Armenian Early Printed Books 1801 - 1850
Title: Նուագարան զբօսանաց 'ի պէտս ազգային խրախճանութեան
Publisher (standardized): տպ. Արարատյան ընկերության
Publisher (as it is on book): յԱրարատեան տպարանի
Place (standardized): Կալկաթա
Place (as it is on book): 'Ի Կալկաթա
Year of Publication: 1846
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` ՆՈՒԱԳԱՐԱՆ ԶԲՕՍԱՆԱՑ / ԱՌ / 'Ի ՊԷՏՍ / ԱԶԳԱՅԻՆ / ԽՐԱԽՃԱՆՈՒԹԵԱՆ / 'Ի ԿԱԼԿԱԹԱ / ՅԱՐԱՐԱՏԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ / 1846 /
«Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 345) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ ընդգծելով, որ մատենագետները այսպիսի հրատարակություն չեն նկարագրել, իսկ գիրքը ֆիզիկապես բացակայում է նախկին ԽՍՀՄ խոշոր գրադարաններում։Մատենագիտական տվյալը Հ․ Դավթյանը վերցրել է Մեսրոպ Թաղիադյանի «Գեղարվեստական երկեր»-ից (Երևան, 1965, էջ 425, 10-րդ ծանոթագրություն)։
Հնդկահայ տպագրության հետազոտողներից Իրազեկն իր ուսումնասիրության մեջ առանձնացնում է այս երգարանը՝ որպես հասարակության կողմից պահանջված ժողովածու (Իրազեկ, «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան», Անթիլիաս, 1986, էջ 348)։ Նա, որպես կազմող, նշում է Մ․ Թաղիադյանին և մանրամասն նկարագրում է բովանդակությունը։
Սույն տպագրության մասին Արսեն Ղազիկյանն իր մատենագիտության մեջ (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Բ, Վենետիկ, 1909-1912, էջ 297) գրում է , որ իրեն հասանելի օրինակը չունի տիտղոսաթերթ, իսկ որպես հրատարակիչ՝ առանձնացնում է Մ․ Թաղիադյանին։
Մեսրոպ Թաղիադյանի բանաստեղծությունների ժողովածուում («Եղերերգութիւն», կազմ․, ծանոթագր․՝ Մ․ Մկրյան, Թիֆլիս, 1893, էջ 64) հիշատակվում են մեզ հետաքրքրող երգարանի տպագրական տվյալները։
Մատենագետներին առ այսօր անհասանելի այս կարևոր տպագրության եզակի օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Էդգարյան» հավաքածուում։
Սույն օրինակի կազմը վնասված է, դարձերեսին, տիտղոսաթերթին նախորոդող և «Ցանկ»-ին նախորդող դատարկ էջերին առկա են ընդարձակ ձեռագիր հիշատակումներ։ Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշ։ Բնագիրը՝ բոլորգիր, առկա են նաև նոտրգիր հատվածներ։ Գիրքը մի փոքր վնասված է, սակայն բացակա էջեր չկան։
Շարվ. 9,5x5 սմ։
95, 3 չհ․ էջ։
File size: 5,19 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA