Armenian Early Printed Books 1801 - 1850
 |
Title: |
Ժամակարգութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ |
Publisher (standardized): |
տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու |
Publisher (as it is on book): |
Ի Տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ |
Place (standardized): |
Կ. Պոլիս |
Place (as it is on book): |
Կոստանդնուպօլիս, Յօրթագիւղ |
Year of Publication: |
1834 |
Notes: |
Ժամակարգութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ։ Յորում պարունակին երեք գիրք։ Սաղմոս Դաւթի, որ է աղօթք և օրհնութիւն առ աստուած և մարգարէութիւն վասն մարդեղութեանն Քրիստոսի։ Ատենի ժամագիրք, որ է մատեան հասարակաց աղօթից և պաշտաման։ Տօնացոյց, որ է ցուցակ տօնից և ընթերցուածոց, ըստ նորոգ բարեկարգութեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի։ Վերստին տպագրեալ: Թեև գրքի ընդհանուր տիտղոսաթերթում հիշատակվում են նրա մեջ մտնող երեք մասերն էլ, բայց սաղմոսներից հետո եկող ատենի ժամագիրքը և տոնացույցի երկու հատորները իրենց հերթին ունեն ինքնուրույն տիտղոսաթերթեր, ինչպես նաև առանձին էջակալություն։ Դրանք կարող են հանդիպել նաև առանձին կազմերով։ Ա էջակալության 1-82 էջերում սաղմոսներն են։ Բ էջակալության 1-137 էջերում Ատենի ժամագիրքը՝ «Ժամագիրք ատենի, արարեալ սուրբ և աստուածաշնորհ թարգմանչացն Սահակայ և Մեսրովպայ, և երանելի հայրապետացն մերոց Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ և սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ։ …Տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ»։ Գ էջակալության 1-125 էջերում տոնացույցի երկու հատորներն են։ Ա հատորն ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց։ Հատոր առաջին, յորում նշանակին տօնք և պահք, ընթերցուածք և արարողութիւնք Հայաստանեայցս սուրբ եկեղեցւոյ: Սկզբնաւորեալ ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ ի սկզբան լուսաւորութեան ազգիս Հայոց։ Եւ կարգաւորեալ սրբոյն Սահակայ Պարթևի և երանելի հայրապետացն մերոց՝ Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ. և հուսկ ապա սրբոյ Ներսեսի Շնորհալւոյ։ Իսկ ի մեր ժամանակս տեառն Սիմէոնի կաթուղիկոսի սրբոյ Էջմիածնի բաժանեալ յերկուս հատորս։ Վերստին տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ։ Բ հատորն սկսվում է 71-րդ էջից և ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց: Հատոր երկրորդ, յորում անփոփոխ և անշարժ եղանակաւ կարգաւորին շարժական և անշարժ տեղափոխ տօնք՝ յօրինեալ երեսուն և վեց խորանօք ի վերայ երեսուն և վեց հայկական գրոց։ …Վերստին տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ։ Յօրթագիւղ, ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ»։
Շարվ. 15,5x25,3 սմ։
82+137+125 էջ։
|
File size: |
458 MB |
Holdings: |
Armenia, Yerevan, Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts
|
Year and Place of Digitization: |
2015, National Library of Armenia
|
|
|
Click the cover to view the interactive book.
|
Copyright: |
Reproduction and copyright information regarding this document is available from the National Library of Armenia |