Armenian Early Printed Books 1801 - 1850
Title: Սիրտ մարդոյ, որ է տաճար աստուծոյ կամ գործարան սատանայի
Publisher (standardized): տպ. [Բողոքական քարոզիչների]
Place (standardized): Շուշի
Place (as it is on book): Ի Շուշի
Year of Publication: 1833
Notes: Տասն պատկերներով առաջի դրած. Որ ամէն մարդ հեշտ իմանալ և միտք առնելով քրիստոնէական կեանքին հետևելոյ համար ջանք անէ։ Թարգմանութիւն։ Ի հայրապետութեան Տն Յովհաննու Կարբեցւոյ սրբազնասուրբ Կաթուղիկոսի ամենայն հայոց։ Հրամանաւ Տն Բաղտասարայ իշխանազնի Ջալալեան սրբազան Արքեպիսկոպոսի և մետրոպոլիտի հայոց համայն աղուանից։
Գրքի վերջին էջում՝ «Շուշի բերդումն աւետարանական ժողովքի տան մէջն էս հետևօղ գրեանքս էլ ծախվում են»: 1823 թվականից սկսած՝ Շուշիում գործել է Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական Քարոզչական Ընկերություն»-ը, որը 1827 թվականից հիմնադրել է իր սեփական տպարանը: Այս տպարանը գործել է մինչև 1833-1834 թվականները, իսկ ավելի ուշ այն գնվել է Ղարաբաղի հոգևոր առաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտի կողմից: Փաստորեն, 1828-1833 թթ. Շուշիում տպագրված երկու տասնյակից անցնող գրքերը պատկանում են հենց այս՝ բազելյան «Ավետարանական Քարոզչական Ընկերության» տպարանին: Հետաքրքրական է այն փաստը, որ 1828-1833 թթ. տպագրված գրքերի և տիտղոսաթերթերին ու շապիկներին, և բնագրային տեքստերում տպարանի անվանման մասին որևէ տեղեկություն նշված չէ: Բայց, ընդունելով վերոնշյալ փաստը, մենք այսուհետև 1828-1833 թթ. Շուշիում տպագրված բոլոր գրքերի նկարագրության ժամանակ՝ որպես տպարան, կնշենք պայմանականորեն «տպ. Բողոքական քարոզիչների»:«Հայ գիրքը 1801-1850 թվականներին» մատենագիության մեջ (Երևան, 1967 թ.) գիրքը նկարագրվել է 796 համարի ներքո, իսկ էջերի քանակը սխալմամբ նշվել է 28: Թվայնացված գրքի պակաս էջերը՝ 28-ից մինչև վերջ լրացվել է Մատենադարանի օրինակից:
Շարվ.՝ 11,2x18,2 սմ։
43, 1 չհամարակալված էջ, 10 թ. փորագրապատկեր։
File size: 5,7 MB
Year and Place of Digitization: 2011, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library