Armenian Early Printed Books 1801 - 1850
Title: Այբբենարան համառօտ
Publisher (standardized): տպ. Ս․ Ղազար
Publisher (standardized): 'Ի վանս սբյն Ղազարու
Place (standardized): Վենետիկ
Place (as it is on book): 'Ի Վէնէտիկ
Year of Publication: 1804
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ՀԱՄԱՌՕՏ / Արարեալ յուսումն նորա-/հաս տղայոց։ / Տպեալ յամի տ[եառ]ն․ 1804․ / 'ի Սեպտեմբերի 15։ / 'Ի ՎԷՆԷՏԻԿ / 'Ի վանս սբյն Ղազարու։ /
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը՝ բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր։ 1 վերջազարդ։ Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշ, դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում կա երկտող՝ «Մանուկ ուշիմ, դու քնի, խաչին բարձօղ Վշտահամբեր վարուք նըմին լե՛ր նըմանող»։
Գ. Զարբհանալեանի «Հայկական մատենագիտութիւն» (Վենետիկ, 1883, էջ 28) և Ա․ Ղազիկեանի «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի» (Ղազիկեան Ա., հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 135) մատենագիտական ցանկերում հիշատակված են նույն վերնագրով որոշ տպագրություններ կամ վերահրատարակություններ, սակայն 1804 թ․ տպագրության մասին որևէ մատենագիտական գրառում չկա։ Հ․ Դավթյանի կազմած «Հայ գիրքը 1801-1850թվականներին» մատենագիտության մեջ գրքի նկարագրությունը կատարվել է Ռուսաստանի ազգային գրադարանում պահվող և մեզ հայտնի միակ օրինակի հիմքի վրա, որտեղից էլ, «Թվային հայրենադարձություն» նախագծի շրջանակում, ներբեռնվել է թվային տարբերակը:
Սույն օրինակը վերակազմված է: Կազմի դարձերեսին առկա են սև մատիտով նշումներ:
Շարվ. 6,5x11,3 սմ։
32 էջ։
File size: 12,9 MB
Holdings: Russia, Saint Petersburg, The National Library of Russia
Year and Place of Digitization: 2024, National Library of Russia
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the National Library of Russia