Armenian Early Printed Books 1801 - 1850
 |
Title: |
Այբբենարան համառօտ |
Publisher (standardized): |
տպ. Ս․ Ղազար |
Publisher (standardized): |
'Ի վանս սբյն Ղազարու |
Place (standardized): |
Վենետիկ |
Place (as it is on book): |
'Ի Վէնէտիկ |
Year of Publication: |
1804 |
Notes: |
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ՀԱՄԱՌՕՏ / Արարեալ յուսումն նորա-/հաս տղայոց։ / Տպեալ յամի տ[եառ]ն․ 1804․ / 'ի Սեպտեմբերի 15։ / 'Ի ՎԷՆԷՏԻԿ / 'Ի վանս սբյն Ղազարու։ /
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը՝ բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր։ 1 վերջազարդ։ Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշ, դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում կա երկտող՝ «Մանուկ ուշիմ, դու քնի, խաչին բարձօղ Վշտահամբեր վարուք նըմին լե՛ր նըմանող»։
Գ. Զարբհանալեանի «Հայկական մատենագիտութիւն» (Վենետիկ, 1883, էջ 28) և Ա․ Ղազիկեանի «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի» (Ղազիկեան Ա., հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 135) մատենագիտական ցանկերում հիշատակված են նույն վերնագրով որոշ տպագրություններ կամ վերահրատարակություններ, սակայն 1804 թ․ տպագրության մասին որևէ մատենագիտական գրառում չկա։ Հ․ Դավթյանի կազմած «Հայ գիրքը 1801-1850թվականներին» մատենագիտության մեջ գրքի նկարագրությունը կատարվել է Ռուսաստանի ազգային գրադարանում
պահվող և մեզ հայտնի միակ օրինակի հիմքի վրա, որտեղից էլ, «Թվային հայրենադարձություն» նախագծի շրջանակում, ներբեռնվել է թվային տարբերակը:
Սույն օրինակը վերակազմված է: Կազմի դարձերեսին առկա են սև մատիտով նշումներ:
Շարվ. 6,5x11,3 սմ։
32 էջ։
|
File size: |
12,9 MB |
Holdings: |
Russia, Saint Petersburg, The National Library of Russia
|
Year and Place of Digitization: |
2024, National Library of Russia |
|
|
Click the cover to view the interactive book.
|
Copyright: |
Reproduction and copyright information regarding this document is available from the National Library of Russia |