Cover Image
aizvērt šo grāmatuՄերգելյան Սերգեյ Նիկիտայի (1929-2008)
Skatīt dokumentuՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլ քաղաքում /Ղրիմի մարզ/: Վախճանվել է 2008 թ. օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում։
1940 թ. Մերգելյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:
1944 թ. ավարտել է Երևանի Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը:
1947 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
- Երևանի պետական համալսարանի որոշմամբ գործուղվել է Մոսկվա` ընդունվել ՍՍՀՄ ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1949 թ. ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել ատենախոսություն` ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Մ.Վ. Կելդիշի ղեկավարությամբ:
- Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1950 թ. Սովետական երիտասարդական պատվիրակության կազմում մեկնել է ՉԺՀ: Նույն թվականին մասնակցել է ուսանողական միջազգային կոնգրեսի աշխատանքներին Պրահայում /Չեխիա/:
1951 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1951-1953 թթ. ընտրվել է Երևանի Կիրովի շրջգործկոմի պատգամավոր:
1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
1953 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
1954-1958 թթ. դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում:
1956 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1956-1960 թթ. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն:
1963-1965 թթ. ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
1963-1971 թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի Կոմպլեքս անալիզի բաժնի վարիչ / Մոսկվա /:
1964-1968 թթ. դասախոս Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:
1971-1974 թթ. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ:
1974-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրեն:
1975 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1978-1982 թթ. ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ:
1982-1988 թթ. Կիրովականի / Վանաձոր / մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:
2008 թ. պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: