Armenian Rare Books
Title: Սաղմոսարան
Translated Title: Psalter
Publisher (standardized): տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու
Place (standardized): Վենետիկ
Year of Publication: 1565-1566
Notes: Թերի օրինակ է, տիտղոսաթերթ չունի, պակասում է Ա մամուլից 2 թերթ, Ե մամուլից 1 թերթ, ընդհատվում է ԻԵ մամուլով: Մամուլները համարակալված են հայատառ և արաբական թվանշաններով, ընդամենը ԼԲ [32] մամուլ, 256 թերթ (512 էջ): Առաջին էջը բաց է։ Առանց հուշագրերի։ Գրքում տպված են աբգարի «Խառնայ փնթուր»-ի երկու պատկերները։ Պատկերներից առաջինի (պապին պատկերող) վերևում գրված է՝ «MDLXV CARD. AMALIYS. V. PIVSIIII. CARD. BORROMEUS. MARCO ANT. ARMENO. ABCHAR. CARD. MORONAS. MARCO EPIS. FICR. MORONAS. EPIS. FICR. DIBELLO». Երկրորդ պատկերի տակ՝ «M. D. L. XV VENETIA... HIERONVMVS PRIVLIYS... MARC ANTON ARMENO ARAGHAR». Պատկերների տակ գրված է «Ի թվականիս Հայոց ռ.ժ.դ. /ամին ես թոխաթցի աբգար դպիրս/ խնդրեցի զայս նոր գիրս. ի Հռոմ /Ի պետրոս փափուն և երետ հրամ/ան/ շինելու բարեխաւսութ[եամ]բ /այս կարտինալացս և այս. եպ[իս]կ[ոպո]սիս./ և իմ գրայմիտ սուլտանշայ որդոյս եկեալ ի գեղեցիկ. նաւայհանկիտ մայրաքաղաքն. որ կոչի վանատիկ. ի թագաւորութ[եան]ն Երելեմոն. թուճին եւ շինեցաք զայս նոր գիրս. և զաս. փոքր մեկնիչ սաղմոսացս»:
ԾԱՆՈԹ.՝ Նախքան Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի լույս ընծայման ժամանակը որոշելը՝ այս Սաղմոսարանը համարվել է հայերեն առաջին տպագրությունը, ինչպես և Աբգար Դպիրը հայ առաջին տպագրիչը։
Նկարագրությունը կատարված է ըստ Մատենադարանի օրինակի:
Շարվ. 12x8 սմ։
File size: 29,5 MB
Holdings: Armenia, Yerevan, Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts
Denmark, Copenhagen, The Royal Library
Year and Place of Digitization: 2014, The Royal Library, Denmark, Copenhagen
Click the cover to view the interactive book.

Copyright: For information on copyright and user rights, please consult www.kb.dk