Armenian Early Printed Books 1801 - 1850
Title: Ժամակարգութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ
Publisher (standardized): տպ. Պողոս Արապյան Ապուչեխցու
Publisher (as it is on book): Ի Տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ
Place (standardized): Կ. Պոլիս
Place (as it is on book): Կոստանդնուպօլիս, Յօրդագիւղ
Year of Publication: 1827-1828
Notes: Ժամակարգութիւն Հայաստանեայց ս. եկեղեցւոյ։ Յորում պարունակին երեք գիրք։ Սաղմոս Դաւթի, որ է աղօթք և օրհնութիւն առ աստուած և մարգարէութիւն վասն մարդեղութեանն Քրիստոսի։ Ատենի ժամագիրք, որ է մատեան հասարակաց աղօթից և պաշտաման։ Տօնացոյց, որ է ցուցակ տօնից և ընթերցուածոց, ըստ նորոգ բարեկարգութեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի։ Թեև գրքի ընդհանուր տիտղոսաթերթում հիշատակվում են նրա մեջ մտնող երեք մասերն էլ, բայց սաղմոսներից հետո եկող ատենի ժամագիրքը և տոնացույցի երկու հատորները իրենց հերթին ունեն ինքնուրույն տիտղոսաթերթեր, ինչպես նաև առանձին էջակալություն։ Դրանք կարող են հանդիպել նաև առանձին կազմերով։
Ա էջակալության 1-100 էջերում սաղմոսներն են։
Բ էջակալության 1-147 էջերում Ատենի ժամագիրքը՝ «Ժամագիրք ատենի, արարեալ սուրբ և աստուածաշնորհ թարգմանչացն Սահակայ և Մեսրովպայ և երանելի հայրապետացն մերոց Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ և սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ։ …Տպագրեալ յամի տեառն 1827 և ի թուին Հայոց ՌՄՀԶ»։
Գ էջակալության 7-144 էջերում տոնացույցի երկու հատորներն են։
Ա հատորն ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց հատոր առաջին, յորում նշանակին տօնք և պահք, ընթերցուածք և արարողութիւնք Հայաստանեայցս սուրբ եկեղեցւոյ. Սկզբնաւորեալ ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ ի սկզբան լուսաւորութեան ազգիս Հայոց։ Եւ կարգաւորեալ սրբոյն Սահակայ Պարթևի և երանելի հայրապետացն մերոց՝ Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ. և հուսկ ապա սրբոյ Ներսեսի Շնորհալւոյ։ Իսկ ի մեր ժամանակս տեառն Սիմէոնի կաթուղիկոսի սրբոյ Էջմիածնի բաժանեալ յերկուս հատորս։ Վերստին տպագրեալ յամի տեառն 1828 և ի թուին Հայոց ՌՄՀԷ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ։
Բ հատորն սկսվում է 87-րդ էջից և ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց հատոր երկրորդ, յորում անփոփոխ և անշարժ եղանակաւ կարգաւորին շարժական և տեղափոխ տօնք՝ յօրինեալ երեսուն և վեց խորանօք ի վերայ երեսուն և վեց հայկական գրոց։ …Վերստին տպագրեալ յամի տեառն 1828 և ի թուին Հայոց ՌՄՀԷ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ»։
Շարվ. 15,5x23,5 սմ։
100+147+144 էջ։
File size: 81,8 MB
Holdings: Armenia, Yerevan, National Library of Armenia
Year and Place of Digitization: 2013, National Library of Armenia, 1894-ԱՀ
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the National Library of Armenia