Cover Image
փակիր այս գիրքըՍարինյան Սերգեյ Ներսեսի (1924-2017)
Դիտել փաստաթուղթըՍ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՍ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պրոֆեսոր-դոկտոր Ս.Ն. Սարինյանը սովետահայ գրականագիտության ականավոր ներկայացուցիչներից մեկն է։ «Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակը մեր գրականագիտական մտքի խոշոր նվաճումն է, որ գիտական նոր համակարգով է քննում 19-րդ դարի հայրենի գրականության օրինաչափությունները։ Հինգհատորյակի համար Ս. Սարինյանի գրած բազմաթիվ հետազոտությունները՝ «Առաջաբան», «1850-60-ական թվականների արձակը», «Պերճ Պռոշյան», «Րաֆֆի», «Սրբուհի Տյուսաբ», «Մուրացան», երրորդ և չորրորդ հատորների «Ներածություն»-ները, առաջադրում են դասական գրողների ստեղծագործության գրական-պատմական արժևորման, գրականության պատմության պարբերացման, գրական դպրոցների պատմական հաջորդության, ռեալիզմի և ռոմանտիզմի, 20-րդ դարասկզբի գրական ուղղությունների վերաբերյալ գիտական ուղեցույց դրույթներ։ «Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակը արժանացել է համընդհանուր ճանաչման և 1980 թ. պարգևատրվել է ՀՍԽՀ պետական մրցանակով։ Հինգհատորյակին զուգընթաց Ս. Սարինյանը տվեց հայ գրականության պատմագրության քննական տեսությունը, այստեղ իսկ գիտության փորձի հիման վրա գիտականորեն հիմնավորելով նոր գրականության պատմության պարբերացման սկզբունքները։ Ս.Ն. Սարինյանը հեղինակ է ավելի քան 10 մենագրությունների և գրականագիտական ուսումնասիրությունների ու հոդվածների ժողովածուների։ Նա զբավել է նաև այնպիսի կարևորա գույն խնդիրներով, ինչպես ռեալիզմի և ռոմանտիզմի ստեղծման ու զարգացման պատմությունը հայ գրականության մեջ։ 1953 թվականին «Ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» թեզի պաշտպանությամբ Ս.Ն. Սարինյանն ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1966 թվականին Սարինյանը հրատարակում է «Հայկական ռոմանտիզմ» ծանրակշիռ հետազոտությունը։ Առաջին անգամ հայ գրականության մեջ քննաբանվում է հայ գրականության ամենաազդեցիկ ուղղություններից մեկի պատմությունը՝ ծագման շրջանից սկսած մինչև անկումը։ Ս. Սարինյանը ընդհանրացնելով հարցի վերաբերյալ իր երկարամյա որոնումները, հիմնավոր ու փաստարկված լուսաբանություն է տալիս 19-րդ դարի գրական ուղղությունների հերթագայման, գրական դպրոցների զարգացման ընդհանուր պատմությանը։ Հենց միայն հայ ռոմանտիզմի ծագման գիտական մեկնաբանությունը մի հայտնություն էր, որի նշանակությունը չի սահմանափակվում հայ գրականագիտության շրջանակներով։ Բուլղարական և ռուսական մամուլը, Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը այդ գիրքը դիտեցին որպես սովետական գրականագիտության նվաճում, իսկ բուլղար գրականագետ Քրիստո Գենովը խոստովանում է, որ այդ աշխա տությունը օգնել է իրեն առավել բազմակողմանի լուսաբանելու բուլղարական ռոմանտիզմի ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Հայկական ռոմանտիզմի առանձնահատկությունները բացահայտվում են նաև ականավոր հայ արձակագիրներ Րաֆֆու և Մուրացանի մասին Ս. Սարինյանի մենագրական աշխատանքներում։ 1967 թվականին «Հայկական ռոմանտիզմ» թեզի պաշտպանությամբ ստացել է դոկտորի գիտական աստիճան։ Ս.Ն. Սարինյանը արդի գրական ընթացքի ակտիվ մասնակից է եղել, պարբերաբար հանդես է եկել հայ բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործության մասին բանավիճային հոդվածներով և գրախոսություններով։ Որպես քննադատ և գրականության պատմաբան նրան հատուկ են այնպիսի հատկանիշներ, ինչպես գրական երևույթների սոցիալական բովանդակության խոր ըմբռնումը, գրականագիտական մեթոդոլոգիական հարցերի նկատմամբ սուր հետաքրքրությունը։ Ս.Ն. Սարինյանի բազմաթիվ քննադատական աշխատանքները ամփոփված են նրա «Քննադատությունը և գրական պրոցեսը», «Գեղարվեստական գրականության պատմականությունը», «Սերունդներ և ավանդներ» և այլ գրքերում։ Ս.Ն. Սարինյանը ղեկավարությամբ իրականացված մի այլ կարևոր կոլեկտիվ աշխատանք է «Հայ քննադատական մտքի պատմությունը» 2 հատորով։ Այստեղ տրված է քննադատության պատմության առարկայի և խնդիրների հստակ բնութագիրը, վեր է հանված նրա զարգացման պատկերը հայ իրականության մեջ 18-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակները։ Իր գիտական արժանիքների համար Ս.Ն. Սարինյանին շնորհվել է ՀՍԽՀ պետական մրցանակ, Հայաստանի գրողների միության Մ. Նալբանդյանի անվան մրցանակ, գիտության վաստակավոր գորչի կոչում։ Սերգեյ Սարինյանը մասնակցել է Երկրոդ համաշխար հային պատերազմին և արժանացել՝«Մարտական ծառայությունների համար», «Աշխատանքային արիության համար» մեդալներով և «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։ Ակադեմիկոս պրոֆեսոր-դոկտոր Սերգեյ Ներսեսի Սարինյանի գրականագիտական վաստակը արդի հայ գրականության մի կարևոր նվաճումն է։