Ջանփոլադյան Լևոն Միքայելի (1912-1997) |
|
«Լևոն Միքայելի Ջանփոլադյանը գինեգործության բնագավառի խոշոր գիտնական է: Նա գինու մասին գիտությունը հարստացրել է տեսական և գործնական նշանակության բազմաթիվ խորը և օրիգինալ հետազոտություններով: Նրա աշխատությունները և գյուտերը անգնահատելի ներդրում են եղել արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացման համար, ինչպիսիք են գինու և կոնյակի արտադրությունը: Մեծ է նրա վաստակը նաև միկրոբիոլոգիական արդյունաբերության կազմակերպման գործում»։
Է. Գ. ԱՖՐԻԿՅԱՆ