Անատոլիայի քարտեզ
Վերնագիր [Անատոլիայի քարտեզ]
Հեղինակ

Տարեթիվ 1853
Տպագրության վայր

Առանց տեղի հիշատակության

Հրատարակչություն

Առանց հրատարակչության հիշատակության

Ֆիզիկական բնութագրիչներ  1 քարտեզ; գունավոր
Ծանոթագրություններ Մասշտաբը՝  նշված չէ;

«Անատոլիայի քարտեզ» 
Քարտեզն օսմաներեն լեզվով է: Այն հավանաբար թարգմանվել է Հայնրիխ Կիպերտի քարտեզներից և տպագրվել է 1853 - 1854 թթ. (1270 թըստ Հիջրա լուսնային օրացույցի):

Հայնրիխ Կիպերտ (1818-1899) - գերմանացի հայտնի աշխարհագրագետ, քարտեզագիր, Պրուսիայի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների անդամ: Բեռլինի համալսարանում սովորել է պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն և հնագիտություն: 1841 թ. ուղևորություն է կատարել Փոքր Ասիա, Հունաստան, եղել է Լեսբոս կղզում, Կոստանդնուպոլսում, որտեղ էլ սովորել է թուրքերեն: Բեռլին վերադառնալուց հետո սովորել է նաև արաբերեն,  պարսկերեն (ֆարսի) և հայերեն (գրաբար): Նա ուսումնասիրել է Մովսես Խորենացու  «Հայոց պատմություն» և «Աշխարհացույց» աշխատությունները,  գրել  Տիգրանակերտ քաղաքի մասին աշխատությունը:

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք

Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին