Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը ծնվել է 1910 թ. նոյեմբերի 25-ին ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: Վախճանվել է 1999 թ. հունվարի 28-ին Երևանում։
1927 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը։
1931 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։
1931-1966 թթ․ միաժամանակ կամ ընդմիջումներով եղել է ուսուցիչ, ասիստենտ, դասախոս, դոցենտ, պրոֆեսոր Երևանի Բանֆակում, Կոմհամալսարանում, ռուսական, հայկական մանկավարժական ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանում։
1931–1933 թթ․ ՀԿԿ ԿԿ առընթեր Կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող։
1933-1934 թթ․ Փիլիսոփայության, գրականության և պատմության Մոսկովյան ինստիտուտի ասպիրանտ։
1934-1937 թթ․ ՀԿԿ ԿԿ առընթեր Կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող։
1938 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1937–1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1939 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1940 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
1940–1941 թթ․ դասավանդել է նաև Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտում:
1940-1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի դիրեկտոր։
1941-1943 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1943-1944 թթ․ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան։
1944-1946 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1946-1950 թթ․ ՀԿԿ ԿԿ առընթեր Կուսակցության պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1946-1955 թթ. Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։
1947 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1948 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1950 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1950-1960, 1965-1966 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ վիցեպրեզիդենտ։
1950-1978 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ։
1951-1955 թթ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
1952, 1966-1976 թթ. Հայաստանի կոմկուսի XVI, XXIV-XXVI համագումարի պատգամավոր։
1953 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1957-թ. գիտական գործուղում Բուլղարական ժողովրդական հանրապետություն։
- Մասնակցել է արևելագետների առաջին համամիութենական խորհրդակցությանը (Տաշքենդ)։
1958-1998 թթ. «Պատմաբանասիրական հանդես»ի գլխավոր խմբագիր։
1959-1962 թթ. ՀՍՍՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի նախագահ։
1960 թ. մասնակցել է արևելագետների միջազգային XXV կոնգրեսին (Մոսկվա)։
1961 թ. շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
1962-1965 թթ. ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմուքի ակադեմիկոս-քարտուղար։
1962-1970 թթ. «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ։
1965-1966 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ վիցեպրեզիդենտ։
1966-1977 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
1966-1979 թթ. Սովետական Միության Գերագույն սովետի դեպուտատ։
1966-1980 թթ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ։
1969-1980 թթ. Սովետա-բուլղարական համամիութենական ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ։
1970-1980 թթ. Սովետա-բուլղարական համամիութենական ընկերության նախագահի տեղակալ և նախագահության անդամ։
1970 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
- Կարակասում (Վենեսուելա) կայացած միջազգային կոնգրեսում ՍՍՀՄ պատգամավորության անդամ։
1970-1989 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության գիտաճյուղային խորհրդի նախագահ։
1977-1999 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ։
1980 թ. պատմագիտության բնագավառում ունեցած վաստակի, գիտական կադրերի պատրաստման համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
1995 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (առաջինը Հայաստանի Հանրապետությունում)