| Աղայան Սոս Սուրենի (1946-) |
|
| Ս. Ս. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
|
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սան Անտոնիոյի (Տեխաս) համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը ծնվել է 1946թ. Երևանում:
Հայրը` Սուրեն Աղայանը, դասավանդել է Երևան պետական համալսարանում, նա տնտեսագիտության դոցենտ էր, մայրը` Հրանուշ Գյուրջյանը, կիսատ թողեց ուսումը բժշկական համալսարաում, որպեսզի դաստիարակի իր երեք զավակներին:
Պատանի Սոսը իր երկու դասընկերների հետ սիրում էր ազատ ժամանակ
խնդիրներ առաջադրել և գտնել այդ խնդիրների լուծման նոր եղանակներ:
Սոսը համոզված էր, որ իր գիտական ապագան կապելու է ֆիզիկայի հետ, սակայն ինչպես ցույց տվեց կյանքը, նա գնաց մաթեմատիկայի ուղղությամբ: Ի
դեպ, հայրը այնքան էլ գոհ չէր որդու ընտրած գիտական ուղուց, բայց, այնուամենայնիվ, Սոսը ընտանիքից գաղտնի, 1968թ. հանձնեց քննությունները և ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: Ուսանելու վերջին տարիներին նա որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելով բուհը Աղայանը վերադարձավ հայրենիք, բայց որոշ ժամանակ անց վճռեց շարունակել կրթությունը և ընդունվեց Մոսկվայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի
ինստիտուտի ասպիրանտուրա՝ գիտական աշխատանքներ իրականացնելով
ֆունկցիաների տեսության ոլորտում: Ականավոր մաթեմատիկոս Ս. Մերգելյանի
ղեկավարությամբ Սոս Աղայանը 1974թ. պաշտպանեց գիտական թեզը‘ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուիաստիճան:
1971թ., երբ Սերգեյ Մերգելյանը դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Սոս Աղայանին առաջարկեց վերադառնալ Հայաստան և
միասին աշխատել: Աղայանն անմիջապես վերադարձավ և աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում` միաժամանակ դասավանդելով պետական համալսարանում: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ֆունկցիաների տեսությունից
նա անցում կատարի կոմբինատորիկայի ոլորտ: Սոս Աղայանը գտավ իրեն հետաքրքրող նոր ոլորտ և, տարիներ շարունակ իրականացնելով անհրաժեշտ
հետազոտություններ, հավաքեց բավականաչափ նոր նյութ, որն էլ հիմք դարձավ
նրա դոկտորական ատենախոսության համար: 1985թ. մեծ հաջողությամբ Սոս Աղայանը Մոսկվայում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որը վերաբերում էր նկարների մշակման և փոխանցման ոլորտին:
1993 թվականին Սոս Աղայանը մեկ տարով աշխատանքի հրավեր է ստանում
Թաֆթս համալսարանից՝ որպես հրավիրված դասախոս: Հետագայում այդ պայմանագիրն անընդհատ վերաթարմացվում էր: Նա շուրջ երեք տարի դասավանդեց Թաֆթսի համալսարանում:
Այնուհետև հրավեր ստացավ Բոստոնի <Ավեար> (Aware) ընկերությունից, որտեղ գրեթե մեկ տարի աշխատեց որպես գիտական ղեկավար՝ զբաղվելով նկարների մշակման տեսության զարգացմամբ:
Աղայանի առաջին կարևոր ներդրումներից է պատկերների որակի բարձրացման տեխնոլոգիաների մշակումը, որոնք հիմնված են մարդու տեսողական համակարգի մոդելի վրա: Համակարգը թույլ է տալիս գնահատել պատկերի որակը առանց այլ պատկերների հետ համեմատության, ինչպես բնորոշ է մարդու տեսողական համակարգին:
Սակայն Աղայանը վճռեց իր հետագա կյանքը, այնուամենայնիվ, կապել գիտամանկավարժական հաստատության հետ:
Ընտրությունը կանգնեց Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի վրա, քանզի
այն արագ զարգացող և մեծ գիտական ներուժ ունեցող համալսարան էր: Արդեն
դոցենտի հաստիքով Աղայանը Սան Անտոնիոյի համալսարանում դասավանդում էր հիմնականում նկարների և ազդանշանների մշակման դասընթացը: Տարիներ անց Աղայանը նույն համալսարանում ստացավ պրոֆեսորի, իսկ հետո
արդեն Peter T. Flawn Professor վաստակավոր պրոֆեսորի կոչում: Սոս Աղայանի գիտական աշխատանքները բարձր են գնահատվում գիտական
շրջանակներում, 1985թ.-ից հայտնի են Աղայան-Սարուխանյանի անվան թեորեմները, որոնք այժմ լայնորեն կիրառվու են: Հիմնարար գիտության մեջ Սոս Աղայանի նշանակալից ներդրումն են մատնանշում գիտական հանրության կողմից
ընդունված Աղայանի թեորեմները, Աղայանի ընտանիքը, Աղայանի մեթոդը և Աղայանի մատրիցը: Նրա տեխնոլոգիաների ազդեցությունը ծանրակշիռ է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Երեք
սկսնակ ընկերություններ (MedicalScan, Latakoo, BA-Logix) ստեղծվել են նրա արտոնագրերի հիմքի վրա: Ըստ Ս.Աղայանի՝ BA-Logix ընկերությունը 2500 արտոնագիր ուսումնասիրելուց հետո ընտրել է նրա արտոնագիրը: Սոս Աղայանը մեծ հպարտությամբ է հիշում 2005թ., երբ արժանացավ տարվա լավագույն դասախոս կոչմանը: Սոս Աղայանն այս տարիների ընթացքում պատրաստել է 40-ից ավելի գիտությունների թեկնածուներ, որից 20-ը՝ Հայաստանում, 12-ը՝ Թաֆթս համալսարանում, որի հետ Աղայանը մինչև այժմ համագործակցում
է: Նա ղեկավարում է ասպիրանտների նաև Սթենֆորդի համալսարանում:
Սոս Աղայանն այսօր էլ պահպանում է կապը հայրենական գիտական կենտրոնների հետ: Սերտորեն համագործակցում է Հակոբ Սարուխանյանի հետ և իրականացնում համատեղ գիտական աշխատանք: Սոս Աղայանն այս տարիների
ընթացքում միշտ պատրաստակամ է եղել համագործակցելու, դասախոսությամբ հանդես գալու հայ երիտասարդ գիտնականների համար ակադեմիական
շրջանակներում, ինչպես նաև լինելու որպես երկրորդ գիտական ղեկավար:
Սոս Աղայանը տպագրել է 500-ից ավելի գիտական հոդված, 6 մենագրություն, հեղինակ է միջազգային 14 արտոնագրի: Յուրաքանչյուր
տարի այդ կառույցների անդամների միայն մեկ տոկոսն է ստանում պատվավոր ,Ֆելոուե կոչումը: Սոս Աղայանը բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերի՝ SPIE, IS&T, IEEE խմբագրական խորհրդի անդամ է, հարյուրից ավելի միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-նախագահ:
Սոս Աղայանը սերտ կապեր է պահպանում նաև Միացյալ Նահանգների հայ
համայնքի հետ և համայնքի ղեկավարներից մեկն է: Սոս Աղայանն ամուսնացած
է և ունի մեկ որդի‘ Սարգիս Աղայանը, ով ժամանակին երեք անգամ եղել է ԱՄՆ-ի
շախմատի չեմպիոն և հետագայում համալրել ԱՄՆ-ի շախմատի թիմը: Սարգիս
Աղայանը մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Սթենֆորդի համալսարանը և
աշխատում է Goldman sachs-???:
Հաշվի առնելով Սոս Աղայանի գիտական, մանկավարժական մեծ
վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան
անդամ: Սոս Աղայանը այսօր էլ համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և
ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ։
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2013, սեպտեմբեր, № 9