Պոնտոս և Սեւ ծով
Վերնագիր

Պոնտոս և Սեւ ծով

Հեղինակ
Տարեթիվ 1820
Տպագրության վայր

Վենետիկ


Հրատարակչություն

Առանց հրատարակչության  հիշատակության

Ֆիզիկական բնութագրիչներ  53x37,5 սմ; 1 քարտեզ: սև-սպիտակ
Ծանոթագրություններ

Մասշտաբը՝ նշված չէ

   Անվանացույցը՝  Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ: Անվանացույցը գտնվում է քարտեզի վերևի ձախ մասում զարդանկարի մեջ, վերևում՝ մղոնաչափ։
    
Ըստ  Հովհաննես  Սարգսի  Ստեփանյանի «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում» (1695-1955)(Երևան: ՀՍՍՌ ԳԱ  հրատ., 1957, 160 էջ.- էջ 44)  գրքի՝ քարտեզը  կոչվում է «Քարտեզ Սև ծովի և Պոնտոսի»: Այն հրատարակվել է 1820 թ., Վենետիկում: Թվականը նշված է նաև հայերեն ՌՄԿԹ տառերով: Քարտեզի հեղինակն է բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ  Մինաս Մանուկի Բժշկյանը: Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817-1819 թթ.)՝  նա գրել է «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (Վենետիկ, Ս. Ղազար, 1819, 8 չհ., 160 էջ; Վերջում ունի 37x52 սմ չափի քարտեզ, հետևյալ տեղեկություններով. «Գծագրեալ ի Պոնտոս: Փորագրեալ Ի Վէնէտիկ 1820») աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական, ճարտարապետական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի, թուրքերի, հույների և այլ ժողովուրդների մասին: 
       Տեղեկությունները վերցված են
«Հայ գիրքը 1801-1850 թվականներին: Մատենագիտություն» /Հ. Դավթյան; Խմբ. Հ. Ս. Անասյանի; ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստր., Ա. Ֆ. Մյասնիկյանի անվ. հանրապետ. գրադ(Երևան: Ա. հ., 1967,   538 էջ -  էջ  89) գրքից:
    «Լիկատար ցուցակ գրոց Մխիթարեան տպարանին   (1716-1952) (Վենետիկ: Տպարան Ս. Ղազարու, 1952,  119 էջ .- էջ 110)»  գրքում քարտեզը  կոչվում է  «Պոնտոս կամ Սեաւ ծով եւ շրջակայք»:

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք

Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին