Armenian Rare Books
Author: Սիմէօն Երեւանցի
Title: Զբօսարան հոգեւոր
Translated Title: Spiritual Diversion
Publisher (standardized): տպ. Ս. Գրիգոր Լուսավորչի
Publisher (as it is on book): Ի նորոգ տպարանի սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ
Place (standardized): Էջմիածին
Place (as it is on book): Սուրբ Էջմիածին
Year of Publication: 1772
Notes: 184 էջ : Շարվ.՝ 7,5x5,2 սմ։
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԳԻՐՔ / ԱՂՕԹԻՑ / Որ կոչի Զբօսարան հոգե-/ւոր: Արարեալ ի Սիմէօնէ/ վշտակիր Կ[ա]թ[ու]ղիկ[ո]սէ Ամ[ենայն] Հայ/ոց ի դիմաց Լուսաւորչակը/րօնից անձանց, ի փառս ա[ստուծո]յ / Եւ տպեցեալ ի ս[ուր]բ Էջմիա-/ծին հրամանաւ նոյնոյ Սըր/բազան Հայր[ա]պ]ե]տին ի նորոգ տպարանի սրբոյն Գրիգորի / Լուսաւորչին մերոյ: / ի թուոջ փրկչին, ռչհբ։ / Եւ ի մերումս թուոջ ռմիա /
Ութածալ, մամուլանիշերը՝ հայատառ։ Մեկ փորագիր պատկեր 26¬րդ էջում։ Մեկ գլխազարդ 27¬-րդ էջում, փոքրիկ վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։
Հիշատակարան՝ ունի:
Ծանոթ.՝ Հայ գրքի ուսումնասիրողներին հայտնի է տվյալ գրքի հինգ օրինակ, որոնցից երկուսը պահվում են Հայաստանի ազգային գրադարանում, իսկ երեքը՝ Մ. Մաշտոցի անվան մատենադարանում։ Ինչպես նշում է Ժիրայր Դանիելյանը «Նոր յայտնաբերումներ Հայաստանի առաջին տպարանի եւ առաջին հրատարակութիւններու մասին» (Հայկազեան հայագիտական հանդէս, 1994, ԺԴ, էջ 367-383) հոդվածում, գրքույքի ծանոթ չորս օրինակներն ունեն 184 էջ էջակալություն, իսկ Մատենադարանի թիվ 2359 հն. օրինակը էականորոն տարբերվում է նախորդներից։ Տվյալ օրինակում բացակայում են տիտղոսաթերթը, առաջին երեք, ինչպես նաև բնագրի բազմաթիվ էջեր (13-14, 23-26, 33-46, 51-54, 59-66, 85-90, 111-128, 187-190), փորագիր պատկերը, սակայն գիրքն ավարտվում է 192 էջ էջակալությամբ։ Տվյալ օրինակում 185-րդ էջից նոր վերնագիր է. «Առ ազդեցութիւն ինչ սակաւուք վ[ա]ս[ն] վերատպեցման Գրքոյս»։ Թեպետ տվյալ բնագրից 187-190 էջերը պակասում են, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ սա երկրորդ հիշատակարան է, որտեղ զետեղված են հետաքրքիր տվյալներ Էջմիածնի տպարանի առաջին տպագրության մասին։ Հարկ է նաև նշել, որ բնագրի սկզբում մի շարք տողեր, հատկապես տողադարձի պարագայում, խախտված են։ Ամբողջությամբ տարբեր է նաև 69-րդ էջում գտնվող Ե զարդագիրը։
File size: 14.3 MB
Holdings: Armenia, Yerevan, National Library of Armenia
Year and Place of Digitization: 2013, National Library of Armenia, 1648-ԱՀ
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the National Library of Armenia