Armenian Rare Books
Title: Գիրք աղօթից
Publisher (standardized): Տպ․ Անտոնի Բորտոլիիի
Publisher (as it is on book): Ի տպարանի Անտոնի Պօռթօլի
Place (standardized): Վենետիկ
Place (as it is on book): Ի Վենետիկ
Year of Publication: 1793
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ / ԵՒ / Զանազան մաղթանաց առ ք[րիստո]ս, / և առ ս[ուր]բ ա[ստուա]ծածինն։ / Եւ մտածական աղօթք 'ի պատիւ չար-/չարանաց ք[րիստո]սի։ Եւ 'ի պատիւ տօնա-/խմբութե[ան]ց ս[ուր]բ ա[ստուա]ծածնի։ / Այլ և երգք հոգևորք 'ի վ[ե]ր[ա] զա¬/նազան տօնից։ / Արարեալ 'ի պէտս հայոց բնակելոց / յԱրտեալ։ / Յամի տ[եառ]ն 1793։ / 'Ի ՎԵՆԵՏԻԿ։ / 'Ի տպարանի անտոնի պօռթօլի: / Հրամանաւ մեծաւորաց։ /
144, 110 էջ: Շարվածքը՝ 14x8 սմ:
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը 10 և 8 կետաչափի բոլորգրով, օգտագործված է նաև նոտրգիր: Շապիկը՝ զարդափակ, ոսկեգույն երիզներով, կռնակին՝ ոսկեգույն զարդանախշեր: Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանկար: Բնագրում գլխազարդեր, գլխագրեր, վերջազարդեր և զարդագրեր, 5 փորագիր պատկեր՝ տիտղոսաթերթին հաջորդող թերթին. «Ամենասուրբ Երրորդութիւն», առաջին էջակալություն՝ էջ 38. «Խաչելութի[ւն] տ[եառ]ն մերոյ», էջ 66. «Ա[ստուա]ծածին մայր փրկչին մերոյ», էջ 106. «Սուրբ Ալոսիոս Գոնզակայ, Որ անմեղիդ չեմ նմանօղ, եղէց զղջման քում հետևող», երկրորդ էջակալություն՝ էջ 4. Հրեշտակներ և առաքյալներ:
Հիշատակարան չունի։
Գիրքն ունի երկու էջակալություն: Առաջին էջակալության 2, 3, 65, 105-րդ և երկրորդ էջակալության 2 և 3-րդ էջերը դատարկ են: Գրքի երկրորդ հատվածն ունի զարդափակ տիտղոսատ՝ «Երգք զանազանք» խորագրով և զարդանախշով: Թվայնացված օրինակի շապիկի դարձերեսին՝ առանձին փակցված էջին՝ զարդանախշ՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով:
Շարվ. 12x7,2 սմ։
Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 669-670) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է Լոնդոնի Բրիտանական գրադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում պահվող սակավ օրինակների հիման վրա: Նկարագրության մեջ շարվածքը նշված չէ:
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:
File size: 165 MB
Holdings: Austria, Vienna, The Armenian Mekhitarist Congregation
Year and Place of Digitization: 2024, The Armenian Mekhitarist Congregation
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from The Armenian Mekhitarist Congregation