Armenian Rare Books
Title: Սաղմոսարան
Translated Title: Psalter
Publisher (standardized): տպ. Սալիգաթաուի
Place (standardized): Վենետիկ
Place (as it is on book): Ի մայրաքաղաքն Վանատիկ
Year of Publication: 1642
Notes: ՏԻՏՂԹ.՝ ՍԱՂՄՈՍ Ի ԴԱՒԻԹ: Կազմեցաւ ի մայրաքաղաքն Վանատիկ աւգնականութեամբ պատուական բժշկապետին Յովսեփոս Արօմատարիոսին և Անգեղոս Պէլիսէլոս Աթինացւոյն։ Թվին հայոց մեծաց ՌՂԱ: Հրատ. Հովհաննես Անկյուրացու: Ութածալ։ 4 փորագիր պատկեր, որի մասին Զարբհանալյանը գրում է. «Ի սկիզբն Անկյուրացվույն այս հրատարակության դրված է Դավթի մարգարեի պատկեր մը՝ ընտիր պղնձի փորագրությամբ, քաղաքին իշխանագլուխ դոժերու զգեստով ու փռյուգիական գլխարկով։ Նույնպիսի ընտիր փորագրությամբ Բաբելոնի հնոցին մեջ ձգված երից մանկանց դեպքին նկարագիրը, և հանդիպո անոնց օրհնության. և սրբո կուսին այցելությանն առ Եղիսաբեթ, ի հանդիպո Մեծացուսցե օրհնաբանության. Մանասեի՝ որո շղթաները քակել կուտա Նաբուգոդոնոսոր. և նախքան զՀավատով խոստովանիմ աղոթս Շնորհալվո՝ նոյն սուրբ Հայրապետին պատկերը, միանձին տարազու, փիլոն արկյալ զանձամբ, վեղար ի գլուխն որ փիլոնին հետ կարված է. ցուպ անշուք ի ձեռին, ուրարազգեստ։ Թերևս հրատարակողի ժամանակ Միաբանողաց և կամ ճգնավորաց ձևն էր զոր կզգենվին, և որով կներկայացնե զսուրբ կաթուղիկոսն» («Պատմ. հայկ. տպագր.», էջ 81-82)։
ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է «Սիոն» ամսագրից (Ա. Գալայճյան, «Ցուցակ և յիշատակարաններ Երուսաղէմի Գ. Կիւլպէնկեան մատենադարանի հայերէն հնատիպ գիրքերու (1512-1800)», 1967, էջ 59-60)։ Գ. Զարբհանալյանը («Հայկ. մատ.», էջ 597-598) հավանաբար սխալմամբ, գրքի էջերի քանակը նշել է 370։

ՅՀԳ (=373) էջ։
File size: 72,6 MB
Holdings: Austria, Vienna, The Austrian National Library (Österreichische Nationalbibliothek)
Click the cover to view the interactive book.

Requires Adobe Flash Player 8+.
(Download)

Copyright: http://books.google.com