Cover Image
փակիր այս գիրքըԿարինյան Արտաշես Բալասիի (1886-1982)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ԿԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ԿԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արտաշես Բալասիի Կարինյանը / Գաբրիելյան / ծնվել է 1886 թ. նոյեմբերի 24-ին Բաքվում: Վախճանվել է 1982 թ. մայիսի 29-ին Երևանում:
1905 թ. լույս է տեսել նրա առաջին գրքույկը «Գրականություն և կյանք» վերնագրով:
1906 թ. ընդունվել և 1910 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1907 թ. ընդունվել է բոլշևիկյան կուսակցության շարքերը: Ֆինլանդիայի Տերիոկի քաղաքում լսել է Վ.Ի. Լենինի զեկուցումը` կազմակերպված Պետերբուրգի բոլշևիկ-ուսանողների խնդրանքով:
1913 թ. բանտարկվել և արտաքսվել է Բաքվից` որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ:
1914 թ. «Պրավդայում» լույս են տեսել նրա մի շարք հոդվածները` «Մ.Կալինին», «Մ.Կ.» ստորագրությամբ:
1917 թ. Պետրոգրադում մասնակցել է փետրվարյան հեղափոխությանը:
1918 թ. Բանվոր, զինվոր և նավաստի պատգամավորների Բաքվի խորհրդի «Տեղեկատու»-ի խմբագիր:
- Բաքվի կոմունայի արդարադատության ժողկոմ:
1918-1920 թթ. Մոսկվայում, ՌՍՖՍՀ ազգությունների ժողովրդական կոմիսարիատի Հայկական գործերի կոմիսարիատում գրական- հրատարակչական բաժնի վարիչ: «Կոմունիստ» շաբաթաթերթի և «Կարմիր դրոշակ» թերթի խմբագիր:
1921 թ. Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտկոմի որոշմամբ գործուղվել է Հայաստան և ընտրվել արդարադատության ժողկոմ:
1921-1922 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ժողկոմսովետի հանձնարարությամբ գտնվել է արտասահմանում / Թուրքիայում և ԱՄՆ-ում / ` հայ գաղութների հետ ծանոթանալու նպատակով:
1923-1924 թթ. Հայաստանի Կենտգործկոմի նախագահի տեղակալ: Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մոսկվայում:
1924-1928 թթ. Հայկական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահ:
1929-1930 թթ. «Անդրկովկասի ժողովրդական տնտեսություն» ամսագրի պատասխանատու խմբագիր / Թբիլիսի /:
1930 թ. «Նոր ուղի» գրական-հասարակական հանդեսի պատասխանատու խմբագիր:
1933-1934 թթ. Հայկական ՍՍՀ Լուսժողկոմի տեղակալ:
1941-1965 թթ. ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1953 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիՃան:
1955 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Աշխատանքային արիության համար Հայրենական մեծ պատերազմում» և «Աշխատանքային արիության համար» մեդալներով:
1956 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
1956-1976 թթ. ՀԿԿ անդամ:
1960-1963 թթ. ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1961 թ. հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր գրականության արվեստի բնագավառում Լենինյան մրցանակներ շնորհող կոմիտեի անդամ:
1961 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1963-1965 թթ. ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնակատար:
1965-1982 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1967 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1976 թ. շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: