Cover Image
এই বইটি বন্ধ করুণՀովհաննիսյան Յուրի Ցոլակի (1933-)
ডকুমেন্টটি দেখুনՅ. Ց. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ,ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933թվականի ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում: Սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում, 1951թ. ընդունվել Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը: Ուսանելու տարիներին նա մեծ ակտիվություն ցուցաμերեց ուսանողական գիտական խորհրդում և զμաղված էր նոր սինխրոտրոնի մշակմամբ, ինչն էլ կանխորոշեց նրա գիտական հետագա ուղին:
1956թ. Յուրի Հովհաննիսյանը, գերազանց առաջադիմությամբ ավարտելով բուհ-ը, աշխատանքի անցավ ԽՍՀՄ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուμնա) Գ.Ն.Ֆլյորովի բաժանմունքում, որն էլ դարձավ նրա գիտական ղեկավարը: Ֆլյորովը բարձր էր գնահատում աշակերտի մեջ հատկապես ստեղծագործ էներգիան, նպատակասլացությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը և հենց սկզբից նրան վստահեց ամենադժվար խնդիրները:
1969թ. 36 տարեկան հասակում նա պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը ֆիզիկայի տրոհումների վերաբերյալ: Մասնագետների գնահատմամբ նրա դոկտորական ատենախոսությունը ընդգրկուն, համակողմանի և խորությամբ իրականացված հետազոտությունների արդյունք էր, և ստացված էին նոր արդյունքներ ֆիզիկայի տրոհման վերաբերյալ:
1971թ. Յուրի Հովհաննիսյանը ղեկավարեց ծանր միջուկների հետազոտման ֆիզիկական բաժինը, 1976թ. դարձավ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1989թ.-ից Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրեն:
Յու.Հովհաննիսյանը 1975թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:
Յուրի Հովհաննիսյանը այսօր միջուկային ֆիզիկայի բնագավառում ճանաչված հեղինակություն է, ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուμնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112—118 հաջորդական համարներով: Գիտնականի մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ:
Ներկայացնելով ֆիզիկոսների աշխատանքը՝ ՌԴ նախագահին առընթեր գիտության, տեխնոլոգիաների և կրթության խորհրդի գիտական քարտուղար, «Կուրչատովի անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը դրանք համարել է Նոբելյան մրցանակի մակարդակի հետազոտութ յուններ, որոնց շնորհիվ, ըստ էության, վերստեղծվել են այն տարրերը, որոնք, լինելով տիեզերքի ծագման ուղեկիցներ, արդեն քայքայվել են: Ֆիզիկոսները սինթեզել են տարրերի մի ամբողջ շարք՝ 112- րդից մինչև 118-րդը, որոնք շարունակվելով լրացնում են Մենդելեևի աղյուսակը: Հատկանշականն այն է, որ դրանք ֆիզիկայի առումով բավականին երկար են ապրում՝ տասնյակ ժամեր, ինչը թույլ է տալիս ոչ միայն գիտելիքներ ստանալ տիեզերքի կառուցվածքի մասին, այլև անցնել նոր «երկարակյաց» տարրերի սինթեզին:
Միխայիլ Կովալչուկի խոսքով Յուրի Հովհաննիսյանը առնվազն կարժանանա Նոբելյան մրցանակի: Նոր տարրերի սինթեզման խնդրին նա նվիրաբերել է իր բեղմնավոր կյանքի 55 տարին, և ստացված գիտական արդյունքները հիրավի համաշխարհային մասշտաμի են:
1990թ. երμ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում ընտրությունների տարի էր, ֆիզիկայի ոլորտում թեկնածուների պակաս չէր նկատվում: Այդ առթիվ ուշագրավ են նրա գիտական ղեկավարի՝ Գ.Ն.Ֆլյորովի խոսքերը։ «Ծանր իոնների ֆիզիկան այսօր ինտենսիվ կերպով զարգանում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք մեր դիրքերը: Երբ մտածում եմ, ում կարող եմ ես հանձնել ծանր իոնների ֆիզիկայի ողջ աշխատանքը, առանց դույզն իսկ կասկածելու կտամ իմ աշակերտի՝ Յուրի Հովհաննիսյանի անունը»: 1990թ. Յուրի Հովհաննիսյանը ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
Նրա կազմակերպչական ջիղը հիացրել և օրինակելի է եղել շատ ինստիտուտների ղեկավարների համար: 1990-ականներին, երբ գիտության ոլորտը լքում էին հազարավոր գիտնականներ, Յուրի Հովհաննիսյանը հետևյալ միտքն արտահայտեց. «Այո, կարելի է լալ և սգալ, փնտրել հարգելի և օբյեկտիվ պատճառներ` արդարացնելու սեփական ապիկարությունը: Պետք է փնտրել դժվար իրավիճակից ելքեր, հայթայթել ֆինանսավորման նոր աղբյուրներ, առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ գտնել նոր որոշումներ»:
2003թ. Յուրի Հովհաննիսյանը ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ֆիզիկայի բաժանմունքից:
Հատկանշական են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը հայազգի մեծանուն գիտնականի ծննդյան 75-ամյակին նվիրված ուղերձում «Ուրախալի է, որ տա- րիներ շարունակ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մասնագետների պատրաստման գործին: Ձեր աշակերտների մեջ արդեն բավական շատ հայտնի գիտնականներ կան, որոնք հպարտությամμ Ձեզ կոչում են իրենց ուսուցիչ»:
Յուրի Հովհաննիսյանի աշակերտներից 6-ը արդեն գիտությունների դոկտորներ են, 20-ից ավելին գիտությունների թեկնածուներ:
Նա Փարիզի և Ճապոնիայի Կոնան համալսարանի պրոֆեսոր է: 1995թ. ընտրվել է Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2002թ. Ընտրվել է Ֆրանկֆուրտի համալսարանի, նույն թվականին նաև Իտալիայի Մեսինա համալսարանի պատվավոր դոկտոր: Յուրի Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա ավելի քան 250 գիտական աշխատությունների, 3 մենագրության և ավելի քան 10 ակնարկների հեղինակ է:
Հայազգի մեծանուն գիտնականը այս տարիներին չկորցրեց կապը մայր հայրենիքի հետ և մինչև օրս ակտիվ համագործակցում է Հայաստանի գիտական կազմակերպությունների հետ:
2010 թ. ապրիլի 22-ին Յուրի Հովհաննիսյանը կրկին Հայաստանում էր. այցի նպատակն էր՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, այդ թվում՝ կազմակերպությունում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, Ազգային լաբորատորիայի կառուցվածքի և կաշռավարման մոդելի քննարկումը, ինչպես նաև Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին:
Հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2006 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: Իսկ 2008 թվականին ՀՀ ԳԱԱ-ն նրան շնորհեց գիտությունների ազգային ակադեմիայի Ոսկե մեդալ:
Օրերս լրացավ մեծանուն հայի և վաստակաշատ գիտնականի 80-ամյակը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք նշանավոր ֆիզիկոսին՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր գիտական նվաճումներ:
«Գիտություն» 2013, ապրիլ, № 4