Ցուցակ աւուրց լուսնի
Վերնագիր Ցուցակ աւուրց լուսնի: (Քարտեզ-օրացույց)
Հեղինակ
Տարեթիվ

Առանց թվականի հիշատակության

Տպագրության վայր Առանց տեղի  հիշատակության
Հրատարակչություն Առանց հրատարակչության  հիշատակության
Ֆիզիկական բնութագրիչներ  42x35,5 սմ1 քարտեզ; սև-սպիտակ
Ծանոթագրություններ
  Մասշտաբը` նշված չէ

    Տպագրական որևէ տվյալ նշված չէ. հնարավոր է, որ այս քարտեզը օգտագործված լինի որևէ գրքի մեջ: Ս. Ղազարի Մխիթարյան Մատենադարանում այն պահվում է որպես առանձին քարտեզ: Բնագրում լուսնի տարեկան շարժման բացատրության մեջ օրինակ են բերված  1792-1793 թվականները, հնարավոր է, որ հենց այդ թվականներին էլ տպագրված լինի:
     
32
սմ տրամագծով գունդ է, մեջը նշված մեկ տարվա ընթացքում լուսնի շարժումը ըստ ամիսների և օրերի: Կլոր շրջանակի աջ և ձախ կողմերում պատկերված է կիսալուսին, իսկ վերևում և ներքևում լիալուսին: Լուսնի օրերը և շարժման ուղղությունը ցույց տվող կլոր աղյուսակի չորս անկյուններում պատկերված են բնանկարներ: Այս բոլորը առնված է գծափակ շրջանակի մեջ, որի տակ երեք սյունակով«ցուցակ աւուրց լուսնի» խորագրով տրված է լուսնի  շարժման աղյուսակից օգտվելու բացատրությունը: Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր:    
  Տեղեկությունները վերցված են
«Հայ գիրքը 1512-1800 թվականներին: Հայ հնատիպ գրքի մատենագիտություն»  /Ն. Ա. Ոսկանյան և ուրիշ.; ՀՍՍՀ կուլտ. մինիստր.; Խմբ.՝ Ռ. Ա. Իշխանյան; Ալ. Մյասնիկյանի անվ. ժող. բարեկամ. շքանշանակիր ՀՍՍՀ պետ. գրադ.. (Երևան: Ա. հ., 1988,   864 էջ -  էջ  778)  գրքից:

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին