Armenian Early Printed Books 1801 - 1850
Title: Սաղմոս երջանիկ մարգարէին Դաւթի
Publisher (standardized): Արապյան
Publisher (as it is on book): 'ի Տպարանի արապեան Պօղոսի
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Յօրթագիւղ
Year of Publication: 1836
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ՍԱՂՄՈՍ / Երջանիկ Մ[ա]րգ[ա]րէին / Դաւթի։ / Որոյ առ[ա]ջին կանոնն / ևեթ տպեցաւ՝ բա/ժանելով ըզ վանկսն։ / Եւ այս յաղագս դիւ/րաւ հեգելոյ ման/կանց։ / 'ի Տպարանի արապեան / Պօղոսի: /
Տասներկուծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բնագիրը բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Բնագրում գլխագրեր, մանր զարդանախշեր։ Շապիկը և տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանկար և զարդանախշ: Շապիկին և վերջերեսին վերնագիրը նշված է այսպես. «Հեգերէն մանկանց»: Տիտղոսաթերթի դարձերեսին՝ գծափակ շրջանակով փորագիր պատկեր և երկտող. «Դաւիթ Մարգարէ՝ թագաւոր արդար, Սաղմոսիւք երգէ՝ սուրբ զոգւոյն քնար»:
Գիրքը՝ որպես դասագիրք, ունեցել է բազում տպագրություններ, սակայն սույն հրատարակության մատենագիտական տվյալները բացակայում են հայ գրքի համահավաք մատենագիտական ցանկերում:
Գրքի մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի գրադարանում: Թվային տարբերակը տրամադրել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանից Յովակիմ աբեղայ Սերովբեանը:
Շարվ. 12x8 սմ։
46 էջ։
File size: 39,9 MB
Holdings: Turkey, Istanbul, The Armenian Patriarchate of Constantinople
Year and Place of Digitization: 2023, The Armenian Patriarchate of Constantinople
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Armenian Patriarchate of Constantinople