Armenian Rare Books
Title: Պարզատումար
Publisher: Տպագր․ Հովհաննես Ջուղայեցու, տպ․ Ամենափրկիչ վանքի
Place: Նոր Ջուղա
Year of Publication: 1647
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԳԻՐՔ ՏՈՒՄԱՐԱՑ. ՈՐ ԵՒ ՊԱՐ/ԶԱՏՈՒՄԱՐ ԿՈՉԻ։ / Զոր փոխարկեալ եղև՝ ՛իյամսոց և ՛իտու-/մարացն Հռօմայեցւոց, ՛իյամիսս և ՛իտօ-/մարս Ազարիայի կոչեցելոյ։ / Ձեռամբ Նուաստ Յովհաննէս Վար-/դապէտի, Ջուղացւոյ․ Աշակերտի մե-/ծին Խաչատրոյ Կեսարացւոյ։ / Որ և Տպագրեալ աճեցո՛յց զսա․ Յամին, Որ ՛ի ծնընդենէն Ք[րիստոս]ի․ Ռ․ Ո․ Խ․և Է։ / ՛իսկիզբն, Յունիսի՛ ամսոյ։ / իսկ ը[ստ] Հայոց՝ Հազար և Ղ և ե․ թուին։ / ՛իվայելո՛ւչ և ՛իթագաւորանիստ Քաղաքն / ՛ի Տեղապօլիս այ[սինքն], ՛ի Շօշ, որ և Սպահան։ / ՛ի Տպարանի իւրում․ զոր է ա[ստուա]ծ՝ յարևմտից / ՛ի ս[ուր]բ ուխտն Ամենափրկի՛չ։ / Յօժարութ[եամ]բ՝ Ս[ուր]բ Միաբանութեանս։ / 84 գծափակ էջ, առանց էջակալության, մամուլանիշերի և հիշագրերի: Շարվածքը շրջանակով՝ 9x6,2 սմ: Տասներկուծալ:
Բնագիրը՝ 6 կետաչափի բոլորգրով, օգտագործվել են նաև թռչնագիր գլխագրեր։ Բնագրում՝ 1 գլխազարդ, 1 վերջազարդ, 2 լուսանցազարդ և 2 զարդագիր աղյուսակ (12-13-րդ էջերում)։
Տիտղոսաթերթի դարձերեսին և 80-րդ էջում՝ զարդափակ շրջանակով զարդանկարներ՝ սափորի պատկեր, վրան՝ նշումներ. «Յի[սուսի] Ք[րիստոս]ի ծառայ Յովհաննէս Ջուղայեցի ...: Վ[ար]դ[ապե]տ եւ սպ[ա]սաւոր Էջմիածնի որ ի ՌՉԸ», «Ք[րիստոսի] ծառայ Յովհաննէս վարդապետ Ջուղայեցի»:
Հիշատակարան ունի:
Գրքի տիտղոսաթերթին և հիշատակարանում նշված երկու թվականների (ՌՈԽԷ = 1647 և հազար ՂԵ = 1646) տարբերությունը, հավանաբար, տոմարական տարբեր հաշվարկումների հետևանք է։
Թվայնացված օրինակի մի շարք զարդանախշեր և գլխատառեր մատիտով կարմրացրած են:
Գրքի մատենագիտական նկարագրությանն անդրադարձել են Գ. Զարպհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 133), Լեոն (Հայկական տպագրութիւն, հտ. 1, էջ 223) և ուրիշներ։ Թոեդիկը մանրամասն նկարագրել է նաև Հովհաննես վարդապետի գործունեություն Նոր Ջուղայում (Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 162)։
«Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 31) գրքի մատենագիտական նկարագրությունն արվել է աշխարհի մի քանի պահոցներում պահվող սակավ օրինակների հիման վրա: Այն ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում: Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:
File size: 39.2MB
Holdings: Austria, Vienna, The Armenian Mekhitarist Congregation
Year and Place of Digitization: 2024, The Armenian Mekhitarist Congregation
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from The Armenian Mekhitarist Congregation