Մասշտաբը՝ նշված
չէ
Անվանացույցը՝
Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ: Անվանացույցը գտնվում է քարտեզի վերևի
ձախ մասում զարդանկարի մեջ, վերևում՝ մղոնաչափ։
Ըստ Հովհաննես
Սարգսի Ստեփանյանի «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում» (1695-1955)(Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1957, 160 էջ.- էջ 44) գրքի՝ քարտեզը կոչվում է «Քարտեզ Սև ծովի և Պոնտոսի»: Այն հրատարակվել
է 1820 թ., Վենետիկում: Թվականը նշված է նաև հայերեն ՌՄԿԹ տառերով:
Քարտեզի հեղինակն է բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ,
երաժշտագետ,
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ Մինաս Մանուկի
Բժշկյանը:
Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817-1819 թթ.)՝ նա գրել է
«Պատմութիւն
Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (Վենետիկ, Ս. Ղազար, 1819, 8 չհ., 160 էջ;
Վերջում ունի 37x52 սմ չափի քարտեզ, հետևյալ տեղեկություններով. «Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ 1820») աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական,
ճարտարապետական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի,
թուրքերի, հույների և այլ ժողովուրդների մասին:
Տեղեկությունները վերցված են «Հայ գիրքը 1801-1850 թվականներին: Մատենագիտություն» /Հ. Դավթյան; Խմբ. Հ. Ս. Անասյանի; ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստր., Ա. Ֆ. Մյասնիկյանի անվ. հանրապետ. գրադ. (Երևան: Ա. հ.,
1967, 538 էջ - էջ 89) գրքից:
«Լիկատար ցուցակ գրոց Մխիթարեան տպարանին
(1716-1952) (Վենետիկ: Տպարան Ս. Ղազարու, 1952, 119 էջ .- էջ 110)» գրքում քարտեզը կոչվում է «Պոնտոս կամ Սեաւ ծով եւ շրջակայք»: