Cover Image
փակիր այս գիրքըՂազարյան Միշիկ Հայրազատի (1948-)
Դիտել փաստաթուղթըՄ. Հ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միշիկ Հայրազատի Ղազարյանը ծնվել է Հայաստանի Խորհդային Սոցիալիստական Հանրապետությության Հրազդան քաղաքում, 1948թ. փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում:
Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, այդ տարիներին ղեկավարում էր Հայաստանի առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի առբաժինը, մայրը՝ Վանունին Հրազդան քաղաքի գինեկոլոգն էր: Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվեցին Երևան: Միշիկը հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան N 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի էր ընկնում իր հակումներով ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամμ: Ղազարյան Միշիկը մեծացել է բժշկական գրականության միջավայրում, սակայն նրանց տանը կային նաև ճշգրիտ գիտությանը նվիրված գրքեր, որոնցով հետաքրքրվում էր հայրը: Բարձր դասարաններում Միշիկը հրապուրվեց այդ գրականությամμ և հոգու խորքում երազում էր ապագայում զբաղվել նավաշինությամբ կամ ինքնաթիռաշինությամբ, աչքի առաջ ունենալով МИГ ինքնաթիռների կատերելությունը: Միշիկը երազում էր սովորել այդ տարիների լավագույն կրթական օջախ համարվող Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանում: Ծնողների հավանությամբ Միշիկ Ղազարյանը որոշեց ընդունվել հենց այդ համալսարանը: Նա իր ընկերոջ՝ Գագիկ Գրիգորյանի հետ միասին մասնակցեցին քննություններին և հենց առաջին իսկ տարին ընդունվեցին հռչակավոր այդ բուհը:
Միշիկ Ղազարյանը 1970թ. ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորեցին՝ շարունակել կրթույթունը ասպիրանտուրայում:
Միշիկ Ղազարյանը ընդունվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին հինգ Նոբելյան մրցանակակիրներ: Նա բավական սերտորեն շփվում էր իր նախկին դասախոսներ՝ Ենիկոլոպովի, Սեմյոնովի և Չախմախչևի հետ, որոնց ազդեցությամբ էլ Մ.Ղազարյանը ուշադրությունը առավել սևեռեց քիմիական ֆիզիկայի վրա: Ասպիրանտուրա ընդունվելուց անմիջապես հետո Մ.Ղազարյանը նույն ինստիտուտում աշխատելու առաջարկ ստացավ, որը մեծ պատիվ էր երիտասարդ գիտնականի համար:
Նա սկսեց աշխատել ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գ.Գ. Պետրաշի գիտական ղեկավարության ներքո՝ աշխատանքներ իրականացնելով թեկնածուական ատենախոսության ուղղությամբ, որն էլ հաջողությամբ պաշտպանեց 1975թ «Լազերների իմպուլսները մետաղների գոլորշու վրա» (Импульсные лазеры на парах металлов) թեմայով:
Միշիկ Ղազարյանը խորամուխ եղավ լազերային միկրոսկոպիայի, միկրոմասնիկների լազերային արագացման, նանոտեխնոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտում: Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց լազերները մետաղի գոլորշիների հիման վրա:
Տարիներն անցնում էին և Միշիկ Ղազարյանը ավելի ու ավելի էր խորամուխ լինում իր ընտրած գիտական ոլորտում: Նրա ջանքերով լազերի և օպտիկայի համադրությամբ ստացվեցին նոր կարևոր արդյունքներ: 1989թ. երկարատև գիտական աշխատանքից հետո նա պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը «Էլեկտրոնիկա, այդ թվում քվանտային էլեկտրոնիկա» թեմայով: 2003թ. նրան շնորհվեց լազերային ֆիզիկայի պրոֆեսորի կոչում:
Միշիկ Ղազարյանը 1980թ. նա ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ գիտության և տեխնոլոգիայում ներդրում ունենալու համար: 2006թ. իր կատարած աշխատանքների համար Ա.Մ.Պրոխորովի անվան ինժենարական գիտությունների ակադեմիան Միշիկ Ղազարյանին պարգևատրել է Ն.Ն.Սեմյոնովի անվան մեդալով, իսկ 2007թ. նույն հաստատությունը պարգևատրել է նրան արդեն Ա.Մ.Պրոխորովի անվան մեդալով:
Ներկայումս Միշիկ Ղազարյանը աշխատում է ՌԳԱ Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող: Նա հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, հինգ մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների: Միշիկ Ղազարյանի գիտական ղեկավարությամբ շուրջ մեկ տասնյակ գիտնական իրենց թեկնածուական ատենախոսություններն են պաշտպանել՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան:
Մ. Ղազարյանը Ա.Մ.Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է (2005թ.), անդամակցում է Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին: Հայ ֆիզիկոսների միության անդամ է:
Միշիկ Ղազարյանը այս տարիների ընթացքում որպես հրավիրյալ մասնագետ դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հայաստանի, Ավստրալիայի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների ֆիզիկոսների, ուսանողների համար:
Նա այս տարիներին մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքները ի սպաս դրել հայրենական գիտության զարգացմանը:
Հաշվի առնելով Միշիկ Ղազարյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, 2008 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը, Միշիկ Ղազարյանը ձգտում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպություննների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2013, մարտ, № 3