Cover Image
փակիր այս գիրքըԿարապետյան Բորիս Կարապետի (1924-2019)
Դիտել փաստաթուղթըԲ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԲ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բորիս Կարապետի Կարապետյանր ծնվել է 1924 թ. ապրիլի 29-ին Պյատիգորսկ քաղաքում: Վախճանվել է 2019 թ. դեկտեմբերի 12-ին:
1942-1943 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի ուսանող։
1943-1948 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժնի շրջանավարտ (ստացել ինժեներ-շինարարի որակավորում)։
1948 -1951 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ շիննյութերի և կառուցվածքների ինստիտուտի ասպիրանտ։
1952-1953 թթ. նույն ինստուտում ավագ լաբորանտ։
1954-1956 թթ. կրտսեր գիտական աշխատող։
1956-1957 թթ. ավագ գիտական աշխատող։
1957-1958 թթ. գիտական գծով քարտողար։
1959-1961 թթ. ինժեներային սեյսմոլոգիայի սեկտորի ղեկավար։
1966 թ. արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։
1961-1971 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի ինժեներային սեյսմոլոգիայի բաժնի վարիչ (ք. Լենինական)։
1965-1967 թթ. Լենինականի Քաղաքային խորհրդի (10-րդ գումարման) պատգամավոր։
1967-1969 թթ. Լենինականի Քաղաքային խորհրդի (11-րդ գումարման) պատգամավոր։
1968 թ. Լենինականի 27-րդ կուսակցական կոնֆերանսի պատգամավոր։
1969-1989 թթ. զեկուցումները՝ Ճապոնիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում Իտալիայում, Թուրքիայում, և այլ երկրներում։
1971-1974 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։
1974 -1980 թթ. ՀՍՍՀ Պետշինի շինարարության և ճարտարապետութ յան ինստիտուտի տնօրենի տեղակալ ՝գիտական գծով։
1980-1981 թթ. ՀՍՍՀ ԳԱ Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի ուժեղ երկրաշարժերի հետևանքների ուսումնասիրման բաժնի վարիչ (ք. Լենինական)։
1981 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաների և կառուցվածքների սեյսմակայու նության» ամբիոնի վարիչ։
1994 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։
– ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրի մասին գիտութ յուններ» պրոբլեմային գիտական խորհրդի նախա գահ (համատեղության կարգով)։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։