Cover Image
փակիր այս գիրքըԶեքիեան Պողոս Լևոն (1943-)
Դիտել փաստաթուղթըՊ. ԶԵՔԻԵԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ՊՐՈՖ. ՊՕՂՈՍ ԼԵՒՈՆ ԶԷՔԻԵԱՆԻ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ծնած՝ Կ. Պոլիս/Իսթանբուլ, 1943:
Ուսում. Նախակրթութիւն՝ Սաքըզաղաճի Մխիթարեան դպրոց, Միջնակարգ՝ Վենետիկ, Ս. Ղազարու Դպրեվանք (1955-59), Համալսարան՝ Հռոմ, Վատիկանի Գրիգորեան Հմլս., մագիստրոսութիւն Փիլիսոփայութեան (1962), Աստուածաբանութեան (1967), Մասնագիտացում՝ ՎԳՀ, Արեւելեան աստուածաբանութիւն և հոգեւորութիւն (1966-1968), Դոկտորական (PhD)՝ Իսթանբուլի Պետական Հմլս., 1973, աւարտաճառի նիւթ՝ «Ս. Օգոստինոսի ճանաչողական դրութեան մէջ ներգոյութեան սկզբունքը և ենթակայի ինքնաճանաչումը»:
Ուսուցիչ՝ Փանկալթիի Մխիթարեան և «Ազգային Կեդրոնական» Վարժարաններ (Իսթանբուլ, 1971-74), Իտալական Լիկէոն (Իսթանբուլ, 1971-72), Մուրատ-Ռափայէլեան Վրժ. (Վենետիկ, 1974-85):
Համալսարանի դասախօս՝ Վենետիկի Պետական Հմլսն. - Հայոց Լեզու և Գրականութիւն (1976-), Վատիկանի Արեւելագիտական Ինստիտուտ - Հայ Եկեղեցւոյ Պատմութիւն և Հոգեւորութիւն (1988-), Սան Բեռնարդինոյի Էկումենական Ինստիտուտ - Հայ Եկեղեցւոյ աստուածաբանութիւն (1996-1999):
Այցելու դասախօս՝ Ամերիկահայ Միջազգային Կոլեջ (Լա Վեռն, ԿԱ, 1988-92):
Տնօրէն՝ Մուրատ-Ռափայէլեան Վրժ. (Վենետիկ, 1982-85):
Գիտական ու Վարչական Պատասխանատուութիւններ՝ Քարտուղար Մխիթարեան Հայրերու Վենետիկի Հայկական Ճեմարանին (1974-81), Աշխատակից «Հայ Մշակոյթի Վաւերագրութեան և Ուսումնասիրութեան Կեդրոն»ին, (Միլան, 1976-90), «Կոմիտէ»ի անդամ AIEA/ՀՈՄԸ-յի (Assocation Internationale des Études Arméniennes/Հայկական Ուսմանց Միջազգային Ընկերակցութիւն, 1982-89, 1997-); Նախագահ ՀՈՄԸ-յի “Armenian Studies 2000” e “Armenian Studies 2004” յանձնաժողովներուն:
Աւագ խմբագրի փոխանորդ՝ «Բազմավէպ»ի (1974-79):
Աւագ խմբագիր՝ «Հայ Ընտանիք» (1974-82); «Բազմավէպ» (1980-85):
Խմբագիր՝ 15 գիտական հրատարակութիւններու, ընդ որում՝ Գործեր Հայ Արուեստի Ա. (տպ. 1978) և Ե. (տպ. 1992) Միջազգային գիտաժողովների. Ղեկավար՝ «Հայերէն Խօսինք» լսատեսողական ծրագրի ծրագրի (տեսերիզ, 137 րոպէ, 1993), լազերային սկաւառակի փոխանցուած (Երեւան, 2001):
Գլխաւոր Կազմակերպիչ՝ «Հայերը իտալական մշակոյթի մէջ» գիտահաւաքների (Վենետիկ, 1982, 1983, 1984), նոյնի թելադրիչ և խորհրդական (Բարի, 1986), Հայ Արուեստի Ա. (տպ. 1978) և Ե. (տպ. 1992) ՄԻջազգային գիտաժողովների (հիմնականում Վենետիկ, նիստեր ունենալով նաեւ Միլան, Վիչենցա, Բոլոնիա և Ֆիրենցէ քաղաքներում, 29 Մայիս – 3 Յունիս 1988):
Համակարգող / Գիտական ղեկավար՝ Ցուցահանդէս «Հայերը Իտալիայում» (Պադովա-Վենետիկ, 1990); Շաբաթական գիտահաւաք «Հայաստանի կրօնական պատմութիւնը» (2001):
Հիմնադիր և Վարիչ՝ «Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացք»ի (Վենետիկ, Մուրատ-Ռափայէլեան Վրժ., 1984-86, Վենետիկի Պետական Հմլսն., 1986-):
Համահիմնադիր և Նախագահ՝ Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան (1987-):
Համահիմնադիր և Փոխ-Նախագահ՝ “Italiarmenia”/«Իտալիարմենիա» Ընկերակցութեան (1991-97), Նոյնի վարչութեան անդամ (1997-2000), Նոյնի Պատուաւոր անդամ (1999-):
Դասախօսութիւններ և բանախօսութիւններ՝ 368, հետեւեալ երկրներում՝ ԱՄՆ, Արգենտինա, Աւստրիա, Բրազիլ, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայէլ, Իտալիա, Լիբանան, Կանադա, Հայաստան, Հոլանդիա, Մեծն Բրիտանիա, Նորվեկիա, Շուայցերիա, Սիրիա, Ֆրանսիա:
Դասընթացներ և սեմինարներ՝ 35:
Գիտաժողովներ, գիտահաւաքներ, կլոր սեղաններ՝ 233, որոնցից 207-ին մասնակցել է զեկուցումով: ԱՄՆ, Արգենտինա, Աւստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայէլ, Իտալիա, Լիբանան, Կանադա, Հայաստան, Հոլանդիա, Մեծն Բրիտանիա, Յունաստան, Նորվեկիա, Շուայցերիա, Շուետիա, Սիրիա, Ֆրանսիա:
Մենագրութիւններ՝ 13, Գիտական յօդուածներ՝ 180, Հանրագիտարանային յօդուածներ՝ 32, Համահեղինակութիւններ՝ 3, Խմբագրած հատորներ՝ 29:
Միջազգային ճանաչում և գնահատանք՝ Թղթակից անդամ Գիտութիւնների, Արուեստների և Գրականութեան Վենետեան Կաճառի (1992), Արտասահմանեան անդամ ՀՀԳԱԱ-յի (1994), Պատուաւոր Պրոֆեսոր Երեւանի «Հրաչեայ Աճառեան» Համալսարանի (1994), Ոսկէ մեդալ ԵՊՀ-ի (2000); Պատուաւոր Դոկտոր ԵՊՀ-ի (2000), Պատուաւոր Դոկտոր Երեւանի «Հայ Բուսակ» Համալսարանի (2002):
Յիշւում է հետեւեալ կենսահանրագիտարաններում՝ Marquis Who's Who in the World սկսած 9րդ հրտ.ից (1989). Barons Who’s Who Europe 500 Leaders for the New Century. Barons Who’s Who The Global 500. 2000 Outstanging Scholars of the 21st Century (International Biographical Centre, Cambridge, UK):