Cover Image
aizvērt šo grāmatuՀովհաննիսյան Աբգար Ռուբենի (1908-1991)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աբգար Ռուբենի Հովհաննիսյանը ծնվել է Թիֆլիսում 1908 թ. մայիսի 30-ին: Վախճանվել է 1991թ. դեկտեմբերի 3-ին Մոսկվայում:
1924 – 1928 թթ. ԵՊՀ պատմագրական ֆակուլտետի ուսանող:
1925 – 1928 թթ. թարգմանիչ` Անդրկովկասի հեռագրային գործակալությունում:
1928 – 1931 թթ. ԵՊՀ ասպիրանտ:
1931 – 1960 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում:
1935 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1938 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1938 – 1947 թթ. ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1938 – 1960 թթ. ԵՊՀ Նոր դարի պատմության ամբիոնի վարիչ:
1939 – 1947 թթ. Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի անդամ:
1940 թ. Շշորհվել է ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործչի կոչում:
1945 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
- Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:
1947 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1947 – 1953 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն:
1949 – 1960 թթ. ՀԽՍՀ ԳԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար:
1955 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:
1958 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 1-ին կոնֆերանսին Փարիզում:
1960 թ. մասնակցել է պատմաբանների 11-րդ միջազգային վեհաժողովին Ստոկհոլմում:
1960 – 1963թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1961 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 2-րդ կոնֆերանսին Մոսկվայում։
1961 թ. պարգևատրվել է «Պատվո նշան ,, շքանշանով»: / Երկրորդ անգամ/:
1963 – 1967 թթ. ՀԽՍՀ ԳԱ գիտական կադրերի գծով խորհրդի նախագահ:
1965 – 1967 թթ. ՀԽՍՀ ԳԱ Գիտահրատարակչական խորհրդի նախագահ:
1966 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 3-րդ կոնֆերանսին Փարիզում։
1967 – 1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1968 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով: /2-րդ անգամ/։
1969 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 4-րդ կոնֆերանսին Երևանում:
1970 թ. մասնակցել է պատմաբանների 13-րդ միջազգային վեհաժողովին Մոսկվայում:
1971 թ. մասնակցել է Փարիզի Կոմունայի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին Փարիզում:
- Մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 5-րդ կոնֆերանսին Տուլուզում:
1973 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 6-րդ կոնֆերանսին Մոսկվայում:
1974 թ. «Կոմունիստական գաղափարները ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» մենագրության համար արժանացել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վ. Պ. Վոլգինի անվան մրցանակի:
1976 թ. գլխավորել է խորհրդային պատմաբանների պատվիրակությունը ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 7-րդ կոնֆերանսում` Փարիզում և Դիժոնում:
- Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հողափոխության» շքանշանով:
1978 թ. մասնակցել է ԽՍՀՄ և Ֆրանսիայի պատմաբանների 8-րդ կոնֆերանսին Մոսկվայում:
1986 – 1990 թթ. ՀՀ ԳԱ նախագահության անդամ:
1988 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:
1989 թ. մասնակցել է 18-րդ Ֆրանսիական հեղափոխության 200-ամյակին նվիրված «Ֆրանսիական հեղափոխության պատկերը» միջազգային գիտաժողովին Փարիզում:
1990 – 1991 թթ. ՀՀ ԳԱ նախագահության խորհրդական: