Cover Image
փակիր այս գիրքըԱդամյան Կառլեն Գրիգորի (1937-)
Դիտել փաստաթուղթըԿ. Գ. ԱԴԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԿ. Գ. ԱԴԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1937 թ. հունվարի 19-ին ծնվել է Կառլեն Գրիգորի Ադամյանը Լենինական քաղաքում։
1953 թ. ավարտել է Վլ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը (ք. Լենինական)։
-ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկ բաժինը։
1959 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։
1959-1960 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։
1962-1965 թթ. ՀԽՍՀ ԱՆ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ասպիրանտ։
1965-1967 թթ. նույն ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող։
1966 թ. հաջողությամբ պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի դիսերտացիան։
1967 թ. մրցույթով ընտրվել է սրտի բնածին արատների բաժանմունքի ավագ գիտական աշխատող։
1967-1972 թթ. սրտի բնածին արատների բաժանմունքի վարիչ։
1971 թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։
1972 թ. ընտրվել է սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքի վարիչ։
1979 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության՝ ակադեմիկոս Լ. Ա. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության ինստիտուտի տնօրեն։
1982 թ. միաժամանակ, հասարակական կարգով, գլխավորել է նույն ինստիտուտի սրտամկանի ինֆարկտի բաժանմունքը (բաժանմունք վարիչ)։
1988 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկրի կոչման։