Armenian Rare Books
Author: Սողոմոն Լևոնյան
Title: Պարզատօմար
Publisher: տպ. Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի
Place (standardized): Մարսել
Year of Publication: 1677
Notes: Շարվածքի չափը՝ շրջանակով՝ 7,9x5,5 սմ: Տիտղոսաթերթն ընկած է: Գիրքը թերի է: Նկարագրված օրինակում կան թերություններ՝ 1. սկզբի 4 էջերի (21-ից ) համարակալումը չի երևում, 2. պակասում են՝ տիտղոսաթերթը, 1-20, 49-50, 63-64, 83-94 էջերը։ Հրատարակության վայրն ու տպարանը վերցված են Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրերի բաժնում պահվող # 9687 ձեռագրից: 21-96 գծափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը՝ շրջանակով՝ 7,9X5,5 սմ։ Փոքրիկ գլխազարդեր։ Բնագիրը 6 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ: Մ 9687 ձեռագրերի բաժին: Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: ԾԱՆՈԹ.՝ Մ. Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրերի բաժնում պահվող N 9687 ձեռագրին կից կա տպագիր Պարզատօմար կամ Տօմար, որից պակասում են անվանաթերթն ու հիշատակարանի սկզբի մասը։ Գրքի տպագրական առանձնահատկությունները՝ տառերը, ձևավորումը, զարդերը վկայում են, որ այն տպագրվել է Մարսելում Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում։ Հիշատակարանի պահպանված մասում հիշատակվում են՝ «Տիրացու Յովհաննէս չէլէպին», «աշխատաւորն գրավաճառութե[ան]ս մերոյ զևդոկացի Իսահակ տիրացուն» և «Սաղամօն պաշտօնատարն»։ Այս նույն մարդկանց անուններն առկա են 1676 թվականին նույն տպարանում տպագրված «Մաշտոց»-ի հիշատակարանում: Սողոմոնը Ոսկան Երևանցու քրոջ որդին է, որը և տպարանատերն էր։ Գրքում Ծռազատիկի հաշվումները սկսված են ռճիզ (1677) թվականից և ավարտված ՌՃԽԵ (1696) թվականով։ Հենվելով ծռազատիկի 1677 թվականի և 1676 թվականի «Մաշտոց»­-ում հիշատակված անունների վրա, կարելի է գիրքը համարել 1677 թվականի տպագրություն։ Տպակից է ՝ Պարտէզ հոգեւոր (Մարսել, 1683-1684թթ.) գրքին: ԲՈՎԱՆԴ.` էջ 21-24. Աղյուսակ` Վերադիր իէ - Վերադիր Լ:- էջ 25. Թուին ռբ:- էջ 30-34. Այս է վերադիրն անշարժով ընթերցօղ:- էջ 35-79. Աղյուսակներ:- էջ 80. Թուականք Յադամայ` մինչև ի ջրհեղեղն...- էջ 81-82. Ծռազատիկ յետ և յառաջ և միաբանի հետ ֆռանկայ:- էջ 95. Հիշատակարան:- էջ 96. Աղօթք վասն բժշկութեան ջերման տենտի: Գրաբար
File size: 52.8 MB
Holdings: Armenia, Yerevan, Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts
Year and Place of Digitization: 2024, Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library