիական գիտությունների սերիա. - 1942. - Հ. 20. - էջ 79-216:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայրենասեր կինը Ծերենցի վեպերում: Սովետական գրականություն. - 1942. - № 5-6. - էջ 140-148: № 7. - էջ 92-99:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մեծ ռևոլյուցիայի փառապանծ 25-ամյակը: Սովետական Հայաստան. - 1942. - 10 նոյեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Սունդուկյանը և ժողովուրդների բարեկամությունը: Սովետական գրականություն. - 1943. - № 1. - էջ 67-76:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան: Սովետական գրականություն և արվեստ. - 1943. - № 3. - էջ 95-108: № 4-5. - էջ 72-81: № 6-7. - էջ 77-85:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ֆաշիզմի կործանումն անխուսափելի է: Սովետական Հայաստան. - 1943. - 6 նոյեմբեր:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայ կլասիկներ: Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1944. - 909 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ղանալանյան Հովհաննես Ավետիք Իսահակյան։ Պր. 1-2: Խմբ.։ Ա. Հ. Տերտերյան։ Եր. – 1944:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Կռիլովը հայ գրականության մեջ: Սովետական Հայաստան. - 1944. - 21, 26 նոյեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ռուս մեծ առակախոոս-բանաստեղծը: [Ի. Կռիլովի մահվան 100-ամյակի առթիվ] [1844-1944]: - Եր.: Հայպետհրատ. - 1944. - 118 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան: - Եր. - 1944. - 174 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան: (Մահվան 20-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1944. - 10 հոկտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Անմահ կոմեդիան: [Գրիբոյեդովի "Խելքից պատուհասի" մասին]: Սովետական Հայաստան. - 1945. - 16 հունվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ինչի վրա եմ աշխատում: Գրական թերթ. - 1945. - 20 փետրվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Ռուզան": [Մուրացանի "Ռուզան" դրամայի մասին]: Սովետական Հայաստան. - 1945. - 31 հոկտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Սայաթ-Նովան իբրև սիրո երգիչ: Գրական թերթ. - 1945. - 25 սեպտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Սովետահայ պատմավեպը: [Դ.Դեմիրճյանի "Վարդանանք" և Ստ. Զորյանի "Պապ թագավոր" պատմավեպերի մասին ]: Սովետական Հայաստան. - 1945. - 27, 28 դեկտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Զոհրապի արվեստը: Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտություններ. - 1946. - № 1. - էջ 3-30:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Լենինը որպես գրական քննադատ: Սովետական Հայաստան. - 1946. - 15, 16 հունիսի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
"Լևոնի վշտի" [Սմբատ Շահազիզի պոեմը] ութսունամյակը: Գրական թերթ. - 1946. - 10 հունվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Համալսարանը և հայ գրականությունը: Սովետական Հայաստան. - 1946. - № 1. - էջ 3-30:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի "Արհավիրքի օրերին" դրաման: Գրական թերթ. - 1946. - 20 մայիսի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի տիպական արվեստը: Տեղեկագիր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1946. - № 8. - էջ 3-30:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեն որպես դրամատուրգ: Սովետական Հայաստան. - 1946. - № 8-9. - էջ 51-55:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեն որպես երգիծաբան: Սովետական գրականություն և արվեստ. - 1946. - № 8. - էջ 200-225:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Փիլիսոփայական խոհը Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ: Սովետական գրականություն և արվեստ. - 1946. - № 1-2. - էջ 167-181:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Նար-Դոս: (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Ավանգարդ. - 1947. - 1 մարտ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի լեզուն և ոճը: Աշխատությունների ժողովածու/ ՀՍՍՀ ԳԱ . Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-տ. - 1947. - Հ. 2. - էջ 7-33:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի տիպերի էպոխան: Տեղեկագիր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1947. - № 2. - էջ 3-27:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեն և մեր օրերը: Գրական թերթ. - 1947. - 14, 23 փետրվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի .
Պեշիկթաշլյան Մ. Տաղեր: Խմբ.: Տերտերյան Ա. Հ.- Եր.: Հայպետհրատ. – 1947:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Սարգսյան Գ. Վարուժանի ստեղծագործական կյանքը: Խմբ.: Տերտերյան Ա.Հ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. – 1947:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Հայ մեծ լուսավորիչը: (Պետական համալսարանի գիտական սեսիան` նվիրված Խ. Աբովյանի մահվան 100-ամյակին): Սովետական Հայաստան. - 1948. - 17 սեպտեմբերի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պարոնյան Հ. Երկերի լիակատար ժողովածու: Խմբ.: Տերտերյան Ա . Հ. - Եր.: Հայպետհրատ. - 1948. - Հ. 11:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը: [Մահվան 100-ամյակի առթիվ]: - Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1948. - 587 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վ.Գ.Բելինսկին և հայ գրականությունը: Սովետական Հայաստան. - 1948. - № 6. - էջ 22-26:
----------------------------------------
Тертерян, Арсен Арутюнович.
Народный писатель: [Хачатур Абовян]: Коммунист (Ереван). - 1948. - 23 сентября.
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Վ.Գ. Բելինսկի: Սովետական գրականություն և արվեստ. - 1949. - № 2. - էջ 130-142:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Իլյա Էրենբուրգ: Ավանգարդ. - 1953. - 31 հունվարի:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պերճ Պռոշյան: - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1955. - 248 էջ: (ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ին-տ):
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը: ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1959.- 425 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Երկեր: Եր.: Հայպետհրատ. - 1960. - 761 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Բելինսկին հայ գրականության մեջ: Արզումանյան Ա. Բարեկամություն. - Եր. - 1963. - Հ. 1. - էջ 650-679:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Մուրացան: Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1971. - 280 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Երկեր: Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1980. - 492 էջ:
----------------------------------------
Տերտերյան, Արսեն Հարությունի.
Պետրոս Դուրյան: Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1983. - № 3. - էջ 45-51:
----------------------------------------

Ա. Տերտերյանի վերջին տարիների աշխատությունների քննարկումը: Տեղեկագիր (ՀՍՍՌ ԳԱ. հասարակական գիտություններ). - 1949. - № 5. - էջ 71-73:
----------------------------------------
Ակադեմիկոս Ա.Հ. Տերտերյան: [Համառոտ տեղեկություններ կյանքի ու գործունեության մասին` ՀՍՍՀ ԳԱ Իսկական անդամների առաջին կազմի մեջ ընտրվելու առթիվ]: Սովետական Հայաստան. - 1943. - 26 նոյեմբերի:
----------------------------------------
Ակադեմիկոս Ա. Տերտերյանի դասախոսությունը (Աբովյանի մասին): Գրական թերթ. - 1945. - 22 հուլիսի:
----------------------------------------
Աղաբաբյան, Ս.
[Արսեն Տերտերյանի գրականագիտական երկերի "մեթոդաբանական շրջադարձի" նասին]: Աղաբաբյան Ս. Հայ սովետական գրականության պատմություն. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1986. - էջ 211-214. - Գրախոսություն:
----------------------------------------
Անանուն, Դ.
Շռինդ և շառաչ քննադատության փոխարեն: Կոչ. - 1911. - № 1. - էջ 30-49: [Ա. Տերտերյանի "Վահան Տերյան: Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը" գրքի մասին]. - Գրախոսություն:
----------------------------------------
Ապրեսյան, Հ.
Անմոռանալիները: [Հուշեր Ա. Տերտերյանի մասին]: Գրական թերթ. - 1981. - 9 հունվարի:
----------------------------------------
Ավագյան, Ս.
Մեծ գրականագետն ու սիրված դասախոսը: [Արսեն Տերտերյանի ծննդյան 95-ամյակի առթիվ]: Բանվոր (Լենինական). - 1977. - 12 նոյեմբերի:
----------------------------------------
Ավագյան, Ս.
Մեծ գրականագետն ու հմայիչ դասախոսը: [Արսեն Տերտերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ]: Բանվոր (Լենինական). - 1982. - 18 նոյեմբերի:
----------------------------------------
Արսեն Հարությունի Տերտերյան: Էջմիածին. - 1953. - № 10. - էջ 58-60:
----------------------------------------
Արսեն Հարությունի Տերտերյան: Տեղեկագիր հասարակական գիտությունների. /ՀՍՍՀ ԳԱ. - 1953. - № 10. - էջ 87-92. - Մահախոսական:
----------------------------------------
Արսեն Տերտերյան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Կոմունիստ (Երևան). - 1962. - 13 նոյեմբերի:
----------------------------------------
Արսեն Տերտերյան: Սովետական Վրաստան (Թբիլիսի) - 1972. - 5 օգոստոսի:
----------------------------------------
Արսեն Տերտերյանի աշխատությունների քննարկումը: Գրական թերթ. - 1949. - 25 մայիսի:
----------------------------------------
Բազյան, Ս. Մ.
Դոկտոր-պրոֆեսոր Արսեն Տերտերյանը: Սովետական դպրոց. - 1940. - 12 դեկտեմբերի:
----------------------------------------
Բազյան, Ս. Մ.
Մեծ գիտնականն ու բազմերախտ քննադատը: [Արսեն Տերտերյանի ծննդյան 90-ամյակի առթիվ]: Գրական թերթ. - 1973. - 9 փետրվարի:
----------------------------------------
Բազյան, Ս. Մ.
Սովետական գրականություն և արվեստ. - 1943. - № 3. - էջ 132-133: Տերտերյան Ա. Հայ հայրենասեր գրողները. - Եր. - 1942. - 140 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ. Ս.
Ա. Տերտերյանի մասնակցությունը սովետահայ գրականագիտության ձևավորմանը (1920-1930-ական թվականներ): Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1982. - № 9. - էջ 36-44:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ. Ս.
Մուրացանի գրական ժառանգությունը Ա. Տերտերյանի գնահատմամբ: Բանբեր Երևանի համալսարանի. - 1980. - № 2. - էջ 148-159:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ. Ս.
Նորահայտ նոթեր Ա. Տերտերյանի վերաբերյալ: Երևանի համալսարան. - 1983. - № 3. - էջ 44:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ. Ս.
Տերտերյանը և հայ ռեալիստները: (1910-ական թվականներ): Բանբեր Երևանի համալսարանի. - 1978. - № 1. - էջ 179-186:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ. Ս.
Տերտերյանը և ռուս գրականությունը: Սովետական գրականություն. - 1982. - № 10. - էջ 120-122:
----------------------------------------
Գյուլբուդաղյան, Վ.
Ա. Տերտերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ: Հայրենիքի ձայն. - 1983. - № 11. - 16 մարտի:
----------------------------------------
Գրական թերթ. - 1941, 20 հոկտեմբերի: Ստորագր. Ղ.: Տերտերյան Ա. Աբովյանի ստեղծագործությունը: Եր.: Պետ. համալսարանի հրատ. - 1941. - Գրախոսություն:
----------------------------------------
Գրիգորյան, Աբ.
Արսեն Տերտերյանը իմ հուշերում: Սովետական մանկավարժ. - 1967. - № 11. - էջ 67-70:
----------------------------------------
Զարյան, Ռ. Վ.
[Արսեն Տերտերյանի "Ռուս մեծ առակախոս բանաստեղծը" գրքի մասին]: Սովետական Հայաստան. - 1944. - 8 դեկտեմբերի. - [Ստորագր.` Ռ. Վարոսյան]:
----------------------------------------
Էդոյան, Հենրիկ Անտոնի.
Արսեն Տերտերյանի քննադատական հայացքները 1910-ական թվականներին: Սովետական գրականություն. - 1973. - № 7. - էջ 141-148:
----------------------------------------
Թամրազյան, Հ.
Ականավոր գիտնականը, մանկավարժը: [Արսեն Տերտերյանի ծննդյան 100-ամյակի առթիվ]: Սովետական Հայաստան. - 1982. - 26 դեկտեմբերի:
----------------------------------------
Թամրազյան, Հ.
Արսեն Տերտերյան 1882-1953: Գրական դիմանկարներ, հոդվածներ. - Եր.: Հայաստան. - 1975. - էջ 283-334:
----------------------------------------
Թամրազյան, Հրանտ Սմբատի.
Սովետական գրականություն. - 1956. - № 3. - էջ 149-153: Տերտերյան Ա. Պերճ Պռոշյան. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1955. - 148 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Թոփչյան, Էդուարդ Ստեփանի.
Մի վնասակար կոնցեպցիայի մասին: [Արսեն Տերտերյանի աշխատություններում]: Գրական թերթ. - 1953. - 19 փետրվարի:
----------------------------------------
Իկիլիկյան, Հ.
Գրականագետի վաստակը: Բանվոր. - 1980. - 24 օգոստոսի:
----------------------------------------
Իշխանյան, Բ.
իմ քննադատին: (1. Գեղարվեստի ժխտումը, հեգնումը և հրապարակախոսականացումը: 2. Սոցիոլոգ և էսթետիկ, հրապարակախոս և քննադատ): Հորիզոն (Թիֆլիս. - 1910. - 30 սեպտեմբերի, 1 հոկտեմբերի):
----------------------------------------
Կարինյան, Արտաշես Բալասիի.
Անհրաժեշտ դիտողություններ: [Արսեն Տերտերյանի` Մուրացան. "Ընտիր երկեր", Հ. 1-ի ներածական հոդվածի մասին]: Պրոլետար. - 1936. - 2 ապրիլի:
----------------------------------------
Հակոբյան, Գ.
Հուշեր գրականագետ Արսեն Տերտերյանի մասին: Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում. - 1968. - № 1-2. - էջ 86-89:
----------------------------------------
Հայ կյանք: [Համառոտ տեղեկություններ Ա. Տերտերյանի մասին]: Գեղարվեստ. - 1911. - № 4. - էջ 180-181:
----------------------------------------
Հայաաստանի գիտությունների ակադեմիայի 23 ակադեմականները: [Տերտերյան Հարություն Արսենի]: Բազմավեպ. - 1946. - № 8. - էջ 222: [Ստորագր. Հ.Մ.Ճ.]:
----------------------------------------
Հարությունյան, Ռ. Ե.
Արսեն Տերտերյան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1962. - 11 նոյեմբերի: ----------------------------------------
Հարությունյան, Ա.
Սովետական գրականություն և արվեստ. - 1949. - № 2. - էջ 130-142: Տերտերյան Ա. Վ.Գ. Բելինսկի. - Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1948. - 587 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Հովսեփյան, Գ.
Սովետական գրականություն. - 1942. - № 3. - էջ 99-101: Տերտերյան Ա. Աբովյանի ստեղծագործությունը. - Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1941. - 388 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Հովսեփյան, Գ.
Սովետական Հայաստան. - 1945. - 18 օգոստոսի: Տերտերյան Ա. Հայ կլասիկներ. - Եր.: երևանի համալսարանի հրատ. - 1944. - 909 էջ . - Գրախոսություն:
----------------------------------------
Ղանալանյան, Հ.
Արսեն Տերտերյան: [Հուշեր]: Գրական թերթ. - 1981. - 13 նոյեմբերի:
----------------------------------------
Մահարի, Գուրգեն Գրիգորի.
Անմոռանալի մարդը: (Արսեն Տերտերյանի մահվան 10-ամյակի առթիվ): Սովետական դպրոց. - 1963. - 1 նոյեմբերի:
----------------------------------------
Մամիկոնյան, Հ.
Գեղարվեստական ստեղծագործության սոցիոլոգիական էկվիվալենտի պերևերզևական լուսաբանության դեմ: (Ա. Տերտերյանի "Առաջադրություն 8. Նար-Դոս" աշխատության մասին): Գրական դիրքերում. - 1931. - № 6. - էջ 34-38:
----------------------------------------
Մշակ. - 1911, 26 ապրիլի: Ստորագր. Ա. Ք.: Տերտերյան Ա. Շիրվանզադե: (Հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը): Թիֆլիս.: տպ. Կուտուրա. - 1911. - Գրախոսություն:
----------------------------------------
Մուրադյան, Ս. Պ.
Արսեն Տերտերյանի "Մուրացան" գրքի մասին: Բանբեր Երևանի համալսարանի. - 19733. - № 1. - էջ 257-260:
----------------------------------------
Շիրվանզադե
Մի հարցի մասին: [Ա. Տերտերյանի "Պոռնոգրաֆիա և գեղարվեստ" հոդվածի առթիվ]: Հորիզոն (Թիֆլիս). - 1912. - 1 մայիսի:
----------------------------------------
Շտիկյան, Ս.
Բարձր էրուդիցիայի տեր պրոֆեսորը: Գրական թերթ. - 1983. - 14 հունվարի:
----------------------------------------
Ոսկերչյան, Ա.
Պերևերզևականությունը մարտնչող էկլեկտիզմի դրոշի տակ: Գրական դիրքերում. - 1931. - № 7. - էջ 53-60:
----------------------------------------
Ջրբաշյան, Էդ.
Արսեն Տերտերյան: Հայ նոր գրականության պատմություն. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1979. - Հ. 5. - էջ 172-181:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Ա. Տերտերյանի "Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը" գրքի մասին: Սովետական գրականություն. - 1959. - № 8. - էջ 119-126:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Ականավոր գրականագետ մանկավարժը: [Արսեն Տերտերյանի ծննդյան 85-ամյակի առթիվ]: Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում. - 1963. - № 5-6. - Էջ 77-80:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Արժեքավոր ավանդ սովետահայ գրականության մեջ // Գրական թերթ. - 1945. - 20 օգոստոսի: Տերտերյան Ա. Հայ կլասիկներ. - Եր.: Երևանի համալսարանի հրատ. - 1944. - 909 էջ:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Արժեքավոր մենագրություն Պերճ Պռոշյանի մասին: Տերտերյան Ա. "Պերճ Պռոշյան": Սովետական Հայաստան. - 1956. - 3 հունվարի:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Արսեն Տերտերյան ականավոր գրականագետը: Պատմաբանասիրական հանդես. - 1963. - № 3. - էջ 115-122:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Հայ կլասիկների վերգնահատման ճիշտ ուղիով: [Ա. Տերտերյանի "Հայ կլասիկներ" գրքի մասին]: Տեղեկագիր հասարակական գիտություններ / ՀՍՍՀ ԳԱ. - 1945. - № 7-8. - էջ 83-93:
----------------------------------------
Սարգսյան, Գ. Ա.
Տերտերյանը հայ նոր գրականության պատմաբան: Բանբեր Երևանի համալսարանի. - 1983. - № 2. - էջ 75-85:
----------------------------------------
Սարգսյան, Գրիգոր.
Արժեքավոր ուսումնասիրություն Բրյուսովի մասին: [Ա. Տերտերյանի "Բրյուսովը և հայ կուլտուրան"] գրքի մասին: Գրական թերթ. - 1945. - 20 մայիսի:
----------------------------------------
Սարգսյան, Ս.
Հայ նշանավոր գրականագետ - քննադատը: [Ա. Տերտերյան]: Սովետական գրականություն. - 1940. - № 12. - էջ 130-134:
----------------------------------------
Սարգսյան, Ս. Հ.
Ուշագրավ ուսումնասիրություն: [Ա. Տերտերյանի "Պերճ Պռոշյան" գրքի մասին]: Գրական թերթ. - 1956. - 18 փետրվարի:
----------------------------------------
Սարինյան, Ս.
Արսեն Տերտերյան: [Ծննդյան 100-ամյակի առթիվ]: Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1982. - № 4. - էջ 35-55:
----------------------------------------
Սարինյան, Ս.
Արսեն տերտերյան: [Ծննդյան 100-ամյակի առթիվ]: Սովետական գրականություն. - 1982. - № 10. - էջ 111-119:
----------------------------------------
Սոլովյան, Հ.
Գրականական էսքիզներ: ՄիքայելՆալբանդյանը Արսեն Տերտերյանի բացատրությունների մեջ: Տարազ. - 1911. - № 10. - էջ 127-128:
----------------------------------------
Սողոմոնյան, Ս.
"Միասնական հոսանքի" ռեակցիոն թեորիայի մի տիպիկ արտահայտության դեմ: Ա. Տերտերյանի "Հայ կլասիկները" աշխատության առթիվ: Պարտիական կյանք. - 1953. - № 2. - էջ 65-76:
----------------------------------------
Ստեփանյան, Գառնիկ Խաչատուրի.
Արսեն Հարությունի Տերտերյան: Տեղեկագիր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1953. - № 10. - էջ 87-92:
----------------------------------------
Վանանդեցի, Գ. Ա.
Ա. Տերտերյանի "Նկատողություններ մեր գյուղագիրների մասին" հոդվածի առիթով: Գրական դիրքերում. - 1927. - № 2. - էջ 6-10:
----------------------------------------
Վանանդեցի, Գ. Ա.
Պերևերզևականության մի ցայտուն արտահայտության դեմ: [Արսեն Տերտերյանի վերջին հոդվածների առիթով]: Նոր ուղի. - 1931. - Գիրք 3. - էջ 62-72:
----------------------------------------
Տեր-Դ[անիելյան], Դ.
Նոր-կյանք. - 1911. - № 1-2. - էջ 78-8: Տերտերյան Ա. Միքայել Նալբանդյան: Ազգության հրապարակախոսը: Ալեքսանդրապոլ. - տպ. Ղասապյանցի. - 1910 (շպկ. վրա` 1911). - Գրախոսություն:
----------------------------------------
Տեր-Հարությունյան, Ա.
Մշակ. - 1911, 27 հունվարի: Տերտերյան Ա. Վահան Տերյան: Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը: [Թիֆլիս]։ Հերմես. - 1910. - Գրախոսություն:
----------------------------------------
Տերտերյան Ա.: Սովետական Հայաստան. - 1953, 8 հոկտեմբերի. - Մահախոսական:
----------------------------------------
Տերտերյան Արսեն Հարությունի (22. 12. 1882 - 06. 10. 1953): Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա: Անձնակազմը. - Եր. - 2003. - էջ 113էջ:
----------------------------------------
Տերտերյան Արսեն Հարությունի: Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան. - Եր. - 2005. - Հ. 2. - էջ 601-602:
----------------------------------------
Տերտերյան Արսեն Հարությունի. (1882-1953): [Կյանքը և գործունեությունը և աշխատությունների համառոտ ցանկը]. - Պետրոսյան Հ. Հայ գիտնականներ,հրապարակախոսներ, ժուռնալիստներ: - Եր.: հրատ. ՀՍՍՌ պետ գրապալատի. - 1960. - էջ 502-505:
----------------------------------------
Քոչար, Հ.
Հարգելի ընկեր Արսեն Տերտերյան: [Նամակ` գործող բանակից]: Սովետական գրականություն. - 1942. - № 5-6. - էջ 213:
----------------------------------------
Бабаян, А. А.
Серьёзное исследование: [О книге А. Тертеряна "Перч Прошян"]: Коммунист (Ереван). - 1956. - 4 апреля.
----------------------------------------
Ганаланян, О.
Маститый литератор: (К 100-летию со дня рождения Арсена Тертеряна): Коммунист (Ереван). - 1983. - 11 января.
----------------------------------------
Мартиросян, Л.
Ученый - патриот: (К 80-летию со дня рождения А. Тертеряна): Коммунист (Ереван). - 1962. - 11 ноября.
----------------------------------------
Оганесян, Р. О.
Новая книга о Валерии Брюсове: [О книге А. Тертеряна "Валерий Брюсов и армянская культура"]: Коммунист (Ереван). - 1945. - 15 июля.
----------------------------------------