Armenian Early Printed Books 1801 - 1850
 |
Title: |
Սաղմոս Ա. կանոն: Հեգերէն բաժանեալ 'ի պէտս մանկանց |
Publisher (standardized): |
Մխիթարյան |
Publisher (as it is on book): |
'Ի Տպարանի Հարց Մխիթարեանց |
Place (standardized): |
Վիեննա |
Place (as it is on book): |
'Ի Վեննա |
Year of Publication: |
1815 |
Notes: |
ՍԱՂՄՈՍ / ա[ռաջին]. Կանոն. / Հեգերէն բաժանեալ 'ի պէտս / մանկանց: / Տպագրե[ա]լ յամի Տ[եառ]ն 1815 /'Ի ՎԵՆՆԱ /'Ի Տպարանի Հարց Մխիթարեանց: /
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Բնագրում գլխագրեր, մանր վերջազարդեր, 1 փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով և չափածո հատվածով: Շապիկը և տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ փորագիր պատկերներ: Շապիկին վերնագիրը. «Հեգերէն բաժանեալ ΄ի պէտս մանկանց»:
«Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 232) գիրքը նկարագրված է աստղանիշով՝ ըստ մատենագիտական աղբյուրների: Այս տպագրության մասին հիշատակություն կա Վիեննային Մխիթարյան միաբանության գրացուցակում (տե՛ս Ընդհանուր գրացուցակ Մխիթարեան գրավաճառանոցի ի Թրիեստ, ի Վիեննա և ի Պլովդիւ (Ֆիլիպէ), Վիեննա, 1936, էջ 63), նաև Ա. Ղազիկյանի կազմած մատենագիտության մեջ (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, Վենետիկ, 1909, էջ 1546): Սակայն երկու դեպքում նշված են միայն գրքի ելից տվյալները՝ առանց լրացուցիչ ծանոթագրությունների:
Գրքի մատենագիտական նկարագրությունն ամբողջացվել է Վիեննայի Մխիթարյան մենաստանի վանահայր և գործակալ Հայր Նարեկ-Գէորգ վրդ. Տատուրեանի շնորհիվ, ով ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին ուղարկեց գրքի թվային տարբերակը:
Շարվ. 12x8 սմ։
48 էջ։
|
File size: |
36,7 MB |
Holdings: |
Austria, Vienna, Mekhitarist Monastery of Vienna
|
Year and Place of Digitization: |
2023, Mekhitarist Monastery of Vienna |
|
|
Click the cover to view the interactive book.
|
Copyright: |
Reproduction and copyright information regarding this document is available from the Mekhitarist Monastery of Vienna |