Հայաստան եւ հարեւան երկիրներ ըստ Լինչի եւ Օսւալդի
Վերնագիր Հայաստան եւ հարեւան երկիրներ ըստ Լինչի եւ Օսւալդի
Հեղինակ Աբեղեան,  Ա.
Տարեթիվ 1915
Տպագրության վայր Թիֆլիս
Հրատարակչություն Հեղինակային հրատարակություն
Ֆիզիկական բնութագրիչներ  100x74 սմ ; 1 քարտեզ : բազմագույն
Ծանոթագրություններ  Մասշտաբը՝  1 : 1. 000. 000 ;

    Քարտեզի խմբագիրը և հրատարակիչն է Արտաշես Գաբրիելի Աբեղյանը (1878-1955): Այն լույս է տեսել Աբեղյանի «Հայաստան եւ հարեւան երկրամասեր» աշխատության մեջ (Հայաստանի աշխարհագրություն), Թիֆլիսում, թվական տվյալների աղյուսակներով՝
Տաճկա-Հայաստանի վեց վիլայէթների ազգաբն. վիճակագրությունը
Անդրկովկաս 
(առ 1 յունւարի 1914թ. ըստ պաշտօն. վիճ.)  
Երեւանի նահանգ

 Լինչ Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913)՝  իռլանդացի հայագետ, ճանապարհորդ - աշխարհագրագետ, փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ: 1901 թ. Լոնդոնում լույս  է տեսել նրա  «Հայաստան» ստվարածավալ մենագրությունը` կազմված «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան» հատորներից: 1893—1894 և 1898 թթ. Լինչը ճանապարհորդել է Հայաստանով և հավաքել մանրամասն տեղեկություններ մեր երկրի և նրա բնակիչների մասին։ Նա   եղել  է  Երևանում,  Էջմիածնում,  Անիում, Կարսում, Վանում,  Աղթամարում,  Բաղեշում,  Մուշում, Կարինում, Տրապիզոնում։ Լինչն  իր երկրորդ ուղևորությունը՝  ամբողջովին նվիրված  Հայաստանի երկրաբանության ու աշխարհագրության ուսումնասիրությանը,  կատարել է անգլիացի երկրաբան - քարտեզագիր   Ֆելիքս  Օսվալդի (1866 - 1958) մասնակցությամբ: Նա անդրադարձել  է հայոց ազգագրությանը, բանահյուսությանը,  կրոնին դավանանքին,  աշխարհագրությանը։

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք
Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին