Cover Image
close this bookԴավթյան Գագիկ Ստեփանի (1909-1980)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ստեփանի Դավթյանը ծնվել է 1909 թ. նոյեմբերի 20-ին Դիլիջանում։ Վախճանվել է 1980 թ. մարտի 9-ին:
1923 թ. մասնակցել է Հայաաստանի պիոներների առաջին համագումարին:
1924 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը:
1926 թ. ավարտել է Դիլիջանի երկրորդ աստիճանի դպրոցը:
1930 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը:
1930-1933 թթ. պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ:
1933-1936 թթ. պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի` Հայաստանի քիմիացման կայանի դիրեկտորի տեղակալ` գիտական գծով և հողաագրոքիմիական հետազոտությունների բաժնի վարիչ:
1933-1936, 1941-1948, 1958-1980 թթ. դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի Պետական համալսարանում:
1936-1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ Վ.Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի դոկտորանտ:
1937 թ. “Հայաստաի հին ավերակները որպես պարարտանյութ” աշխատության համար երիտասարդ գիտնականների համամիութենական մրցույթում արժանացել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի:
1938 թ. շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1941 թ. շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1941-1947 թթ. ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1943 թ.` Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հողի բերրիության լաբորատորիայի վարիչ:
1943 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1944 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական աստիճան:
1946 թ. ընտրվել Հայկական ՍՍՀ ԳԱ ` թղթակից-անդամ:
1947-1980 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիայի դիրեկտոր:
1950 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1951 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1952 թ. պարգևատրվել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի բրոնզե մեդալով:
1953-1955 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար:
1953-1978 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահության անդամ :
1954 թ. պարգևատրվել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի արծաթե մեդալով:
1955-1957 թթ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:
1956, 1958, 1960, 1964 թթ. Ընտրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ:
1956 թ. ընտրվել է Հողագետների միջազգային ընկերության անդամ:
- Մասնակցել է Հողագետների միջազգային ընկերության VI կոնգրեսին (Ֆրանսիա):
1957-1961 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր:
1957-1980 թթ. Երևանի քաղսովետի դեպուտատ:
1958 թ. ընտրվել է ՍՍՀՄ հինգերորդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ:
- Եղել է ԱՄՆ-ում որպես ՍՍՀՄ համալսարանների ռեկտորների փոխայցելու պատվիրակության ղեկավար:
- Ընտրվել է “Իտալիա –ՍՍՀՄ ընկերության” անդամ և նույն ընկերության Երևանի բաժանմունքի պրեզիդենտ: ”Իտալիա-ՍՍՀՄ ընկերության” պատվիրակության կազմում եղել է Իտալիայում:
1959 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
1960 թ. մասնակցել է Հողագետների միջազգային ընկերության VII կոնգրեսին (ԱՄՆ):
1961 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1961-1964 թթ. Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի անդամ:
1964 թ. Ագրոքիմիայի միջազգային V սիմպոզիումում սովետական գիտնականների խմբի ղեկավար (Սիցիլիա):
- Հիդրոպոնիկայի գծով սովետական փորձագետների խմբի ղեկավար (ԱՄՀ)։
1964-1980 թթ. ՍՍՀՄ ԳԱ “Ագրոքիմիա” ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
1966 թ. ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի դիրեկտոր:
1966 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1967-1971 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս – քարտուղար:
1968 թ. ընտրվել է Հիդրոպոնիկայի զարգացման միջազգային ընկերության անդամ:
- Ընտրվել է Ինդուստրիալ բուսաբուծությանն աջակցող ընկերության անդամ (Ավստրիա):
1969 թ. պարգևատրվել է “Պատվո նշան” շքանշանով:
- Պարգևատրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով`գիտական կադրերի պատրաստման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի առթիվ:
1970 թ. ՍՍՀՄ պատվիրակության կազմում եղել է Բուլղարական ժողովրդական հանրապետությունում:
1971 թ. մասնակցել է հիդրոպոնիկային նվիրված միջազգային սիմպոզիումին (Ավստրիա):
1973 թ. մասնակցել է հիդրոպոնիկայի III միջազգային կոնգրեսին (Սարդինիա ) :
1974 թ. ընտրվել է Հիդրոպոնիկայի միջազգային ընկերության խորհրդի անդամ :
- Պարգևատրվել է ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե մեդալով:
- Մասնակցել է բուսաբուծությանը նվիրված XVII միջազգային կոնգրեսին (Լեհաստան ):
1977 թ. արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Դ.Ն. Պրյանիշնիկովի անվան ոսկե մեդալի:
1977 թ. մասնակցել է Հիդրոպոնիկայի միջազգային գիտական ընկերության խորհրդի նստաշրջանին (Հոլանդիա):
1979 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով` ագրոքիմիայի զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: