Armenian Rare Books
Author: Եւգինէոս Դ., Բարդուղմեոս Աբգար.
Title: Միաբանութիւն Հայոց ընդ Հռօմեական Սուրբ Եկեղեցոն
Publisher (standardized): Տպ. Ստեփան Պավլինյան
Place (standardized): Հռոմ
Year of Publication: 1623
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
CONCORDIA/ ARMENORVM CVM S. R. ECCL./ Et declaratio articulorum eptem, nouæ legis Sacra-/menta, pleraque alia concernentium. / Sub Eugenio Papa IV. in Concilio Florentino / anno 1439. facta. / Iussu S. D. N. Gregorij XV. et Sac. Congregationis/ de Propaganda Fide Impressa. / Միաբանու[թ]ի[ւն] հայոց ընդ հռոմեական ս[ուր]բ / եկեղեցոն վ[ա]ս[ն] պարզաբանու[թ]ե[ան] նոյր աւրի/նացն և, է. խորհրդոյն ս[ուր]բ եկեղեցոյ և / այլ ևսբազում ս[ուր]բ խորհրդոց, որ եղեւ / հրամանաւք եւճենիոսի չորորդ ս[ուր]բ փա/փին ի ժողովն ֆիաւրենցոյ թ. ռնլթ, / Եւ հրամանաւ ս[ր]բազան գրիգորիոսի/ հնգիտասան երորդի ս[ուր]բ փափին. այլևս / ս[ուր]բ ժողովոն որ վ[ա]ս[ն] հաստատու[թ]ե[ան] հաւա/տոյ են կարգե[ա]լ կազմեալ եղեւ. Թ. ՌՈIԳ. / ROMAE, Excundebat Steph. Paulinus MDCXX III. / SVPERIORVM PERMISSV. /
ԼԲ (32) էջ։ Շարվածքը՝ 7.2x5 սմ։
Քառածալ, մամուլանիշը՝ լատինատառ, նշված է միայն երկրորդ մամուլի առաջին էջում։ Բնագիրը 12 կետաչափի բոլորգրով, օգտագործված են գլխագրեր: Տիտղոսաթերթի դարձերեսին փորագիր պատկեր՝ Պապական զինանշանը։
Հիշատակարան չունի։
Տեքստը՝ հայերեն, տիտղոսաթերթը՝ հայերեն և լատիներեն: Տպագրության վայրի, տպարանի և տարեթվի տվյալները վերցվել են տիտղոսաթերթից և վերջին չհամարակալված լատիներեն էջից: Տպագրության թվականը՝ հռոմեական և արաբական թվանշաններով, նշված է և՛ տիտղոսաթերթին, և՛ վերջին էջում: Էջակալությունը՝ հայատառ: ԼԱ և ԼԲ էջերը համարակալված չեն:
Թվայնացված օրինակը վերակազմված է: Այս օրինակի տիտղոսաթերթի աջ անկյունում փակցված է թերթիկ, վրան զարդանախշ՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում ձեռագիր վերականգնված են տիտղոսաթերթի որոշ վանկեր կամ բառեր: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին չհամարակալված էջում առկա է Մխիթարյան Միաբանության Մատենադարանի կնիքը: Գրքի բոլոր էջերին կան մատիտով արված նշումներ, ջնջումներ:
Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:
Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 18) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների և Հանրային գրադարանում առկա լուսապատճենի հիման վրա: Նկարագրության մեջ նշվել է. «Թեոդիկը «Տիպ ու տառ»-¬ի մեջ (էջ 49) այս գիրքը բերում է իբրև 1623 թ. Ստ. Պավլինյան տպարանի հրատարակություն, բայց նույն էջում միևնույն գիրքը հիշատակում է նաև Ուրբանյան տպարանի հրատարակությունների շարքում «Կոնդակ Եւգինեաց» վերնագրով, առանց նշելու տպագրության թվականը։ Գ. Զարբհանալյանը այս գիրքը նկարագրում է երկու տեղ. առաջին անգամ իբրև տպագրության թվական նշվում է 1723¬ ը, երկրորդ անգամ՝ 1623-¬ը: Ընդ որում, մեջ է բերում անվանաթերթի միայն հայերեն մասը։ Ա. Ղազիկյանը, երևի կրկնելով Գ. Զարբհանալյանին, նկարագրության սկզբում գրում է. «Փլորենտիա գումարած ընդհանուր ժողովեն վերջ կոնդակ մը գրած է Հայոց. որուն սոսկ հայերեն թարգմանությունը տպագրված է ի Հռոմ 1723-ին հետևյալ երկլեզվյան խորագրով» և բերում է 1623 թ. տպագրության անվանաթերթը։ 1723 թ. տպագրություն, ըստ երևույթին, գոյություն չունի ( Զարբհանալյանի գրքում 1723¬-ը երևի վրիպակ է): Գրքի վերջի վկայագրի մեջ Գասպար Մանուկցիոս հայազգի կրոնավորը տեղեկացնում է, որ կոնդակը թարգմանել է Տեր Բարդուղմեոս Աբգար հայազգին։ Գրքի մանրաժապավենը Հանրային գրադարանին են ուղարկել Մ. Բարիքյանը և Զ. Պտուկյանը»։
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:
File size: 26.7 MB
Holdings: Austria, Vienna, The Armenian Mekhitarist Congregation
Year and Place of Digitization: 2024, The Armenian Mekhitarist Congregation
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from The Armenian Mekhitarist Congregation